Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աղ­վան Պո­ղո­սյան. «Բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյամբ ընտր­ված քա­ղա­քա­կան ուժը և իր լի­դե­րը չեն ար­դա­րաց­րել քա­ղա­քա­ցի­նե­րի ակն­կա­լիք­նե­րը»

INTERVIEW

Հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփումների համատեքստում «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը նախընտրում է խոսել առանցքային խնդիրների մասին, որոնք այս ընթացքում է արձանագրել:

«Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ կառավարման խորհրդարանական համակարգում, հանձին «Իմ քայլը» խմբակցության, հեղափոխությունից հետո ունենք միանձնյա կառավարում: Այդ համատեքստում չփոխվեց սուպերվարչապետական համակարգի մոդելը և դեռ նախանշաններ չկան, որ փոփոխության կենթարկվի: Երկրորդ կարևոր և առանցքային հարցն ընտրությունների հապճեպ կազմակերպումն էր, ինչն ուներ իր հասկանալի պատճառները. եթե ընտրությունները լինեին ավելի ուշ ժամանակահատվածում, գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չէր հավաքի այնքան քվե, որքան հավաքեց դեկտեմբերյան ընտրություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ երրորդ կարևոր փաստը, որն արձանագրվել է հետհեղափոխական Հայաստանում, ազգային արժեքների հանդեպ տեղի ունեցող ոտնձգություններն էին:

«Մյուս առանցքային խնդիրն Արցախյան հարցն է: Այս առումով շոշափելի երևույթներ են տեղի ունենում, բայց մեր կողմից փաստացի չկա հստակ ներկայացված տեսակետ: Խնդիրներ կան նաև դատաիրավական համակարգում, որտեղ ճգնաժամ է առաջացել: Մեծ հաշվով՝ քաղաքական համակարգում վակուում է տիրում: Իսկ գլխավոր գործընթացներն, ըստ իս, արդեն տեղի են ունենում խորհրդարանից դուրս՝ թե՛ արտախորհրդարանական նոր ձևավորվելիք ուժերի, թե՛ արդեն կայացած ուժերի միջոցով»,նշեց մեր զրուցակիցը:

Նա մատնանշեց հատկապես տարբեր հարցերի շուրջ առկա բողոքի ալիքները. «Կա բողոքավոր քաղաքացիների ձայնը: Նրանք մեկ տարվա ընթացքում իրենց չարդարացված սպասելիքների համար բողոքի գործողությունների են դիմում: Կառավարության դիմաց ամեն օր ինչ-որ խնդիրների շուրջ բողոք կա, մարդիկ բողոքում են Փաշինյանի տված խոստումների չիրականացման համար: Սա շատ կարևոր ցուցիչն է նրա, որ բացարձակ մեծամասնությամբ ընտրված քաղաքական ուժը և իր լիդերը չեն արդարացրել քաղաքացիների ակնկալիքները: Եվ այս ամենի գլխավոր լուծումը հետևյալն է՝ Փաշինյանն իր գլխավորած քաղաքական ուժի հետ պետք է հրաժարական տա, որովհետև երկրում տիրող իրավիճակից փաստացի երևում է, որ վարչապետ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին: Իսկ հրաժարականը շահավետ է թե՛ մեր երկրի անվտանգության տեսանկյունից, թե՛ տնտեսական իրավիճակի և մի շարք այլ գործոնների առումով»:

Աղվան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախում տեղի ունեցած «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումին, որտեղ ազդարարվեց երկու հայկական պետությունների միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ համաժողովը միանշանակ ողջունելի է և ակնկալում է, որ նման ֆորմատը շարունակական կլինի:

«Ես հուսով եմ, որ հնչած ելույթները, արծարծված թեզերը մի օր կամրագրվեն նաև թղթի վրա: Այսինքն, այդ ամենն ավելի գործնական դաշտ կբերվի: Ընդհանուր առմամբ, այս ֆորումի անցկացումը դիտարկում եմ որպես շատ լուրջ մեսիջ՝ միջազգային հանրությանը, ինչպես նաև ագրեսոր Ադրբեջանին: Մեսիջ այն առումով, որ անկախ ներքաղաքական վայրիվերումներից՝ Հայաստանում կա հստակ մոտեցում Հայաստան-Արցախ հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես ես նշեցի, այս պահին գործող վարչապետը և իր քաղաքական ուժը բազմաթիվ հարցերի վերաբերյալ բացարձակապես օրակարգ չունեն: Բնականաբար, այս պայմաններում այլ ուժերը փորձելու են լցնել վակուումը, ձևավորել միասնական հարթակներ, և ինձ թվում է՝ կստացվի»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններին՝ նա նկատեց. «Կար մի փուլ, երբ իշխանական շրջանակներից հստակ հարձակում էր տեղի ունենում Արցախի պաշտոնյաների նկատմամբ: Հստակ երևում էր, որ կար ձևավորված անջրպետ: Բայց հուսով եմ՝ կգտնվեն ադեկվատ մարդիկ, որոնք Ն. Փաշինյանին կհորդորեն վերադառնալ ռեալ քաղաքական կյանք, քանի որ Հայաստանի և Արցախի իշխանությունների տարաբաժանումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ երկու պետությունների համար: Ընդամենը սթափվել է պետք և հասկանալ գործողությունների իրական հետևանքները: Իսկ վերոնշյալ ֆորումն այդ առումով արդեն իսկ դրական ազդեցություն է թողել, որովհետև ֆորումին ներկա էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, անհատներ, պետականամետ գործիչներ: Դա ցուցիչն էր նրա, որ Հայաստանում ինչ- որ խմբավորումներ կամ խմբակներ հասկանան, որ հայաստանցի-արցախցի տարաբաժանումը և առկա ճգնաժամը շատ արագ պետք է հարթվի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal