Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Սարգսյանի սկզբունքային քայլը. նոր հակասություններ նախագահի ու վարչապետի միջև

ANALYSIS

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է նոր թեկնածություն: ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին:


Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այս հանգամանքը կարող է նոր լարվածություն առաջացնել վարչապետի ու նախագահի հարաբերություններում։ Բանն այն է, որ ԱԺ իշխող մեծամասնությունն ուներ ֆավորիտ թեկնածու՝ Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, ու ոչ մեկ անգամ է ուղղակի և անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միևնույն է, մերժելու են: Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացվելիք ինը հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունը այլ մարդու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը։

Ապրիլի սկզբին խորհրդարանը մերժեց Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին, ու շատերը ենթադրում էին, որ հանրապետության նախագահը կարող է խորհրդարան ներկայացնել վարչապետի նախընտրած թեկնածուին։ Սակայն, ըստ ամենայնի, Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հակասություններն իրապես խորքային են, ու ՍԴ անդամի թեկնածության հարցն ընդամենն առիթ է։ Օրինակ՝ բոլորն են նկատել, որ Սարգսյանն ու Փաշինյանը վերջերս միասին չեն մասնակցում որևէ միջոցառման, ու կարծես վաղուց տեղի չի ունեցել նաև վարչապետի ու նախագահի գոնե լուսաբանված հանդիպում։

Հեղափոխության օրերին ու ընդհուպ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություններն Արմեն Սարգսյանը շատ մեծ կայունացնող դերակատարություն է ունեցել՝ ըստ էության, նպաստելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի իրացմանը։ Թվում էր՝ ստեղծվել է հրաշալի հնարավորություն, որպեսզի համադրվեն Փաշինյանի բարձր լեգիտիմությունն ու հեղափոխական էնեգետիկան և Արմեն Սարգսյանի միջազգային կապերն ու փորձառությունը։

Սակայն հեղափոխության թիմը, իր սովորության համաձայն, գնաց այլ տրամաբանությամբ, ու քաղաքական մաքսիմալիզմի գործադրման հետևանքով Արմեն Սարգսյանն այդպես էլ չինտեգրվեց, այսպես կոչված, նոր իշխանությանը։ Ավելին՝ նրա օտարերկրյա հաջողված այցերը խանդի իսկական առիթ հանդիսացան խորհրդարանական մեծամասնության համար. Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բնական անկման համատեքստում հեղափոխության թիմն, ըստ ամենայնի, գործող նախագահի կերպարում տեսնում է իրական այլընտրանք, մրցակից՝ թեև, հանուն արդարության, Արմեն Սարգսյանը նման առիթներ չի տվել։ Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ վերջին հարցումների արդյունքում Արմեն Սարգսյանի աշխատանքից մեր քաղաքացիներն ավելի գոհ են, քան Նիկոլ Փաշինյանի աշխատանքից:

Վերջին ամիսներին տեղի ունեցան նշանակալի երկու իրադարձություններ, որոնք ավելի ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հակասությունները։ Նախագահը միայն «վերջին պահին» ու ոչ այնքան պատշաճ ձևով հրավիրվեց Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ու արժանապատվորեն հրաժարվեց Արցախ մեկնել։ Ապրիլի սկզբին խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, վետո կիրառեց նախագահի՝ առանց այն էլ սահմանափակ լիազորությունների իրացման վրա՝ մերժելով նրա թեկնածուին հաստատել ՍԴ դատավորի պաշտոնում։

Արմեն Սարգսյանն, ըստ էության, ընդունել է «նետված ձեռնոցը» ու մտադիր չէ նահանջել, ինչի վկայությունն այն է, որ նա հերթական անգամ ՍԴ անդամի համար առաջադրել է թեկնածու, որի մասին մասնագետները մեծամասամբ խոսում են դրվատանքով ու առաջադրմանը վերաբերվում գոհունակությամբ, բայց որի թեկնածությունը, արի ու տես, վարչապետի ու խորհրդարանական մեծամասնության սրտով չէ։

Գնդակը հիմա խորհրդարանական մեծամասնության դաշտում է։ Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է ողջամիտ քաղաքական վարքագիծ դրսևորել ու չխորացնել հակասությունները նախագահի հետ՝ քվեարկությամբ հաստատելով Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին։ Իհարկե, շատ հնարավոր է, որ հեղափոխական մաքսիմալիզմը «Իմ քայլին» դրդի այլ մարտավարության, ու շատ շուտով Արմեն Սարգսյանի դեմքով հասարակությանը մատուցվի «թշնամու» նոր կերպար, որը թիրախավորվի հեղափոխության թիմի ու նրա աջակիցների կողմից։ Ցավոք, անցած մեկ տարվա իրադարձությունները հուշում են, որ Փաշինյանն ու նրա թիմը ռացիոնալ վարքագծով, մեղմ ասած, չեն փայլում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal