Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կու­րո­րեն երկր­պա­գելն ավե­լի մեծ վնաս կա­րող է հասց­նել հե­ղա­փո­խու­թյա­նը, քան սխալ­նե­րը մատ­նա­ցույց անե­լը»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել զրույցներ մշակութային գործիչների հետ: Փորձում ենք բացահայտել նրանց վերաբերմունքը հայաստանյան մշակութային ներկայիս կյանքին, պետության մշակութային քաղաքականությանը, հեղափոխությունից ունեցած սպասումներին և ոչ միայն:

Այս անգամ մեր զրուցակիցն է արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, ԵՊԲ համալսարանի դասախոս Արմենուհի Սիսյանը:

- Տիկին Սիսյան, մշակույթում ճաշակ, պահանջարկ թելադրողը պետք է լինի հասարակությո՞ւնը, թե՞ ստեղծագործողը:

- Իհարկե՝ ստեղծագործողը: Բայց քանի որ ստեղծագործողն էլ է այդ նույն հասարակությունից, կարևոր է, թե ով է այդ ստեղծագործողը, ինչքանով է մշակույթ կրում իր մեջ: Այսօր` ինֆորմացիայի ահռելի հորձանուտում, հասարակության համար հեշտ չէ զանազանել սիրողականը արհեստավարժից, նմանակումը՝ իսկական արվեստից, հետևաբար հարկ է մի քիչ զգույշ լինել «նշանավոր», «մեծատաղանդ», էլ չեմ ասում` «հանճարեղ» որակումներից ու ավելի շատ փնտրել, համեմատել, կրթվել ու զարգանալ: Ինձ համար անընդունելի է հասարակությանը հաճոյակատար ստեղծագործողը, որն ասում է, թե ինքը գիտի, որ դա արվեստ չէ, բայց այդպես է գրում, երգում կամ նկարում, որովհետև ժողովրդի պահանջարկն է դա: Բա էլ ինչի՞ համար է ինքը: Այդպես են արել, որ մինչև այսօր դժվարությամբ են հրաժարվում մուղամից, թուրքա-արաբական կլկլոցներից… 

- Այս ամենի համատեքստում ինչպիսի՞ն պետք է լինի պետության մշակութային քաղաքականությունը:

Ասածիցս հենց բխում է մշակութային ճիշտ քաղաքականության անհրաժեշտությունը: Ես շատ եմ մտածում այդ մասին: Կարծում եմ` եթե համապատասխան մարդիկ լինեն ճիշտ տեղում, հարցը խնդիր չի դառնա…

-Ինչպե՞ս եք վերաբերվում ամենատարբեր մշակութային միությունների գոյությանը: 

- Միանգամայն նորմալ:

- Հայաստանյան ներկայիս մշակույթն ունի՞ հեղափոխության կարիք:

- Գնահատում եմ մշակույթի ասպարեզում բարեփոխումների ձգտումը, բայց կնախընտրեի, որ դրանք ցավագին ու կտրուկ չընթանային, որովհետև տպավորություն է, թե մեր երկրի հարցերի հարցը մշակույթը շտապ վիրահատելն է`որպես չարորակ ուռուցք, և ամեն բան իր տեղը կընկնի…

Ներկայումս ինչ-որ բան վերափոխելու ցանկություն կա, բայց շատ կցանկանայի, որ վերահսկվեր գործընթացը, որպեսզի փոփոխությունը լոկ մարդկանց կամ խմբավորումների փոփոխումով չլիներ, որ «թայֆայականությունը» մեզանում դարձյալ չտոներ իր հաղթանակը: Այլապես կստացվի, որ մի ժամանակ հնարավորություններից օգտվում էին այսինչ մարդիկ, հիմա ոլորտի փոփոխություններն իրենց ձեռքը վերցրած նոր մարդկանց ընկեր-ծանոթների ժամանակն է: Արդյունքում ստացվում է, որ միշտ գոյություն ունի որոշակի «մաֆիա», որին պետությունը, հաճախ անտեղյակ, ֆինանսավորում է, և մրցանակներից, ֆինանսական աղբյուրներից, գոյություն ունեցող տարբեր հնարավորություններից օգտվում է նոր «մաֆիայի» մերձավոր «ցանցը»: Որպես կանոն, նրանց թվում է, թե դա չի նկատվի, բայց իրականում դա առավել քան տեսանելի է:

-Որպես քաղաքացի՝ վստահաբար անմասն չեք մնում երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Հեղափոխությունից ակնկալիքներն արդարացա՞ն:

-Բայց ինչո՞ւ անցյալ կատարյալով խոսել: Ամեն բան վերջացե՞լ է միթե: Ես դեռ շատ ակնկալիքներ ունեմ: Երբեմն ինձ ասում են` համբերի՛ր, ժամանակ է պետք: Այո՛, ես շտապում եմ տեսնել բարեփոխումներ, քանի որ ինքս եղել եմ փոփոխության ջատագովներից մեկը: Իսկ կուրորեն երկրպագելն ու միայն ծափահարելն ավելի մեծ վնաս կարող են հասցնել հեղափոխությանը, քան պրոֆեսիոնալ քննադատությունը և սխալները մատնացույց անելը: Ես իմ երկիրը սիրում եմ բավականաչափ, որպեսզի սրտացավ չլինեմ սխալների համար, ինչպես նաև չուրախանամ ամեն սանտիմետր առաջընթացի համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer