Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միկրոալիքային վառարաններ. իրո՞ք այդքան վտանգավոր են դրանք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Միկրոալիքային վառարանում կերակուր պատրաստելը հանգեցնում է սննդամթերքի սննդարար նյութերի քայքայման:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ ցանկացած դեպքում տաք եղանակով սնունդ պատրաստելիս տեղի է ունենում սննդամթերքի օգտակար նյութերի, վիտամինների քայքայում, և այստեղ կարևոր չէ, թե ինչպիսի պայմաններում է այդ սննդամթերքը պատրաստվում: Մոլորություն է նաև այն, որ միկրոալիքային վառարանը սնունդը սկսում է տաքացնել ներսից: Իրականում միկրոալիքները սննդամթերքին հասնում են հենց արտաքին շերտերից, ապա տարածվում ամբողջ հաստության մեջ և հավասարաչափ պատրաստում այն: Այսինքն, մոտավորապես կատարվում է նույն գործընթացը, ինչ ջեռոցում դրված սննդամթերքի հետ, չնայած սովորական վառարանի դեպքում սննդամթերքը աստիճանաբար է սկսում տաքանալ արտաքին շերտերից: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ, օրինակ, հացը կամ կեղևով կարտոֆիլը միկրոալիքային վառարանում ավելի շատ տաքանում են ներսից, քանի որ երկու դեպքում էլ այս մթերքների արտաքին շերտերը ավելի քիչ ջուր են պարունակում, քան ներքին շերտերը: Միկրոալիքային վառարանը էլեկտրական սարք է, որը հնարավորություն է տալիս հեղուկ պարունակող նյութերը տաքացնել դեցիմետրային հաճախականության ճառագայթներով: Այսինքն, ստացվում է, որ չոր նյութերը միկրոալիքային վառարանում չեն տաքանում, և երևի հենց սա էլ պատճառ է դարձել միկրոալիքային վառարանների մասին ստեղծված բազմաթիվ առասպելների համար: Իսկ ի՞նչ սկզբունքով է աշխատում միկրոալիքային վառարանը: Վառարանում տեղի է ունենում նրա մեջ տեղադրված նյութի բևեռացված մոլեկուլների (ջրի) դիէլեկտրիկական տաքացում, քանի որ էլեկտրամագնիսական ալիքների ազդեցության տակ այդ մոլեկուլները արագացնում են իրենց շարժումը և, կպնելով այլ մոլեկուլների, տաքանում են և տաքացնում շրջապատում գտնվող այլ մոլեկուլները: Մոլորություն է նաև այն հաստատված կարծիքը, որ միկրոալիքային վառարանի մեջ երկաթյա ափսե դնելու դեպքում այն կպայթի: Այս ենթադրությունն էլ գալիս է նրանից, որ վառարանների օգտագործման հրահանգներում նշված է, որ օգտագործվող ափսեն չպետք է երկաթյա լինի: Ուղղակի հարցն այն է, որ միկրոալիքային ճառագայթումը չի կարող հաղթահարել երկաթյա արգելքը և ստացվում է, որ երկաթյա ափսե օգտագործելիս մթերքը հում կմնա: Մյուս կողմից, միկրոալիքային վառարանի մեջ երկաթյա ափսեների, պատառաքաղների և այլնի օգտագործումը արգելվում է, քանի որ նրանք կարող են բերել կայծերի առաջացման և, որպես հետևանք, վառարանի մագնետոլի փչացման: Մոլորություն է նաև այն համոզմունքը, որ միկրոալիքային վառարանները ռադիոակտիվ են. նման բան չկա: Բանն այն է, որ այդ սարքերը, ինչպես և այլ վառարանները կամ, օրինակ, արևը, ընդամենը տաքացնում են սննդամթերքը, քանի որ միկրոալիքները սոսկ մեծացնում են ջրի մոլեկուլների շփումը: Սխալ կարծիք է նաև այն, որ միկրոալիքային վառարանները առաջացնում են ալերգիաներ: Իրականում, եթե նրանք ալերգիա անգամ առաջացնեն, ապա դա կլինի միայն ալերգիա միկրոալիքների նկատմամբ, որը իրական չէ, քանի որ բացի ալիքներ ստեղծելը, այս վառարանները այլ գործողություն չեն կատարում:

Միկրոալիքային վառարանը հայտնաբերվել է պատահական: Գյուտը պատկանում է Պերսի Լեբարոն Սփենսերին: Նա աշխատում էր «Raytheon» լաբորատորիայում: Պաշտոնական վարկածի համաձայն, երբ նա անցնում էր աշխատող մագնետրոնի կողքով, նրա գրպանում հալչում էին սառնաշաքարները: Սփենսերին շատ է հետաքրքրում, թե ինչու է այդպես լինում, և նա սկսում է մի շարք ուսումնասիրություններ կատարել, և արդյունքում ստեղծվում է մագնետրոն պարունակող մետաղական արկղ: Իր հայտնագործությունը Սփենսերը որոշում է օգտագործել սնունդ տաքացնելու համար: Նորույթով սկսում է հետաքրքրվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, և շուտով զինվորական ճաշարաններում հայտնվում են միկրոալիքային սարքավորումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal