Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ստրոնս­կու «ազ­դան­շա­նը» ոչ մի լավ բա­նի մա­սին չի խո­սում

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Վաշինգտոնը կորցնում է Փաշինյանին» հոդվածում գրում է, որ ընդամենը մի քանի օր է մնացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին տարեդարձին: Այս ժամանակահատվածի կեսը նա ծախսել է իշխանության օրինականացմանն ուղղված գործողությունների և ոչ միայն գործադիր, այլ նաև օրենսդիր իշխանության նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու վրա: Իհարկե, ինչպես լինում է գրեթե միշտ, նոր իշխանությունները այդ ընթացքում շատ առատաձեռն խոստումներ տվեցին, խոսեցին տնտեսական աճի ապահովման մասին, խոսեցին ցավալի բարեփոխումների անհրաժեշտության մասին և հաճախ հակասական հայտարարություններ արեցին արտաքին քաղաքականության մասով: Փաշինյանի խոսքով, ավարտվել է միայն Հայաստանում կայացած «եզակի թավշյա հեղափոխության» «առաջին փուլը», և հիմնական իրադարձությունները դեռ առջևում են: Հավանաբար այդպես էլ կա: Այնուամենայնիվ, այն հարցը, թե ինչ է իրականում տեղի ունեցել երկրում , թե՛ Հայաստանում, թե՛ դրսում բաց է մնում: Այո, Փաշինյանը իշխանության եկավ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի և սուր քաղաքական ճգնաժամից դժգոհության ալիքների աճի պայմաններում, որոնք ստեղծեցին դասական մարքսիստական բանաձև ՝ երբ «վերևինները չեն կարողանում, իսկ ներքևինները չեն ուզում»: Այս ճգնաժամից ելքը կարող էր տարբեր լինել: Սակայն ընտրվեց միայն մեկ ելք՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, չնայած նախօրեին բողոքի ակցիայի առաջնորդ Փաշինյանի հետ ձախողված բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ երբեք չի համաձայնի վերջնագրերի լեզվին: Ի՞նչը նրան դրդեց կտրուկ փոփոխություն կատարել նախնական մոտեցումներից: Նման բան չէին արել Տեր-Պետրոսյանը 1996-ին, Ռոբերտ Քոչարյանը՝ 2003-ին: Սկզբի համար նախանշենք նախնական դիրքերը, որոնք առնվազն ամրագրվել են այն ժամանակվա տեղեկատվական-քաղաքական դաշտի կողմից: Սարգսյանը պահպանում էր «ռուսամետ» քաղաքական գործչի կերպարը, որը երկիրը տարել էր ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության: Փաշինյանը «արևմտամետի» համբավ ուներ և քննադատում էր գործընկերների ընտրության հարցում Երևանի միակողմանիությունը , այսինքն՝ միայն Ռուսաստան ընտրությունը: Արդյունքում հայաստանյան իշխանափոխությունը Արևմուտքում ընկալվեց որպես «ժողովրդավարության հաղթանակ»՝ թերևս համակցված Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության աստիճանական փոփոխությամբ: Այն ժամանակ Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայկական իրադարձությունները չեն վերածել աշխարհաքաղաքական խնդրի՝ որոշելով չկրկնել 2014-ին Ուկրաինայում կատարված սխալները»: Նա նաև նշել էր, որ «ԱՄՆ-ը Հայաստանի ներքաղաքական փոփոխություններից հետո արտաքին քաղաքականության մեջ լուրջ տեղաշարժ չի ակնկալում՝ հասկանալով Հայաստանի եզակի աշխարհագրությունը, հայթուրքական փակ սահմանը և չլուծված ղարաբաղյան հակամարտությունը»: Այսինքն, ստացվում է, որ Վաշինգտոնը հավատում էր, որ Երևանը, չնայած ՀԱՊԿ-ին անդամակցությանը, «պետք է պահպանի հավասարակշռություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»: Փաշինյանը, իր հերթին, հավաստիացրեց, որ «Հայաստանում հեղափոխությունը տեղի է ունեցել առանց արտաքին ուժերի ներգրավվածության» և իրենց արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը կլինի «բազմավեկտորությունը»: Դա մի քիչ զգուշացրեց Ռուսաստանին, որը Հայաստանը համարում է իր ռազմավարական դաշնակիցը: Սակայն հիմա հանկարծ նույն Ստրոնսկին որոշել է հարվածել Փաշինյանին: Twitter- ի մի շարք գրառումներով նա դիմել է Հայաստանի վարչապետին` պահանջելով ամրապնդել Հայաստանի արտաքին քաղաքականության «ամերիկամետ» ուղղվածությունը՝ նշելով, որ «Վաշինգտոնը արդեն 25 մլն դոլար է վճարել Երևանին հեղափոխության համար»: Իրավիճակի տարօրինակությունն այն է, որ փորձագետը որոշել է արձագանքել Փաշինյանի՝ դեռևս մարտին «Հայաստանի կառավարության ծրագրի իրականացման գործընթացի և արդյունքների մասին» վերջնական զեկույցի ժամանակ արված արտահայտությանը, երբ վերջինս ասել էր, որ ԱՄՆ-ը վաղուց է աշխարհում հանդես գալիս որպես ժողովրդավարության կողմնակից, սակայն ինչպե՞ս է նա արձագանքել հայաստանյան աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին՝ զրոյական արձագանք: Ներկայումս Ստրոնսկին ի պատասխան գրել է, որ դա պարզապես ճիշտ չէ և ԱՄՆ-ը իշխանափոխությունից հետո զգալիորեն ավելացրել է օգնությունը երկրին ի տարբերություն Եվրամիության, որը փող է խոստանում, բայց դանդաղ է այն ապահովում: Նա նշել է նաև, որ 1992 թվականից ի վեր Վաշինգտոնի կողմից Հայաստանին հատկացվել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Ավելին, Ստրոնսկին շեշտել է, որ «ԱՄՆ-ը պատրաստ է ավելի շատ տրամադրել, եթե Փաշինյանի կառավարությունը հստակեցնի իր քաղաքական առաջնահերթությունները և գործողությունների ծրագիրը»: Ամերիկացիների կողմից նման գործառնական տեղեկատվության «լույս աշխարհ բերելու» պատճառները, որոնք իրականում ուղղված են Փաշինյանի քաղաքական վարկաբեկմանը, հատուկ վերլուծության կարիք ունեն: Վաշինգտոնն առայժմ բացահայտորեն դժգոհում է նրանից, որ Երևանը խաղաղապահներ է ուղարկում Սիրիա` անվանելով դա «անզգույշ սխալ», և որ «հայ սակրավորների՝ ռուսների հետ Սիրիայում գտնվելը մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար»: Լրիվ հասկանալի է, որ ռուսական ուղղությամբ Փաշինյանի կատարած որոշակի քայլերը դադարել են ամերիկացիներին վարդագույն թվալ և նրանք սկսել են կորցնել, այսպես կոչված, «հայաստանյան հեռանկարը»՝ տեսնելով, որ իշխանափոխությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի տարբերությունների չի հանգեցրել անվտանգության ոլորտում, չի բերել ռազմատեխնիկական համագործակցության և փոխգործակցության նվազեցման:

Ինքը Փաշինյանը առայժմ միայն բացվում է որպես քաղաքական գործիչ: Նա, ըստ էության, հրաժարվել է ռիսկային քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ-ի , մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ և կարողացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով անձնական շփումներ հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, չնայած չի հաջողացրել Արևմուտքի հետ հարաբերություններում հատուկ նախապատվություններ ստեղծել: Դժվար է ասել, թե ինչպես կդրսևորի իրեն ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ հիմա: Սակայն Ստրոնսկու «ազդանշանը» ոչ մի լավ բանի մասին չի խոսում:

Կամո Խաչիկյան

 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia