Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փամ­փուշտ­նե­րի թո­ղած հետ­քե­րը ծա­ղիկ­նե­րով են լցվել.Հա­թեր­քի խորհր­դա­վոր դար­պաս­ներն ու Եպ­րաք­սյա տա­տը

SOCIETY

Գյուղում լռություն էր, բայց լռության պատճառն այն չէր, որ Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը դատարկ էր: Պարզապես գրեթե բոլորն այդ պահին հավաքվել էին գյուղի հրապարակում՝ ժենգյալով հաց էին թխում, երգում, խմում ու պարում:

Աղմուկից հեռանալու և գյուղով շրջելու ցանկություն կար, հատկապես, երբ արդեն պատմել էին գյուղի մատուռների, խաչքարերի, քարանձավի ու Արցախի ամենաբարձր գագաթի՝ Գոմշասարի մասին: Պատմել էին նաև այն առանձնահատկության մասին, որն ուներ Հաթերքը՝ աշխարհագրական դիրքի շնորհիվ: Այստեղ կարելի է ականատես լինել մի եզակի երևույթի. կա մի հատված, որտեղից տարվա ցանկացած եղանակի կարող ենք տարվա բոլոր չորս եղանակները տեսնել: Մի քանի լրագրողներով գյուղի հրապարակից արդեն բավականին հեռու էինք, իսկ լռությունը գնալով ավելի կատարյալ էր դառնում: Լռության մեջ գեղեցիկ լուսանկարներ անելն ավելի լավ էր ստացվում: Տներից մեկն եմ լուսանկարում, որն առաջին հայացքից սովորական դարպաս ուներ: Բայց ինքս ինձ հարցնում եմ՝ մի դարպասի համար ավելի քան 30 դիտանցքը մի քիչ շատ չէ՞, այն էլ տարբեր չափերի՝ մեծ, փոքր, ավելի մեծ, ավելի փոքր: Խորհրդավորության շքերթը շարունակեցին նաև մյուս տների դարպասները: Բայց լռությունը խախտվեց: Մի քանի տուն այնկողմ գտնվող տան այգուց մեծահասակ կնոջ ձայն լսվեց:

Մոտեցանք դարպասին՝ կրկին մեծ, փոքր, ավելի մեծ, ավելի փոքր դիտանցքեր: Դարպասի հետևից ոտնաձայներ էին լսվում, բայց համոզված չէինք՝ կինը մե՞զ է մոտենում: Նայեցինք անցքերից՝ երևացին կարմիր, վարդագույն, կանաչ գույներ ու մի աչք՝ որն էլ, երևի, փորձում էր տեսնել, թե ովքեր են կանգնած դռան հետևում: Դարպասի դռները փակ չէին: Դարպասը կիսաբաց էր: Հանկարծ դուռն ամբողջությամբ բացվեց ու մեր դիմաց հայտնվեց 85-ամյա Եպրաքսյա տատը: Իմանում է, որ լրագրողներ ենք: Ու թեև սկսում է համոզել, որ արդեն մեծ է, «մինը ճիշտ է ասում, մինը՝ սխալ», մեկ է՝ զրույցի է բռնվում:

«Գյուղում հացը կա, ջուրը կա, գործը կա: Մենք չարչարվել ենք, արել ենք, ինչ-որ բանի տեր ենք, չէ՞, դարձել»,-պատմում է Եպրաքսյա տատը, բայց մի քիչ զայրանում այսօրվա երիտասարդների վրա:

«Հիմա երիտասարդներն առաջվա երիտասարդների նման չեն, շատ թամբալ են է… (ծիծաղում է)…Մենք հեկտարներով բեջարել ենք, հոգի ենք տվել, ամեն ինչ արել ենք, բայց հիմա երիտասարդներն ասում են՝ չկա՝ կառնեմ, բայց որտեղից կառնե՞ս: Եթե նա չանի, մյուսն ու էն մյուսն էլ չանի՝ ո՞նց կլինի»,-ասում է նա:

Եպրաքսյա տատը մեծ ընտանիք ունի՝ ապրում է փոքր տղայի, 3 թոռների ու հարսի հետ: Չորս աղջիկներն ու մեծ տղան ամուսնացել են ու արտերկրում են բնակվում: Երեք թոռներից մեկն աղջիկ է, մյուս երկուսը՝ տղաներ, որոնք ծառայում են բանակում:

Եպրաքսյա տատն ասում է՝ երկու պատերազմ է տեսել՝ Երկրորդ համաշխարհայինն ու Արցախյանը: Նաև ասում է, որ այսօրվա պես է հիշում Արցախյան պատերազմի ուղղաթիռների ձայներն ու կրակոցները:

«7 սամալ յոտ եկալ են, սենց գնացել»,ասում է նա ու ցույց տալիս տան տանիքի ուղղությամբ:

«Մեծ տղաս կողքս էր, ասում էր՝ թխում են, թխում են (կրակում-խմբ.), ասում էի՝ բալիկ, հիմա մեր ուղղությամբ էլ կթխեն… շատ վատ է եղել, վրա էին տալիս, վրա էին տալիս…:

Ասում էր՝ գնամ խաբար բերեմ, ի՞նչ իմանայինք՝ մե՞րն է, թե՞ նրանցն է: Կռվի ժամանակ որն ուժեղ լինի՝ կհաղթի, որն ուժեղ չլինի՝ չի հաղթի: Մերոնք լոխ լավ են էղել, հիմա էլ լոխ լավա: Ուզում եմ, որ լոխ խաղաղ լինեն»,նշում է նա՝ մի կողմից էլ նեղսրտում՝ ասելով, որ Հայաստանի և Արցախի ներսում պետք է ներքին ամուր համերաշխություն լինի:

«Բայց մենք փիսացած ենք դառալ, իրար ուտում ենք, պիտի տենց չլինի»,-ասում է նա: Մյուս կողմից էլ վստահ է հայության ուժերի վրա. «Լավ կլինի, թե վատ՝ «կտրելու ձմերուկ է», ո՞վ գիտի՝ ո՞նց կլինի: Եթե պատերազմ սկսվեց, ի՞նչ տարբերություն՝ ջահել, ահել… Մենք պիտի պաշտպանենք մեր հողը, պիտի ուժեղ լինենք, դիմադրենք…»:

Եպրաքսյա տատը դարպասից դուրս է նայում, աչքը թոռի, հարսի ու տղայի ճամփին է՝ ուր որ է, միջոցառումից տուն կգան: Մեզ էլ է հրավիրում տուն, բայց ուր որ է՝ իր տան անդամների գալու, իսկ մեր գնալու ժամանակն է մոտենում:

Եպրաքսյա տատը դարպասի դռներն էլի կիսաբաց թողեց: Բայց մի դարպասի համար ավելի քան 30 դիտանցքը մի քիչ շատ չէ՞. հարցի պատասխանը դեռ չէի ստացել: Մինչ Եպրաքսյա տատից կհարցնեի խորհրդավոր դարպասների մասին, հոգու խորքում ինձ համոզում էի, որ դրանք զուտ շինարարական աշխատանքի հետևանք են, իսկ անցքերը շատ են՝ մեծ, փոքր, ավելի մեծ ու ավելի փոքր, որ տան մեծը, ավելի մեծը, փոքրն ու ավելի փոքրը տարբեր դիտանցքերից հյուրերին լավ տեսնեն: Բայց չէ՞ որ Արցախում հյուրերի առաջ դարպասներ չեն փակում՝ մի դիտանցքն էլ է շատ, որովհետև դռները բաց են: Անցքերն իրականում փամփուշտների տեղերն էին: Ավելի քան 27 տարի առաջ այդ փամփուշտները Եպրաքսյա տատի, իր մեծ տղայի, մյուս երեխաների ու գյուղի բնակիչների տների ուղղությամբ էին կրակվել: Բայց հիմա փամփուշտների տեղերը լցվել են: Չէ՞ որ «դիտանկյուններից» կարմիր ու դեղին ծաղիկներ էին երևում ու մի աչք՝ որը երկու պատերազմ էր տեսել: Այդ փամփուշտները պատմության պես դաջվել են դարպասներին, բայց Եպրաքսյա տատի ընտանիքն ապրել է, ինչն այնքան էլ զարմանալի չէ, որքան զարմանալի չէ այն, որ Արցախում հնարավոր է տարվա չորս եղանակները միանգամից տեսնել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal