Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նի­կոլ Փա­շի­նյա­նի զգու­շա­ցու­մը. ով­քե՞ր են հա­ջորդ թի­րախ­նե­րը

POLITICS

Երբ ուրբաթ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր օգտատերերի հարցերին, շատերը զարմացան, որ վարչապետը շրջանցեց օրվա հիմնական թեմաներից մեկը՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Սակայն Փաշինյանը, ինչպես պարզվեց ավելի ուշ, թեմայի շուրջ հատուկ ասելիք ուներ ու թերևս չէր ցանկացել, որ այն «ջրվի» ընդհանուր բազմաշերտ օրակարգում։ Վարչապետը շաբաթ օրը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ Սանասարյանի թեմային՝ նրան սատարողներին, ըստ էության, մեղադրելով «ախպերական» մտածողություն ունենալու մեջ։ Ի դեպ, ֆեյսբուքյան գրառման տրամաբանությունը հուշում է, որ գոնե այս պահին Փաշինյանն ավելի շատ հակված է վստահել ԱԱԾ-ի առաջ քաշած վարկածին։ «Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի, թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում։ Եվ, ի դեպ, օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։ Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ»,- գրել է վարչապետը՝ փաստորեն տողատակում ակնարկելով, որ Դավիթ Սանասարյանը հավատարիմ չի մնացել հեղափոխության իդեալներին։ Ճիշտ է՝ վարչապետը դա ուղիղ չի ասում, սակայն իր գրառման վերջին պարբերությամբ ոչ թե Սանասարյանին է պաշտպանում քննությունից, այլ հակառակը՝ հայտարարում է, որ քննության ընթացքը զերծ է պահելու միջամտություններից։

Անտարակույս, Դավիթ Սանասարյանի շուրջ կատարվող գործընթացներն անհանգստացրել են Նիկոլ Փաշինյանին, ու թերևս դա է նրա գրառման հիմնական պատճառը։ Շարունակվող սկանդալն՝ անկախ արդյունքներից, հարվածելու է իշխանության ու վարչապետի քաղաքական հեղինակությանը, և գուցե դա է պատճառը, որ Փաշինյանը վերահաստատում է իր հավատարմությունը հեղափոխության օրակարգին, այլ խոսքով՝ ակնարկում է, որ Դավիթ Սանասարյանն ու նրա աջակիցները շեղվել է են դրանից։ Իհարկե, Փաշինյանի փաստարկները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից, որովհետև եթե նույնիսկ ընդունենք, որ Սանասարյանը շեղվել են հեղափոխության օրակարգից, ապա հասարակությունն իրավունք ունի մտածելու, որ կոռուպցիայի գայթակղությանը գուցե չեն դիմացել կամ դիմանալու հարթակի այլ գործիչներ ևս, մանավանդ, որ իշխանության շատ ներկայացուցիչների ֆոնին ՊՎԾ պետի կերպարն իրապես ավելի սկզբունքային է թվում։

Մյուս կողմից՝ Փաշինյանը խնդիր ունի կանխել իշխանության ներսում ուրվագծվող բաժանարար գծերը, մանավանդ, որ քաղաքական համակարգի այլ սեգմենտներ, կամա, թե ակամա, նպաստում են դրան։ Օրինակ՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես եկավ Դավիթ Սանասարյանի աջակցությամբ ու պահանջեց ԱԱԾ ղեկավարության հրաժարականը, և սոցիալական ցանցերում կարելի էր նկատել, որ իշխանության ավելի ստորին օղակների շատ ներկայացուցիչների համար այս պահանջը նույնիսկ հարազատ էր։ Կամ՝ իշխանության, այսպես կոչված, քաղաքացիական կամ «սորոսական» հատվածն ակտիվ հարձակումների անցավ ուժայինների ուղղությամբ, մի բան, որը հաստատապես Նիկոլ Փաշինյանի սրտով չէ ու, բնականաբար, վարչապետը չի կարող թույլ տալ, որ նման դիսկուրսը խորացնի անջրպետն իշխանության ներսում։ Բնականաբար, պետք է սպասել, որ Դավիթ Սանասարյանն իշխանության ներսում գտնվող առաջին, սակայն վերջին թիրախը չէ։ Մյուս կողմից՝ Փաշինյանի գրառումից հետո իշխանության, այսպես կոչված, «քաղաքացիական» հատվածն ավելի կոնսոլիդացվեց՝ քննադատելով նաև վարչապետին։

Սակայն խնդիրն ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Տեսեք՝ Դավիթ Սանասարյանն իր դեմ հարուցված քրեական գործը համարում է «կարված ու շինծու», նրա փաստաբանն ավելի հեռու է գնում՝ հայտարարելով, որ ԱԱԾ-ն գործում է հին մեթոդներով։ Նիկոլ Փաշինյանի համար ծանր է այս մեղադրանքներն ընդունելը, որովհետև ակամայից ստացվում է, որ իրավապահ մարմիններում ոչ մի բարեփոխում էլ չի եղել ու ըստ այդմ՝ լեգիտիմ չեն նաև Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, նախկին համակարգի այլ գործիչների դեմ հարուցված քրեական գործերը։ Տրամաբանությունը շատ հստակ է՝ եթե իշխանությունը հաշվեհարդար է տեսնում յուրայինի նկատմամբ, ապա ինչո՞ւ խորթ մեթոդներ չպետք է կիրառեր, ասենք, Քոչարյանի կամ Գրիգորյանի գործերում։

Այլ բան է, եթե շինծու գործերի մասին խոսում են հասարակական տարբեր խմբեր, Ռոբերտ Քոչարյանի կամ Մանվել Գրիգորյանի պաշտպանները, ու միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվում, երբ այդ մասին հայտարարվում է վարչապետին առընթեր մարմնի ղեկավարի շուրթերից։

Փաշինյանը հայտնվել է անդուր երկընտրանքի առաջ. նա կա՛մ պետք է ընդունի, որ իր շրջապատում նույնպես կան կոռուպցիոներներ, կամ էլ խոստովանի, որ Հայաստանում չի փակվել պատվերով, շինծու գործերի էջը։ Երկրորդ դեպքում՝ հետևանքները տարածվելու են ոչ միայն Սանասարյանի, այլ նաև՝ աղմկահարույց մյուս գործերի վրա։ Վարչապետն, ըստ ամենայնի, որոշել է ընտրել չարյաց փոքրագույնը՝ իշխանության ռեպուտացիոն կորուստը փոխհատուցել Դավիթ Սանասարյանին «զոհաբերելով», մանավանդ, որ դրա համար գուցե կան իրավական հիմքեր, բացի այդ՝ հեղափոխական իշխանությունն ապրում է «ֆիլտրումների» առաջին փուլը՝ ազատվելով մարդկանցից, որոնք ամենևին էլ չեն հանդիսանում Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal