Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իսկ դուք գիտե՞ք, թե որքան է կշռում հիշողությունը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Կան տարբեր չափման միավորներ, օրինակ՝ արագության, ուժի, զանգվածի և այլն, ընդ որում՝ այս բոլորը փոխկապակցված են, քանի որ նկարագրում են կոնկրետ մատերիան, օրինակ՝ ըստ Էյնշտեյնի հարաբերականության տեսության, կապված են անգամ արագությունը և ժամանակը, իսկ ըստ ձգողականության օրենքի, զանգվածն ու տարածությունը և այլն։ Ներկայումս սահմանվել է նոր չափման միավոր, որը կապված չէ մնացածի հետ. դա ինֆորմացիան է՝ հիշողությունը։ Օրինակ՝ ասվում է, որ հիշողությունը չունի կշիռ։

Իրականում այդպես չէ։

Պարզվում է, որ հիշողությունը ունի կշիռ. չնայած այնքան աննշան է, որ անհնար է չափել, օրինակ՝ մարդու հիշողությունը, բայց ներկայումս պարզված է, որ այն, այնուամենայնիվ, կշիռ ունի։ Այս ամենը լավ երևում է ժամանակակից սարքերի՝ համակարգիչների օրինակով։ Հռետորական հարց՝ նույն տեսակի չօգտագործած և օգտագործած՝ հիշողությունը լցրած համակարգիչներից ո՞րն է ավելի ծանր։ Որքան էլ զարմանալի է, բայց օգտագործածը ծանր է, իհարկե՝ աննշան։ Մենք գիտենք, որ համակարգչում ինֆորմացիան՝ հիշողությունը, իրենից ներկայացնում է 1-երի և 0-ների երկար շղթա, որտեղ զրոն չեզոք է, իսկ մեկը լիցքավորված է և իրենից ներկայացնում է համակարգչի հիշողության բջիջներում նստած էլեկտրոններ։ Իսկ էլեկտրոնը ունի որոշակի կշիռ։ Օրինակի համար փորձենք հաշվել, թե ինչքան է կշռում այս հոդվածը, որը հիմա դուք կարդում եք։ Այն մոտավորապես 25 կիլոբայթ է՝ առանց նկարների։ Կիլոբայթը 1024 բայթն է, իսկ մեկ բայթը 8 բիթ է, այսինքն՝ ամբողջ հոդվածը մոտ 205 000 բիթ է։ Հաշվի առնելով այն, որ միջինն այդ բիթերի կեսը կազմված է չեզոք զրոներից, իսկ մյուս կեսը՝ մեկերից, որոնցից յուրաքանչյուրը արտահայտվում է 40 000 էլեկտրոններով, ապա ստացվում է, որ մենք օգտագործել ենք 4 միլիարդ էլեկտրոն։ Բազմապատկեք այդ թիվը էլեկտրոնի կշռի հետ և կստանաք հոդվածի կշիռը։ Պարզ է, որ կստանաք մի աննշան թիվ։ Առավել իրական թվեր կարելի է ստանալ, եթե փորձենք հաշվել համացանցի ընդհանուր կշիռը։ Այս հարցը բարձրացրել և հաշվարկը կատարել է ամերիկյան «Դիսքավըր» գիտահանրամատչելի ամսագիրը։ Ընդ որում, նրանց հետաքրքրում էր ոչ թե համացանցի «ամբողջ մետաղի»՝ սերվերների, կոշտ սկավառակների և այլնի, այլ ամբողջ այն ինֆորմացիայի կշիռը, որը օրվա մեջ շրջանառվում է համացանցում՝ նամակներ, նկարներ, ֆայլեր, փաստաթղթեր, տեսաերիզներ և այլն։ Այսինքն, այն ամենը, ինչը վերածվում է զրոների և մեկերի, շրջանառվում է և նստում տարբեր օգտատերերի համակարգիչների կամ սմարթֆոնների օպերատիվ հիշողության միլիոնավոր միկրոսկոպիկ կոնդենսատորներում։ Ըստ հաշվարկների, ստացվել է, որ այդ ամբողջ ինֆորմացիան կազմում է 40 պետաբայթ։ «Թեթև» հաշվարկներ կատարելով՝ ստացվել է, որ համացանցով շրջանառվող մեկօրյա ամբողջ ինֆորմացիայի քաշը կազմում է 0,0057 միլիգրամ։ Ռասսել Սայտցը, հաշվի առնելով սերվերների և համակարգիչների քանակը, իր հերթին հաշվարկել է համաշխարհային համացանցում պարունակվող ինֆորմացիայի ընդհանուր քաշը։ Նա օգտագործել է հաշվարկի լրիվ այլ մոտեցում։ Վերցնելով սերվերների մոտավոր թիվը (մոտավորապես 75-100 միլիոն) և նրանց միջին էներգաօգտագործումը (350550 վատտ) և հաշվարկելով հոսանքի առաջացման ժամանակ էլեկտրոնների հոսքի հայտնի թիվը վայրկյանում՝ ստացել է, որ համաշխարհային համացանցային սարդոստայնում առկա ինֆորմացիան պարունակում է մոտավորապես 50 գրամ էլեկտրոն։ Ըստ նույն Ռասսել Սայտցի, այդ նույն 50 գրամ էլեկտրոնների «սնուցման» համար պահանջվում է մոտավորապես 50 միլիոն ձիաուժ՝ հոսանքի հաշվարկով։ Ստացվում է, որ, ըստ էության, ինֆորմացիան հանդիսանում է ներկայիս ամենաթանկ սուբստանցիան աշխարհում, ինչը հայտնի է եղել անգամ հին ժամանակներում։

Իսկ ինչքա՞ն ինֆորմացիա է պարունակում մարդը։ Օրինակի համար նշենք, որ մարդու ամբողջ գենետիկ ինֆորմացիան ընդամենը 1,5 գիգաբայթ է։ Սակայն մարդու օրգանիզմը կազմված է ավելի քան 40 տրիլիոն բջիջներից, որոնցից յուրաքանչյուրն է պարունակում այդ 1,5 գիգաբայթը։ Այսինքն, ամեն մարդ իր մեջ ունի 60 սեկստիբայթ ինֆորմացիա։ Համեմատության համար ասենք, որ ամբողջ աշխարհում ներկայումս պահպանվող ինֆորմացիան հաշվարկված է մոտավորապես 40 սեկստիբայթ։ Սակայն մարդկանց մարմնում պարունակվող այդ ամբողջ ինֆորմացիայի 99,9 տոկոսը նույնն է բոլոր մարդկանց մոտ։ Ստացվում է, որ մարդկանց պարունակած ամբողջ ինֆորմացիայի տարբերությունը զգալի քիչ է անգամ մեկ սեկստիբայթից։ Այնուամենայնիվ, հասկանալի է, որ ներկայիս համակարգիչները առայժմ շատ հեռու են մարդուն նմանվելուց՝ թեկուզ իրենց պարունակած ինֆորմացիայի քանակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia