Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեսչյանի «հակահեղափոխական սաբոտաժը»

ANALYSIS

«Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ... մի քանի կոպեկ աշխատավարձը, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ»,- նշել է Արթուր Մեսչյանը: «Քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, այդտեղ պրոբլեմը ո՞րն է, ինչի մասին ենք մենք խոսում: Ոչ ոք մեզանից չի եկել քաղաքապետարան աշխատելու, որպեսզի հարստանա: Մենք փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին»,ասել է նա:


Այն, որ պետական համակարգում աշխատավարձերը պետք է համարժեք լինեն, որևէ բանական մարդ չի վիճարկում։ Դա նախ և առաջ հակակոռուպցիոն խնդիր է լուծում, սակայն Արթուր Մեսչյանի դժգոհությունն ինքնին հասկանալի չէ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հանդես էր եկել քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությամբ, ու թերևս աղմուկը մեծ չլիներ, եթե առաջարկվող նախագծում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման արդար մեխանիզմ առաջարկվեր, սակայն շեշտը դրվել էր ղեկավար աշխատողների աշխատավարձի կրկնակի, իսկ շարքայիններինը՝ 20-30%-ով բարձրացնելու մոտեցման վրա։ Սա հարուցեց հասարակության բուռն դժգոհությունն ու անգամ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվեց աջակցել քաղաքապետի նախաձեռնությանը, ինչի հետևանքով ժամանակավորապես հետ վերցվեց նախաձեռնությունը:

Ըստ այդմ՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը դժգոհելու առիթ ունի առաջին հերթին ավագանու մեծամասնությունից, որը փաստացի ընդդիմացավ աշխատավարձերի բարձրացման՝ Մարությանի մտադրությանը։ Մյուս կողմից՝ եթե անգամ «Իմ քայլը» խմբակցությունն է ընդդիմանում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, ապա ենթադրել կարելի է, թե ինչպիսի բացասական տրամադրություններ ունի հասարակությունը։

Խնդիրն այն չէ, որ պետական ծառայողները կամ ՏԻՄ աշխատակիցները հավուր պատշաճի չպետք է վարձատրվեն։ Ամբողջ հարց այն է, որ պետական աշխատավարձերի բարձրացումը համարժեք պետք է լինի կառավարման որակի արդյունավետության բարձրացմանը։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Փաշինյանի թիմը» առաջնային է համարել աղբահանության, տրանսպորտի և այլ հրատապ խնդիրների լուծումը, և այնքան էլ համարժեք չէ դրանց ուղղությամբ քայլեր անելուց առաջ անդրադառնալ աշխատավարձերի բարձրացման խնդրին, մանավանդ, որ մեր հասարակության մի ստվար զանգված ապրում է աղքատության ճիրաններում։ Այլ խոսքով՝ խնդիրն ունի նաև բարոյական ենթաշերտ, իսկ հեղափոխության օրակարգը ենթադրում է հասարակության կոնսոլիդացիայի ինստիտուտի ներդրում։

Թերևս այս գործոններն ավելի նուրբ կարողացավ ընկալել քաղաքապետ Հայկ Մարությանը և, ի պատիվ իրեն, որոշեց գոնե առժամանակ շրջանառությունից հանել իր նախաձեռնությունը։ Ամենայն հավանականությամբ, քաղաքապետի նման որոշման պատճառներից մեկն այն էր, որ աշխատավարձերի դիֆերենցված բարձրացման մոդելը չէր կարող լուծել նաև կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման հարցը։

Մի խոսքով, որակյալ կառավարման և ընդհանրապես բոլոր պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրները համալիր լուծում են պահանջում՝ հանրային համակողմանի քննարկումներից հետո։ Ինչ մնում է արտաժամյա աշխատանքին, ապա այս հարցը խիստ սկզբունքային է ու , կարծում եմ, արտաժամյա աշխատանքը պետք է հնարավորինս բացառվի՝ անկախ աշխատավարձերի չափից։

Իսկ մեր պաշտոնյաները սկզբունքորեն պետք է ձեռնպահ մնան անզգույշ հայտարարություններից։ Օրինակ՝ եթե Մեսչյանի փոխարեն նմանատիպ հայտարարություն կամ կոչ աներ որևէ ընդդիմադիր գործիչ, ապա միանշանակ կմեղադրվեր «հակահեղափոխական սաբոտաժի» մեջ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia