Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որքա՞ն կարող է սուզվել... սովորական սուզանավը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Սուզանավերը կարող են իջնել ջրի հատակը կիլոմետրերով, և այստեղ կարևորն այն է, որ սուզանավի կորպուսը դիմանա արտաքին ճնշմանը։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Բանն այն է, որ սովորաբար սուզանավերը շատ չեն խորանում ջրի հատակ։ Փաստացի դա նրանց այնքան էլ պետք չէ՝ սուզանավի համար կարևորն այն է, որ ընդամենը աննկատ դառնա։ Ամենաառաջին սուզանավերը բավականին պրիմիտիվ էին։ Օրինակ՝ 17-րդ դարի վերջին Անգլիայի թագավորի համար ստեղծված՝ հոլանդացի Կոռնելի վան Դրեբելլեի սարքը ջրի մեջ էր իջնում ընդամենը մի քանի մետր։ Տարբեր գյուտարարների կողմից ավելի ուշ ստեղծված սուզանավերը ևս նույն կարողությունն ունեին։ Իհարկե, ժամանակի ընթացքում այդ ցուցանիշը բարելավվում էր, բայց անգամ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում սուզանավերը ընկղմվում էին ջրի մեջ մոտավորապես միայն 10 մետրի չափով։ Իրականում սա լրիվ բավարար էր, որ նրանք անտեսանելի դառնան։ Ժամանակակից սուզանավերը շատ հեռու են գնացել իրենց առաջին նախատիպերից։ Այնուամենայնիվ, անգամ ներկայիս փոքր և միջին չափերի սուզանավերը ունակ են իջնել ջրի մեջ ընդամենը մի քանի տասնյակ մետր, և միայն ատոմային սուզանավերն են ունակ իջնել մի քանի հարյուր մետր և մնալ այդ վիճակում մի քանի ամիս։

Ատոմային սուզանավերի սուզման առավելագույն խորությունը մոտավորապես 600 մետր է։ Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե 100 մետրն այնքան էլ մեծ խորություն չէ, բայց փաստ է, որ անգամ նման խորության սուզանավերը շատ դժվարությամբ են իջնում։ Բանն այն է, որ ջրի մեջ ճնշումը շատ արագ է աճում՝ յուրաքանչյուր 10 մետր իջնելու դեպքում ճնշումը աճում է մեկ մթնոլորտով։ Այսինքն, 100 մետրի դեպքում առկա է 10 մթնոլորտ ճնշում, իսկ կես կիլոմետրի դեպքում՝ 50 մթնոլորտ։ Արդյունքում սուզանավի կորպուսը չի կարողանում դիմանալ այդ ճնշմանը և սեղմվում է։ Բայց այստեղ ավելի կարևորը դա չէ, այլ այն, որ նման խորություններում դժվարանում է նավի սուզվելը և վեր բարձրանալը։ Բանն այն է, որ սուզվելու համար սուզանավի՝ հատուկ այդ նպատակի համար նախատեսված բալաստային տարողությունները լցվում են ջրով և սարքը ծանրության ուժի ազդեցությամբ սուզվում է, իսկ վեր բարձրանալու համար պոմպերով այդ նույն ջուրը դուրս է մղվում։ Իսկ եթե արտաքին ճնշումը մեծ է, անհնար է դառնում տարողություններից ջուրը արտամղել և ստիպել սարքին ջրի երես դուրս գալ։ Ներկայումս սուզանավերից ավելի խորը սուզվում են բատիսկաֆները, բատիսֆերաները և այլ խորջրային սարքերը, որոնք կարող են դիմանալ անգամ 1000 մթնոլորտ ճնշմանը։ Իհարկե, այս սարքերը ռազմական նշանակության չեն, սրանք ընդամենը հետազոտական կամ փրկարարական սարքեր են։ Ամենահայտնի բատիսկաֆը «Տրիեստան» է։ 

Այն ստեղծել է ֆիզիկայի պրոֆեսոր, շվեյցարացի Օգյուստ Պիկկարը։ 1953 թվականին այս բատիսկաֆի նախատիպը Նեապոլիտանական ծոցում իջել է օվկիանոսի խորքը 3 կիլոմետր։ 1958 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը գնել են Պիկկարի սարքի երկրորդ օրինակը 250 000 դոլարով։ Այս սարքը Մարիանյան իջվածքում իջել է մինչև 10 991 մետր։ Բացի այդ ընկղմումը, բատիսկաֆը օգտագործվել է ևս երկու անգամ. 1963 թվականին դրա օգնությամբ հայտնաբերվել և հետազոտվել են 2,5 կիլոմետր խորության տակ գտնվող խորտակված «Ֆրեշեր» ատոմային սուզանավի մնացորդները, իսկ 5 տարի անց՝ խորտակված «Սկորպիոն» նավի մնացորդները։

Ներկայումս համարվում է, որ ճապոնացիները առաջ են անցել բոլորից և ստեղծել են աշխարհի ամենախորասուզվող ստորջրային սարքը. դա «Շինկայն» է, որն ունի երեք հոգանոց անձնակազմ։ Այն ստեղծվել է Ճապոնիայի ծովային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal