Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կաս­կած­ներն ու երկ­րորդ «ճա­կա­տը»

ANALYSIS

Ծառայողական քննության արդյունքում պարզ կդառնա, թե ԱԱԾ հրապարակած տեսանյութում ներկայացվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ՝ նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի ուշագրավ, կարելի է ասել՝ սենսացիոն հայտարարություն է արել արդարադատության նախարար Արտակ Զեյնալ յանը: Ապրիլի 23-ին ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, ըստ որի, քրեակատարողական հիմնարկներից մեկում կազմակերպվել է հանցավոր խումբ, որը մարդկանցից խաբեությամբ հեռախոսներ է հափշտակել, անսպասելի խուզարկությունների արդյունքում խցերում հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ:

Արտակ Զեյնալյանի ասածը սենսացիոն է այն առումով, որ մինչև հեղափոխությունը մենք չենք ունեցել նախադեպ, երբ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ կասկածի տակ դնի մեկ այլ պետական հաստատության, հատկապես՝ ԱԱԾ-ի պնդումները։ Նոր Հայաստանում նման բան առաջինն արեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որը ԱԱԾին նույնիսկ մեղադրեց «գործ կարելու» մեջ, իսկ երեկ Վանեցյանին ընդհանրապես կոչ արեց այս թեմայով չխոսել: Զեյնալ յանի գնահատականներն, իհարկե, ավելի մեղմ են, ոչ կատեգորիկ, սակայն դրանից նրա ասածի բովանդակությունն, ըստ էության, չի փոխվում՝ դարձյալ կասկածի տակ է դրվում ԱԱԾ օբյեկտիվությունը, անկողմնակալությունը։

Իհարկե, կարող ենք միանգամից ասել, որ Դավիթ Սանասարյանը կամ Արտակ Զեյնալ յանն առաջնորդվում են ինքնապաշտպանության իրավունքով, բնազդով ու ցանկությամբ՝ փակել թեման։ Սակայն նման մոտեցումը պարզունակ կլինի, որովհետև գործադիր իշխանության ներկայացուցիչները նման փաստարկներով կարող են հանդես գալ իրենց անմիջական վերադասի՝ վարչապետի մոտ, սակայն այս դեպքերն ուրիշ են. վարչապետին առընթեր կառուցի ղեկավարն ու նախարարն իրենց կարծիքները մտածված հրապարակայնացնում են՝ կարծես ապավինելով հասարակության աջակցությանը։

Արդյո՞ք ԱԱԾ-ն իրապես ապահովում է հեղափոխության հակակոռուպցիոն օրակարգը ու սկզբունքորեն հետևում է այն խնդիրներին, որոնք հրապարակավ ձևակերպում է վարչապետը, թե՞ գործ ունենք ներիշխանական լուրջ հակասությունների հետ, ու Զեյնալ յանն ու Սանասարյանն ակնարկում են, թե ԱԱԾ-ն հակադրության կողմ է կամ առնվազն մոդերատոր։ Դժվար է միանշանակ պատասխաններ տալ այս հարցերին, որովհետև մի կողմից՝ մենք լսում ենք ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք միայն իրավական ասպեկտ ունեն, մյուս կողմից՝ հատուկ ծառայության թիրախում հայտնված գերատեսչությունների ղեկավարների քաղաքական գնահատականները, որոնք, որպես կանոն, կիսատ են ու ոչ համապարփակ։

Իհարկե, ԱԱԾ-ն խիստ կարևոր դերակատարություն ունի հակակոռուպցիոն կամպանիայում, ու դա թերևս բացատրվում էր հին համակարգն ապամոնտաժելու հրամայականով, սակայն այնպիսի տպավորություն է, որ Արթուր Վանեցյանի գլխավորած գերատեսչությունը շռայլորեն օգտվում է իրեն տրված «ինդուլգենցիայից» ու մտնում է այնպիսի ոլորտներ, որոնք, որպես կանոն, դուրս են եղել հատուկ ծառայությունների լիազորություններից։ Ոչ ոք չի կարող ԱԱԾ-ին մեղադրել այն հարցում, որ այս ծառայությունը հանցագործություն է բացահայտում, մյուս կողմից՝ արդյո՞ք հետախուզությունն ու հակահետախուզությունը չեն տուժի, երբ այս գերատեսչությունը «ծանրաբեռնվում» է ֆունկցիաներով, որոնցով պետք է զբաղվեն ոստիկանությունը կամ ՀՔԾ-ն, թեկուզ վերջինիս առումով վստահության պակասը անհամեմատ մեծ է։

Մանավանդ, Դավիթ Սանասարյանի գործի մասով հասարակության ու քաղաքական ուժերի, նույնիսկ իշխանության մեջ ակնհայտ կասկածներ կան. համենայն դեպս՝ քիչ չեն մարդիկ, ովքեր կասկածում են քննության օբյեկտիվությանը։ Ի վերջո, Դավիթ Սանասարյանն ուղիղ ակնարկում է, որ հակադրության մեջ է ԱԱԾ-ի կամ նրա տնօրենի հետ։ Այս համատեքստում գլխավոր դատախազության երեկվա որոշումը մի փոքր տարակուսելի էր։

Գլխավոր դատախազությունը որոշել է, որ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործը ազգային անվտանգության ծառայությունից այլ քննչական ծառայություն տեղափոխելու հիմքեր չկան, և նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ-ի կողմից։ Գուցե իրավական առումով այս որոշումը մոտիվացված է, սակայն հանրային գիտակցության մեջ ԱԱԾ-ն շարունակելու է համարվել հակադրության կողմ, ինչի հետևանքով տուժելու է նաև նրա հեղինակությունը։ Ի վերջո, ՀՔԾ-ն ստեղծվել է նրա համար, որ քննի պաշտոնյաների հետ կապված հանցագործություններն ու տեղին կլիներ, եթե Սանասարյանի գործը տեղափոխվեր այս գերատեսչություն՝ վերացնելով նաև շահարկումները, թե իբրև գործ ունենք ՊՎԾ պետի դեմ կազմակերպված դավադրության հետ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak