Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստ­ղիկ Ավե­տի­սյան. «Մենք այ­սօր լուրջ իրա­վա­կան ակ­տե­րի ստեղծ­ման կա­րիք ունենք»

INTERVIEW

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է: Օրվա թեմայի և նշված ոլորտի շուրջ Հայաստանում առկա խնդիրների մասին զրուցել ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայկական PR ասոցիացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ:

Մեր զրուցակիցը նախ ընդգծում է՝ երբ խոսում ենք լրատվամիջոցների մասին, պետք է հասկանանք, որ հասարակությունն անընդհատ փոխվում է, և փոխվում են նաև հասարակության պահանջները: «Լրատվամիջոցներն էլ պետք է հասարակության պահանջներին համապատասխան լրատվական արտադրանք ստեղծեն: Եվ քանի որ խոսում ենք մամուլի ազատության մասին, ապա պետք է ապահովվի բազմակարծությունը, բազմաբովանդակ նյութերի տպագրումը կամ հեռարձակումը: Բայց մյուս կողմից գործ ունենք հասարակական ընկալման հետ, որտեղ հանրությունն ինքն է որոշում՝ ինչպիսի՞ նյութ ընտրել կամ ո՞ր նյութերն են առավել ընկալելի իր համար: Այս տեսանկյունից մեզ համար բախման ելակետեր կան»,-ասաց նա՝ հավելելով, որ տարիներ առաջ մրցակցություն չունեինք, իսկ այսօր ունենք ցանցային և մրցակցային իրավիճակ, որտեղ կարևոր դեր են գրավում մուլտիմեդիականությունը և կոնվերգենցիան:

«Լրատվամիջոցն ազա՞տ է, թե՞ ոչ: Լրատվամիջոցներն ինչի մասին ուզում և երբ ուզում, գրում են ու տպագրում: Իհարկե, ունենում ենք որոշ դեպքեր, երբ աշխատանքը խոչընդոտվում է, բայց այդ խնդիրը շատ արագ սոցցանցերում բարձրաձայնվում է: Ազատության տեսանկյունից կա նաև պետության միջամտության հարցը. որքանո՞վ է պետությունը միջամտում ու կառավարում՝ չթողնելով լրատվամիջոցին անկախ մնալ: Նման գործընթաց այս պահին չենք տեսնում: Զուգահեռ տեսնում ենք վարչապետի կողմից ֆեյք լրատվության մասին մտահոգությունները»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս խնդիրն առկա է ամբողջ աշխարհում, և այն լուրջ խնդիր է նաև Հայաստանում: Աստղիկ Ավետիսյանը շեշտեց նաև, որ այսօր մեզ մոտ գերիշխում է համատեքստային գովազդը: «Ըստ էության, տեղեկատվական բազմաբովանդակ հոսքի մեջ հասարակությունը որոշակի առումով մոլորեցվում է: Բայց պետք է նաև արձանագրենք, որ հանրային ընկալման մեջ թեթև, ժամանցային և բամբասկոտ լրատվությունը շատ ավելի ընկալելի է, քան լուրջ լրատվությունը»,-ասաց նա՝ օրինակ բերելով հետաքննական նյութերը:

Աստղիկ Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեությանը, վերջերս տեղի ունեցած ընտրություններին, որոնց առումով նաև քննադատություններ հնչեցին: «Ի՞նչ կատարվեց Հանրային ռադիոյի կամ խորհրդի պարագայում, ընտրությունն ինչպե՞ս տեղի ունեցավ, ո՞վ էր կազմակերպիչը, ինչո՞ւ է որոշվել, որ այդպես պետք է լինի»,-թվարկեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս հարցադրումների առումով անտեղյակություն կար անգամ ոլորտին քաջատեղյակ և այդ դաշտում ակտիվ մարդկանց համար:

«Եվ խնդիրն այն չէ, որ չես կարդում ու չգիտես այդ մասին: Խնդիրն այն է, որ ամեն ինչ այնքան թաքնված է, որ դու դրա մասին պարզապես չես տեղեկացվում: Այստեղ լուրջ խնդիր ունեն թե՛ իրականացնողները, թե՛ այն շահառուները, որոնք կարող են որոշակի ներդրում ունենալ: Մյուս կողմից էլ կարևոր է օրենսդրական մարմնի հետ ակտիվ աշխատանքի արդյունքը: Պետք է փոփոխություններ լինեն: Մենք այսօր լուրջ իրավական ակտերի ստեղծման կարիք ունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ինչպես նախկինում, խորհուրդն այժմ ևս բաց նիստեր չի անում: 

Որպես խնդիր, նա առանձնացրեց նաև այն հանգամանքը, որ խորհրդի և հասարակության, մասնագետների հետ ուղիղ կապի հնարավորություն գրեթե չկա:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ամենամեծ խնդիրն այսօր օրենսդրության հարցն է: «Մենք տեսնում ենք արագ զարգացող իրավիճակ, արագ զարգացող տեխնիկական հնարավորություններ և հին օրենքներ: «Զանգվածային լրատվության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներն ամբողջությամբ ենթակա են փոփոխության, որովհետև ժամանակին համահունչ քայլելու հնարավորություն չեն տալիս: Եվ եթե օրենքում որոշակի բան է փոփոխվում, ապա «վիրահատական» միջամտությունը կարող է այլ խնդիրների հանգեցնել: Պատճառն այն է, որ հաշվարկված չեն և բաց հրապարակային քննարկման դրված չեն «ի՞նչը փոխել», «ի՞նչը չփոխել» կամ «ինչո՞ւ փոխել» հարցադրումները: Տեսեք՝ ԵՊՀ-ն ունի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որտեղ աշխատում են գիտնականներ: Նրանք ստեղծում են գիտական արտադրանք, աշխատում են օրենքների հետ: Այդուհանդերձ, ոչ մի անգամ որևէ կառույցի կամ ԱԺ-ի կողմից փորձագիտական որևէ նիստ չի հրավիրվել և այդ ամենի վերաբերյալ կարծիք չի հնչել: Հիմնականում ակտիվություն են ցուցաբերում միայն այն հ/կ-ները, որոնք տվյալ ոլորտի հետ կապված դրամաշնորհ են ստացել: Բայց ոլորտի հանրային կառույցների, գիտնականների, փորձագիտական շրջանակների և օրենսդիր մարմնի ակտիվ աշխատանքի ու քննարկման արդյունքում է, որ պետք է ստեղծվեն օրենքներ, որոնք տվյալ հասարակության զարգացմանը բնորոշ են»,ասաց նա: 

Խոսելով լրատվամիջոցների ազատության մասին՝ Աստղիկ Ավետիսյանը նշեց. «Ոչ ազատ տնտեսության պայմաններում հնարավոր չէ լիարժեք ազատ լրատվամիջոցներ ունենալ: Լրատվամիջոց պահելը բավականին լուրջ խնդիր է, հնարավոր չէ որևէ կերպ անկախություն ապահովել այդ առումով: Այդ պատճառով կախվածություն կա ինչպես հիմնադիրներից, ստեղծողներից, այնպես էլ պետությունից»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal