Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ար­տա­քին ներդ­րում­ներ ակն­կա­լել չենք կա­րող, քա­նի դեռ ներ­քին ներդ­րողն այդ հա­մար­ձա­կու­թյու­նը չի դրսև­ո­րել»

SOCIETY

Օրերս Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղի ունեցան ներդրումային գործարար համաժողով-ցուցահանդեսներ: Մյուս մարզերը ևս անմասն չեն մնա նման համաժողովների անցկացումից: Այս համաժողովների նպատակն է մարզերի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացների մեջ ներգրավել Հայաստանում և արտերկրում բիզնեսով զբաղվող հայազգի գործարարներին: Հետաքրքիր է՝ իրականացվո՞ւմ է մոնիթորինգ պարզելու համար, թե այս համաժողովները շոշափելի արդյունք ունենո՞ւմ են: Ներդրումներ, ի վերջո, կատարվո՞ւմ են: Ի դեպ, հաճախ է խոսվում, որ նման համաժողովներ նախկինում էլ են անցկացվել, և հիմնականում մեծ արդյունքներ չեն գրանցվել, այդ դեպքում ինչո՞ւ է ներկայիս իշխանությունը գնում նույն ճանապարհով:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ ցանկացած հաջողության, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, նախորդում են նման քննարկումները: «Անկախ քաղաքական կողմնորոշվածությունից՝ հանդիպում ենք տարբեր տեսակետների, ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանել այս համաժողովները: Իհարկե, դրանում, որպես կանոն, գերակայում են սուբյեկտիվ մոտեցումները: Ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների պարագայում ցանկացած գործունեություն ծավալելու համար որոնողական աշխատանքներ են ընթանում, տվյալ պարագայում այդպիսիք են երկու մարզում կայացած համաժողովները: Չեմ հասցրել դեռևս խորանալ դրանց մանրամասների մեջ, բայց հասկացա, որ օտար երկրներում աշխատող, որոշակի հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցները տրամադրված են իրենց մարզերում ներդրումային որոշակի գործունեություն իրականացնել: Դա արդեն լավ է, ողջունելի: Հիմնական շեշտը պետք է դնենք ոչ թե նախկինների և ներկաների վրա, վատ է, թե լավ, այլ պետք է մտածենք, որ խոսքը մեր երկրի մասին է, իսկ տնտեսության մեջ թեկուզ փոքր հաջողությունը վերաբերում է մեր երկրին: Ուղղակի կարևոր է, որ այս համաժողովները լինեն շատ առարկայական: Դրանից կշահի ինչպես իշխանությունը, այնպես էլ մեր երկիրը», - ասում է Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ արդյունքներն ուսումնասիրելու մեխանիզմները մարդկանց ձեռքում է: «Մենք ենք ստեղծում դրանք: Անհնարին ոչինչ չկա: Եթե ունենանք դժվարություններ և դրանք լինեն կազմակերպչական, իրավական, ինստիտուցիոնալ, ոչինչ: Ինչ-որ տեղ եթե ունենք խոցելիություն, նշանակում է, որ պետք է շուտափույթ կարողանանք հարթել, կամրջել իրավիճակը»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյանից «Փաստը» հետաքրքրվեց՝ իրենք տիրապետո՞ւմ են տեղեկատվության, թե նման համաժողովների անցկացման արդյունքում ինչ ներդրումային ծրագրեր են պատրաստվում իրականացնել մարզերում: Նա նշեց հետևյալը. «Ցավոք, չնայած մեր հետաքրքրվածությանը, միությունը չի հրավիրվում և չի մասնակցում այդ համաժողովներին։ Ուստի համաժողովի շրջանակներում կամ դրանց արդյունքում պլանավորվող կամ իրականացվող ծրագրերի մասին որևէ տեղեկատվության չենք տիրապետում»։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ, տնտեսագետ, կառավարման մասնագետ Մովսես Արիստակեսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ դրական է համարում նման համաժողովների անցկացումը: «Դրանք կարծես թե դրդում են քաղաքացիներին մարզերում տնտեսական գործունեություն ծավալել, ներդրումներ կատարել: Մարդիկ տարիներ շարունակ վախեցել են գործարարությամբ զբաղվել: Գործել է սկզբունք՝ «եթե համայնքի ղեկավարը, մարզպետը, իշխանությունները թույլ տան, ապա կգործենք»: Տնտեսվարման ազատությունը չի գործել, ինչին նպաստել է նաև օրենսդրությունը: Նման համաժողովների անցկացման նպատակներից մեկը պետք է լինի քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղվող կրթական դասընթացների անցկացումը, բիզնես վարելու այբուբենին ծանոթացումը և նրանց օժանդակող կառույցների ստեղծումը, որ կարողանան գրագետ բիզնես վարել:

Ներդրումների մասով: Առաջին հերթին այն մեծահարուստները, որոնք նախկին քրեաօլիգարխիկ համակարգի շրջանում կուտակել են ապօրինի ֆինանսական միջոցներ, պետք է օրինակ ծառայեն, ինչու չէ՝ համաներում անցկացնելու միջոցով, որպեսզի կարողանան խթան տալ ներքին ներդրումների դաշտը գրավիչ դարձնելու համար: Երբ ներքին ներդրողը կանի այդ քայլը, նույնը կփորձի անել նաև արտաքին ներդրողը: Ակնկալել արտաքին ներդրումներ չենք կարող, քանի դեռ ներքին ներդրողն այդ համարձակությունը հանդես չի բերել, և քանի դեռ տնտեսական համակարգը կարգավորող օրենսդրությունը հստակ ու անխոցելի չէ: Հարկային և մաքսային օրենսգրքերը բազմաթիվ խոցելի տեղեր ունեն: Համաժողովների ժամանակ պետք է նաև քննարկ վեն հար կային օրենսգրքի թերի կողմերը, ներկայումս կատարվող փոփոխությունները», - նշում է տնտեսագետը:

Արիստակեսյանը կարծում է, որ նման համաժողովներ կարելի է անցկացնել այն դեպքում, եթե պետությունն ունի սոցիալ-տնտեսական ռազմավարական ծրագիր առնվազն 15-20 տարվա համար: «Մենք այդպիսին այսօր չունենք: Ունենք կառավարության ծրագիր հինգ տարվա համար, որը չունի արդյունքային բավարար ցուցանիշներ, թույլ են նշված գերակայությունները», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal