Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մի «50000»-ի պատ­մու­թյուն

ANALYSIS

2019 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 562 հազար 43 աշխատատեղ` 2018 թվականի 511 հազար 902 աշխատատեղի դիմաց, և աճը 2019 թվականի հունվարին՝ 2018 թվականի հունվարի նկատմամբ կազմել է 50 հազար 141, երեկ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա փոխանցմամբ, այսպիսով հեղափոխությունից հետո Հայաստանում ստվերից դուրս է եկել և/կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ։ Սա թիվ է, որն, ըստ վարչապետի, չի կարող կասկածի տակ առնվել, որովհետև ձևավորվել է ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա։

Բնավ մտադիր չենք կասկածի տակ առնել Փաշինյանի ներկայացրած թվերը, սակայն ևս մեկ անգամ պնդենք, որ միանգամայն այլ պատկեր է ուրվագծվում, երբ ուսումնասիրում ենք Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան հաշվետվությունը։ Սակայն հիմա այս անհամապատասխանությունը չէ, որ ցանկանում եմ քննարկել, այլ այն, որ «50000»-ը Նիկոլ Փաշինյանի համար դառնում է բրենդային թեմա՝ որպես ապացույց, որ գոյություն ունի տնտեսական առաջընթաց։ «Ես հասկանում եմ նաև, որ սա այսպիսի քննարկումների տեղիք տվեց, որովհետև սա, ըստ էության, կարող է նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից թվա, բայց այս ֆանտաստիկան այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականություն է, և դա շատ լավ է»,- իր հեղինակած թվի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

Ֆանտաստիկա կլիներ, եթե հեղափոխության առաջին տարում Հայաստանում իսկապես բացված լիներ 50000 աշխատատեղ։ Այդ դեպքում՝ մարդկանց կյանքի որակն էապես բարելավված կլիներ, իսկ տնտեսական հեղափոխությունը ոչ թե վիրտուալ կարգախոս, այլ գործողության մեջ դրված ծրագիր կլիներ։

Եթե Հայաստանում ստվերից դուրս է եկել 50000 աշխատատեղ, դա նույնպես գովելի է, որովհետև, ի վերջո, կրճատվել է ստվերային տնտեսությունը։ Սակայն այստեղ էլ առաջանում են այլ հարցեր, որոնց մասին Փաշինյանը գերադասում է լռել։

Արդյո՞ք Հայաստանում ստվերային տնտեսության ծավալն այնքան սահմանափակ է եղել, որ ֆանտաստիկ է համարվում 50000 աշխատատեղի ֆորմալացումը։ Իհարկե՝ ոչ, սակայն նույնիսկ սա չէ հիմնական մտահոգությունը։

Բանն այն է, որ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ ստվերից դուրս գալուց հետո մարդկանց իրական եկամուտները կրճատվել են, այլ խոսքով՝ նախկինում մարդը ստացել է շատ ավելի բարձր աշխատավարձ, քան հիմա։ Մյուս կողմից՝ գործ ունենք այլ երևույթի հետ, երբ աշխատատեղերի ստվերից դուրս գալու գործընթացը մի շարք ձեռնարկություններում ուղեկցվել է աշխատակիցների կրճատումներով։ Այս ցուցանիշների մասին վարչապետը, բնականաբար, լռում է, ու հասարակությունն այդպես էլ չի կարողանում հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի միտումներ կան մեր տնտեսության մեջ։

Ընդհանրապես՝ վիճակագրությունն իշխանությունների համար, հեղափոխությունից առաջ ու հետո, դարձել է քարոզչական ու քաղաքական մանիպուլ յացիաների միջոց։ Իշխանության առաջին դեմքերը միշտ սիրում են «թվախեղդ» անել հասարակությանը, երբ դա սպասարկում է իրենց քաղաքական շահերը, ու համառորեն լռում են, երբ թվերը խոսում են տնտեսության հետընթացի կամ սոցիալական անբարենպաստ համատեքստի մասին։

Նույն շարքից է Փաշինյանի «50000»-ի պատմությունը։ Մեր հասարակությանն ավելի պերճախոս խոստումներ են տրվել, իհարկե՝ Հայաստանն այդպես էլ Սինգապուր չի դարձել կամ «վագրային թռիչք» չի ունեցել, սակայն դրանից կարգախոսները չեն կորցրել իրենց քաղաքական «կենսունակությունը»։ Բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների համար։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia