Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք է խիստ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել մահ­վան ել­քով վթար­նե­րից խու­սա­փե­լու հա­մար»

INTERVIEW

24 ժամում 4 հոգի զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից: Սա ֆիլմից հատված չէ, այլ՝ իրականություն: Օրեր առաջ նույն օրվա մեջ երկու վրաերթ էր տեղի ունեցել Երևանում, իսկ Մեղրիում եղբայրները մեքենայով դուրս էին եկել հանդիպակաց գոտի և զոհվել: Վթարների պատճառները, իհարկե, տարբեր են: Մի կողմից ոչ սթափ վարորդ, ոչ բարվոք ճանապարհ, մյուս կողմից՝ անուշադիր հետիոտն, որը շատ դեպքերում ոչ թույլատրելի հատվածում փորձում է հատել ճանապարհը: Իսկ ո՞րն է վթարների քանակի նվազեցման ուղին:

Օրերս լրագրողների հետ հանդիպմանը ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հայտարարել էր, որ խստանալու է վարորդական իրավունքի տրման կարգը, մասնավորապես ավելանալու են տեսական քննության հարցերը՝ 600ից դառնալով մոտ 1000:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է, որ իրեն չի թվում, թե հարցաշարերի խստացումը կբերի երթևեկության ընթացքում վարորդի գիտակցության բարձրացմանը: «Որոշակի դժվարություններ կստեղծվեն թեստային քննության հանձնման ժամանակ: Վարորդական իրավունք ստանալու համար ավելի ճիշտ կլինի, եթե ապագա վարորդները գործնական քննություններ հանձնեն երթևեկության ընթացքում և ոչ թե ինչ-որ փակ տարածքներում: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել հենց այդ քննությանը՝ հասկանալու համար, թե վարորդը երթևեկության մեջ տարբեր իրավիճակներում ինչպես է դրսևորում իրեն», - «Փաստի» հետ զրույցում ասում է Քեյանը՝ ընդգծելով, որ լավ կլինի, եթե դպրոցական տարիներից սկսած երեխաները տիրապետեն երթևեկության կանոններին: 

Ճանապարհային ոստիկանության պետը կարծիք էր հայտնել, որ վթարներից խուսափելու համար պետք է ընդամենը պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Տիգրան Քեյանը համամիտ է, սակայն նշում է, որ ժամանակ առ ժամանակ վթարների պատճառ նաև այլ գործոններ են դառնում: «Հնարավոր է վթարների թվի անհամեմատ կրճատում՝ երթևեկության կանոնները պահպանելու դեպքում: Փորձը ցույց է տալիս, որ մահվան ելքով վթարների մեծ մասը եղել է արագության գերազանցման և ոչ սթափ երթևեկելու հետևանքով: Ճիշտ է, չի կատարվում վերլուծություն և հաշվառում, թե վթարների ժամանակ մարդիկ ինչի հետևանքով են վնասվում, սակայն ակնհայտ է, որ ամրագոտիով չամրակապված անձինք վնասվածքներ են ստանում: Շատ վթարների դեպքում տեսնում ենք, որ մեքենայի դիմապակին ջարդված է, բայց ոչ վթարի, այլ՝ առջևում նստած ուղևորի հարվածի հետևանքով: Չամրակապված ուղևոր տեղափոխելը կամ առանց ամրակապվելու երթևեկելը երթևեկության կանոնների խախտում է:

Կան, սակայն, երթևեկության կանոնների հետ կապ չունեցող խնդիրներ: Օրինակ, ճանապարհային ծածկույթի պատճառով առաջացած վթարները: Վարորդները փոսերի են հանդիպում, ճանապարհները ոչ բարվոք վիճակում են: Նրանք փորձում են շրջանցել այդ անբարեկարգ հատվածները, և մեքենան վթարի է ենթարկվում», - նշում է հ/կ նախագահը: 

Քեյանը կարծում է, որ արագաչափերը և տեսախցիկները մինիմալ զսպող միջոցներ են: «Ասել, որ արագաչափերն ամբողջությամբ զսպում են, որպեսզի վարորդները չգերազանցեն արագությունը, սուտ կլինի, քանի որ դրանք տեղադրելուց հետո՝ միայն մի կարճ ժամանակահատված, մինչև վարորդները գտնում և ֆիքսում են դրանք, կարող են երթևեկության կանոններով երթևեկել, բայց հետո միայն այդ փոքր հատվածում են փորձում նվազեցնել արագությունը, որպեսզի չտուգանվեն», - ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նոր՝ պարեկային ծառայության համակարգի ներդրումը և ոստիկանների շրջիկ ծառայության իրականացումը կնպաստի, որպեսզի վարորդները չգերազանցեն արագությունը և կանոններին համապատասխան երթևեկեն. «Եթե վարորդը գիտակցի, որ պետք է հետևի երթևեկության կանոններին, ապա պետությունն էլ լրացուցիչ ռեսուրսներ չի ծախսի կարգերը պահպանելու համար»:

Հաճախակի է խոսվում այն մասին, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող, արագությունը պարբերաբար գերազանցող կարգազանց վարորդներին պետք է զրկել վարորդական իրավունքից, նույնիսկ՝ ցմահ: Նշենք, որ նման խիստ օրենք է գործում ԱՄՆ-ում, որտեղ նման վարորդներին համարում են «պոտենցիալ մարդասպաններ», չէ որ վթարի հետևանքով հետիոտնը կարող է կյանքից զրկվել: Տիգրան Քեյանը փաստում է, որ նման խստությունը, իհարկե, ողջունելի կլինի նաև Հայաստանի պարագայում:

«Պետությունն ունի պարտավորություն պաշտպանել քաղաքացիների իրավունքները և ձեռնարկել բոլոր միջոցները կանխելու նման իրավիճակները: Պետք է բոլոր խիստ միջոցները ձեռնարկել մահվան ելքով վթարներից խուսափելու համար: Այսօր ավելի շատ մարդ է զոհվում ճանապարհներին, քան այլ վայրերում: Մարդիկ պետք է գիտակցեն, որ պետությունը մտածում է ոչ թե իր, այլ երկրի քաղաքացիների՝ վարորդների և երթևեկության մյուս մասնակիցների՝ հետիոտների մասին: Հետիոտները պետք է հասկանան, որ ճանապարհները կարելի է հատել միայն թույլատրելի վայրերում, որ վրաերթի հետևանքով կարող են զոհվել, հաշմանդամություն ձեռք բերել, ի վերջո, հոգեբանական լուրջ խնդիրների առաջ կանգնել: Ինչ վերաբերում է ուղևորներին, ապա ցանկացած ուղևոր ինքն իր մասին պետք է մտածի: Չամրակապվելով՝ ինքը վարորդին վնաս չի հասցնում, այլ ինքն իրեն», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal