Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը պետք է էֆեկ­տիվ աշ­խա­տեն. կե­նաց­նե­րով պե­տու­թյուն չեն կա­ռա­վա­րում

INTERVIEW

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր Արցախի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական կողմի դիպուկահարները կրակել էին նաև Ակնայի դիրքեր հաց տանող մեքենայի վրա, իսկ ավելի վաղ ադրբեջանական կողմը կրակել էր Բաղանիսով անցնող միջպետական ճանապարհի, դիրքերի ու արոտավայրերի ուղղությամբ: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով, ադրբեջանական կողմն անում է այն, ինչ արել է 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:

«Ուժգնացում-թուլացում, ուժգնացումթուլացում… Մի ժամանակ առավել ակտիվ էին դիվերսիոն հետախուզական խմբերի թափանցման փորձերը, բայց մեր պաշտպանական բնագծերում արդեն կան սարքեր, որոնք բավականին խորքային հեռավորության վրա բացահայտում են հակառակորդի տեղաշարժը դեպի մեր պաշտպանական բնագիծ, և այդ թափանցումները կանխվում են: Այդուհանդերձ, իրենց դիպուկահարներն աշխատել են, և այն, որ անհրաժեշտության դեպքում կարող են խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակել, որևիցե զարմանալի բան չկա: Ադրբեջանը, մեծ հաշվով, երբեք էլ չի ասել, որ ինքն իր մարտավարությունից հրապարակավ հետ է կանգնելու: Եվ եթե վերելակի մեջ առանց երաշխիքների ինչոր խոստումներ են տալիս՝ դա ընդամենը խոսակցություն է, ուրիշ ոչինչ: Այդպիսի հարցերը չեն կարգավորվում վերելակներում, այն էլ՝ խոստումների մակարդակով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Նահապետյանը:

Այդ խոստումները չկատարելուց հետո Ալիևը միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահության կողմից որևէ պատասխանատվություն կրո՞ւմ է: Նման հարցադրում արեց մեր զրուցակիցը և հավելեց. «Ադրբեջանն անում է նույն գործողությունները, ներառյալ՝ սահմանային դիրքերի առաջխաղացումը, դիրքերի բարելավումը, որ եթե ռազմական լայնածավալ գործողություն լինի, անհրաժեշտության դեպքում իրենք շահեկան վիճակում լինեն»:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների հանդիպմանն ու այն կարծիքներին, որ Ադրբեջանը ոչ շահեկան իրավիճակից ելնելով է նման սրացումների գնում, ռազմական փորձագետը նախ նկատեց. «Կարծում եմ՝ հայերս առավել քան խաղաղասեր և մարդասեր ենք: Եվ մենք չէ, որ պետք է խաղաղություն քարոզենք: Մեր ժողովուրդը 1994 թվականից հետո հարաբերական խաղաղության մեջ է ապրում: Այսինքն, երբ մեր սահմանները պաշտպանված են, և հայն իր ազգային պատկանելիության համար ցեղասպանության չի ենթարկվում: Իսկ այդ խաղաղությունն ապահովում են սահմանին կանգնած մեր զինվորն ու հրամանատարը»:

Նա շեշտեց, որ կան նաև գործիչներ, որոնք ասում են՝ այս վիճակն ինչ-որ չափով պետք է լուծվի, այն անտանելի է:

«Այդ առումով ես ուզում եմ բերել Իսրայելի օրինակը, որն առ այսօր շրջապատված է ոչ բարեկամ երկրներով: Պաղեստինի ժողովուրդն իր պատերազմն է մղում Իսրայելի դեմ, բայց Իսրայելի ժողովուրդը պատրաստ է այդ վիճակում ապրել, շարունակել զարգանալ և հակառակորդներին ստիպել խաղաղության: Իսկ մեզ մոտ ասում են՝ եթե Արցախի հարցը չլուծվի, հայ ժողովուրդը լավ չի ապրելու: Նման կարծիք հայտնողներն առնվազն քաղաքական առումով կարճատեսներ են կամ էլ սպասարկում են մեզ ոչ բարեկամ երկրների շահերը: Իրական խաղաղությունն ապահովում են մեր զինվորն ու սպան: Մենք այսպես կարող ենք շատ երկար ապրել, եթե ներսում լինի ճիշտ կառավարում և չլինի դիլետանտների, կենացներ ասողների իշխանություն: Իսկ մեր հարևանները վաղ թե ուշ հաշտվելու են այն մտքի հետ, որ այդ տարածքներում հայ զինվորն է կանգնած և այդտեղ ապրելու են հայերը»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի վերոնշյալ կեցվածքին, նա հավելեց.

«Սրացումը ոչ պակաս և ոչ էլ ավել է նախորդած տարբեր ժամանակահատվածներում առկա ակտիվացումներից: Անգամ ավելի լուրջ սրացումներ են եղել նախկինում: Մենք սովոր ենք նրան, ինչը հիմա տեղի է ունենում: Ընդամենը պետք է կարողանալ այնպես անել, որ մեր զինվորներն ու սպաները կարողանան կատարել բոլոր այն անհրաժեշտ հրամանները, ըստ որի կերաշխավորվի, որ հակառակորդի դիպուկահարն իրեն չի խփի, որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի թափանցումը ժամանակին կարող է կանխվել: Առանձնապես մեծ սրացումների խնդիր չկա և ճիշտ չէ դա դիտարկել «Ադրբեջանը շահում է, թե տուժում» տրամաբանության մեջ: Արցախի և Հայաստանի՝ մեր երկու պետությունների խաղաղությունը ապահովում են հայ զինվորն ու սպան՝ Հայաստանի ու Արցախի քաղաքացին: Եվ որպեսզի դա լինի առավել էֆեկտիվ, պետք է երկիրն էֆեկտիվ կառավարվի: Պետական ինստիտուտները պետք է էֆեկտիվ կառավարվեն: Բայց այդ առումով, ցավոք, ես լավատես չեմ, որովհետև մեզ մոտ երկիրը սովորաբար փորձում են կառավարել դիլետանտությամբ ու կենացներով: Այդուհանդերձ, փառք Աստծո, որ զինված ուժերն ունեն այս տարիների ընթացքում կուտակված այն անհրաժեշտ պաշարը, որով էլ կարողանում են կատարել հրամանատարության հրամանները, զսպել հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Իսկ երկրի ներսում առկա իրավիճակն այդքան էլ լավ չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal