Լավրովը և Պոմպեոն մայիսի 14-ին Սոչիում բանակցություններ կվարեն
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծրագրել են բանակցություններ վարել մայիսի 14-ին՝ ՌԴ Սոչի քաղաքում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունում աղբյուրը:
«Լավրովի և Պոմպեոյի բանակցությունները կընթանան մայիսի 14-ին՝ Սոչիում: Այս մասին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ֆինլանդիայում հանդիպման ժամանակ»,- նշել է գործակալության աղբյուրը:
Հիշեցնենք, որ երեկ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում: Նրանց դեմ առ դեմ հանդիպումը մոտ 1 ժամ էր տևել:
Հայտնի է, որ Լավրովն ու Պոմպեոն պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում, իսկ երեկվա հանդիպումից առաջ նրանց վերջին դեռ առ դեմ հանդիպումը կայացել էր 2018թ.-ի հուլիսին՝ Հելսինկիում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի շրջանակում: