Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք ենք, Լյուքսեմբուրգը, մեկ էլ՝ Չինաստանը

ANALYSIS

Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա։ Մի շարք երկրների առջև հարց է ծառացել՝ ու՞մ հարել, ու՞մ հետ զարգացնել առևտուրը, քաղաքական ո՞ր համակարգով կողմնորոշվել։ Սեփական մոդելը քարոզելու համար ԵՄ-ն 10 տարի առաջ նախաձեռնեց «Արևել յան հարևանություն» նախագիծը։ ԵՄ-ն մտադիր է բարելավել հարաբերությունները 6 պետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Բրյուսելում նշում են ծրագրի 10-ամյակը։ Արևել յան հարևանների ու Կովկասի երկրների կայունությունը վիթխարի նշանակություն ունի ոչ միայն անվտանգության քաղաքականության տեսակետից, այլև եվրոպական էներգամատակարարման: Այս 6 երկրները ԵՄ անդամակցության թեկնածուներ են։

Օրինակ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի՝ միանշանակ եվրոպամետ երկրների հետ կնքվել են ասոցացման, ազատ առևտրի և առանց վիզայի ռեժիմի համաձայնագրեր։ Հայաստանի հետ, որ կողմնորոշված է դեպի Ռուսաստանը, ստորագրվել է գործընկերության համաձայնագիր։ Շուտով նոր համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի հետ, որ դիրքավորվում է ո՛չ ռուսամետ, ո՛չ արևմտամետ։ Առավել ծանր են հարաբերությունները Բելառուսի հետ:

2009-ի մայիսին Պրագայում կայացավ Արևել յան գործընկերության հիմնադիր հանդիպումը: Այդ ժամանակից Եվրոպական կենտրոնական բանկից տարածաշրջան է փոխանցվել 8,7 միլիարդ եվրո: Ընթացիկ ապրիլի վերջին գործում է 95 նախագիծ։ Գումարի մեծ մասը հատկացվել է Ուկրաինային (5,5 միլիարդ եվրո), ապա՝ Վրաստանին (1,84 միլիարդ եվրո)։ Ամենից քիչ (96,3 միլիոն եվրո) ներդրվել է Ադրբեջանում:

Երբ ԵՄ-ն խոսում է համընդհանուր խաղաղության մասին, ապա մեր տարածաշրջանում դա ինքնին ենթադրելի չէ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես թշնամիներ են ու հարաբերություններ չունեն։ Հարաբերությունները Վրաստանի հետ հաճախ վեճեր են հարուցում ԵՄ-ում։ Ինչպես Արևել յան Բալկանների դեպքում՝ ԵՄ-ն ռազմավարական հետաքրքրություն ունի, որ երկիրն իրեն մոտ պահի և սահմանափակի այլ ուժերի ազդեցությունը։ Բայց միևնույն ժամանակ դա խնդրահարույց է՝ անկայուն երկրների ինտեգրումը կարող է ապակայունացնել ԵՄն։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ անորոշությունը, կարելի է դիտարկել Մոլդովայի օրինակով։

Նախնական շրջանում այդ փոքրիկ, գյուղատնտեսական երկրի հետ մեծ հույսեր էին կապում Արևել յան հարևանության ծրագրում: Սակայն 2015թ.-ից Մոլդովան վերածվեց մշտական հոգսերի առարկայի։ Այդ ժամանակ մոլդովական հաշվեհամարներից անհետացավ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի գումար, 3 բանկ սնանկացավ, եվրոպամետ կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, տնտեսական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով 3,5 միլիոնից հարյուր հազարավոր քաղաքացիներ հեռացան երկրից։ Նոր կառավարությունը երկիրը հեռացրեց ԵՄ արժեքներից։ Անհանգստությունը, որ պատմությունը կկրկնվի Վրաստանի հետ, մեծ է. շատ են խոսակցությունները, որ Վրաստանի կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ հեռանկարներ, որպեսզի առավել նպատակամետ բարեփոխումներ արվեն և երբեք ԵՄ-ից երես չթեքեն։ Նշենք, որ անգամ ԵՄ-ի բարեհաճության պայմաններում Վրաստանի անդամակցության մասին խոսք կարող է լինել 25 տարի հետո: Բրյուսելի անվճռականությունը Մոսկվային բավարար ժամանակ է տալիս՝ խարխլել ԵՄ-ի տարածաշրջանային ազդեցությունը։ Ապատեղեկատվությունը պրոբլեմ է Արևել յան հարևանության երկրներում: ԵՄ-ն արդեն հատուկ խումբ է ստեղծել տեղական մեդիատարածքի դիտարկման համար։ Բացի այդ, փաստը, որ սահմանների շուրջ վեճեր ունեցող ոչ մի երկիր չի կարող ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, խթանում է Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը։ Պատահական չէ, որ ի դեմս Վրաստանի և Ուկրաինայի, Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ են ԵՄ-ի անդամակցության առավել հավանական 2 թեկնածուները։

Բրյուսելի հանդիպմանը նախատեսվում էր Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրում՝ տնտեսական հարցերը լուծված են, խանգարողը քաղաքական է՝ Բաքուն պահանջում է, որ համաձայնագրում արձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, Բրյուսելն առարկում է, որ իր փաստաթղթերում չեն կարող տարընթերցումներ լինել Հայաստանի հետ կնքված համագործակցության համաձայնագրի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող դրույթից։ Մինչև բրյուսել յան հանդիպումը իրարամերժ տեղեկություններ էին տարածվում համաձայնագրի կնքման պայմանների ու ժամկետների մասին:

Ամփոփելով նշենք, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Նա ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։ Այս պայմաններում առաջանում է անխուսափելի հարց՝ ի՞նչն էր այդպես Փաշինյանին վանում Բրյուսելից, որ ամեն ինչ արեց հնարավորինս քիչ մնալու համար՝ նախ թռավ Լյուքսեմբուրգ, հետո շտապեց Պեկին։ Մեղմ ասած՝ դա անթաքույց արհամարհանք է ԵՄ-ի նկատմամբ: Նույնիսկ նման աշխատանքային այցերի դեպքում հանդիպումներ են նախատեսվում ԵՄ ղեկավարության հետ. Փաշինյանի օրակարգում ո՛չ Տուսկը կար, ո՛չ Մոգերինին: Մի խոսքով՝ ոչ ոք: Միանգամից հարց է առաջանում՝ արդյո՞ք Պեկին մեկնելը պատրվակ չէր. ի վերջո, Սի Ձին Պինը կամ Լի Քեց Յանն այնքան փորձառու են, որ կհասկանային՝ ինչու՞ է Հայաստանի վարչապետը մի քանի ժամ ավելի մնում Բրյուսելում։ Ընդամենը 5 ժամանոց այցը ԵՄ մայրաքաղաք որպես քաղաքական դիրքորոշում է որակվելու՝ որ կողմից էլ նայես:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal