Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր հո­րի­զոն­նե՞ր Ար­ցա­խի հար­ցի շուրջ.ի՞նչ նոր բան կա­րող է ԱՄՆ-ն առա­ջար­կել հա­կա­մար­տող կող­մե­րին

ANALYSIS

Ադրբեջանի ԱԳ նախարարը Վարշավայում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը՝ Արցախի հիմնախնդրի հարցի հետ կապված: Նման հանդիպման հնարավորությունը հաստատել է նաև հայկական կողմը։

Վերջին ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն ՌԴ-ն է, ավելի ստույգ՝ անձամբ Վլադիմիր Պուտինը, ակտիվություն դրսևորել ղարաբաղյան հարցի ուղղությամբ։ Հենց Պուտինի միջնորդական ջանքերով է Դուշանբեում կայացել Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի «ոտքի վրա» հանդիպումը։ Շփման գծում լարվածության թուլացման նրանց պայմանավորվածությունը դրական արդյունք է տվել, նաև հավելենք, որ Վիեննայի հանդիպումից ու բանակցություններից հետո Պուտինը երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց է ունեցել: Մոսկվան հաստատել է Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում դինամիկայի զարգացման հակումը։ Իսկ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացավ ՌԴ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, ինչի արդյունքներով համատեղ հայտարարություն ընդունվեց։ Եղավ նաև ՄԽ հայտարարություն, որտեղ, ինչպես միշտ, գերակայում էին ընդհանուր ձևակերպումները: Դա հանգեցնում է այն մտքին, որ համանախագահ երկրների միջև համաձայնություն կա կոնֆլիկտի կարգավորման մոտեցումների վերաբերյալ։

«Մադրիդյան սկզբունքներ» ասվածն ընդհանուր գծերով նախատեսում է ԼՂ շուրջ ադրբեջանական տարածքների մի մասի ազատագրում Արցախի Հանրապետության կարգավիճակը քննարկելիս։ Որքա՞ն է ընդունելի այդ «պլանը» Բաքվի ու Երևանի համար, դժվար է ասել, կողմերը, բնականաբար, ծայրահեղ հակադիր դիրքերից են հանդես գալիս։ Այնուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի որոշակի շրջանակներ հայտարարում են, որ «Պուտինը սկսեց լրացնել Լեռնային Ղարաբաղում կարևոր վակուումը», որ «ԱՄՆ-ն անտեսում է ղարաբաղյան խնդիրը և նպաստում Ռուսաստանի դիվանագիտական ամրապնդմանը Անդրկովկասում», որ «Պուտինը կառուցում է եռակողմ համագործակցություն Ալիևի ու Փաշինյանի հետ», իսկ դա պետք է Վաշինգտոնին մղի տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու։ Եվ ամերիկացիները քայլ արեցին՝ հայտարարելով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներին Վաշինգտոն հրավիրելու մտադրության մասին՝ շարունակելու կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները։

Իրականում ինտրիգն այն է, թե ի՞նչ նոր բան կարող է ԱՄՆ-ն առաջարկել հակամարտող կողմերին։ Դրա հետ են կապված անդրկովկասյան որոշ քաղաքական գործիչների հույսերը, որ վաղ թե ուշ այդ ուղղությամբ ի հայտ են գալու ռուս-ամերիկյան հակասություններ։ ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակեց խաղաղության պլանի գաղտնի թեզիսները, որ առաջարկում էին միջազգային միջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին։ Նախատեսվում էր, որ Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի կոնսենսուսի ու պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա։ Նախկին ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջանները մինչև որոշակի իրական կարգավիճակ ստանալը պետք է ստանան ժամանակավոր կարգավիճակ, որ կոչված է ապահովել Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնիշխանության երաշխիքները։ Ծրագրի համաձայն՝ հայկական զորքերը պետք է դուրս գան 7 շրջաններից 6-ից։ Լաչինի շրջանը մասնակի մնում է հայկական զորքերի վերահսկողության տակ՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային միջանցքի ստեղծման համար։

Ակնհայտ է, որ այս նախագծում դժվար չէ նկատել 2016-ի պլանի ընդհանուր գծերը, որ Բաքվի կարծիքով «առաջ է մղում ռուսական կողմը»։ Կարող է ստացվել այնպես, որ այս դիրքորոշումը ստանա ամերիկյան կողմի հաստատումը: Ինչպես էլ դրան վերաբերվես, խոսքն արդեն նախապատրաստված որոշումների մասին է։ Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ հակամարտող կողմերը չեն դրսևորում կարողություններ ու պատրաստակամություն ինքնուրույն փոխզիջումային որոշումներ ընդունելու:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded