Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


36 մի­լի­ոն դրամ՝ դա­տա­պար­տյալ­նե­րի գե­ղա­գի­տա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան և կրթա­կան ծրագ­րե­րի իրա­կա­նաց­ման հա­մար

SOCIETY

ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի ընթացքում հասցրել է արդեն երեք պայմանագիր կնքել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Այս մասին «Փաստը» տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգերը համատեղող միասնական կայքից՝ ՊՈԱԿ-ների ֆինանսավորում բաժնից:

Պետությունը դրամաշնորհների տեսքով մոտ 356 միլիոն դրամ է տրամադրում վերը նշված ՊՈԱԿ-ին, որն էլ այս երեք պայմանագրերի շրջանակում պարտավորվում է իրականացնել.

1. արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում (5,223,000 ՀՀ դրամ),

2. իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում (36,927,400 ՀՀ դրամ),

3. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների հատուկ ուսուցման իրականացում (313,464,600 ՀՀ դրամ): Երեք պայմանագրերն էլ ուժի մեջ են մինչև 2019 թվականի ավարտը: Պայմանագրերից մեկի համաձայն՝ 36 մլն 927 հազար 400 դրամ հատկացվել է 2019 թվականի ընթացքում դատապարտյալների գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացման նպատակով: Փորձենք հասկանալ, թե կրթական ինչ ծրագրերի մասին է խոսքը: 

Պայմանագրին կցված միջոցառումների ցանկից պարզ է դառնում, որ իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրի իրականացումը ներառում է հետևյալ դասընթացները՝ դեկորատիվ կիրառական արվեստ, հայոց լեզու և գրականություն, անգլերեն, համակարգչային հմտություններ, բիզնես գրագիտություն: Դասընթացներին պետք է մասնակցի 22 խումբ՝ 110 կալանավորված և դատապարտված անձ (ներառյալ պրոբացիայի շահառուները): Նրանք դասընթացների ընթացքում պետք է ստանան ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ մասնակցեն գործնական պարապմունքների: Ծրագիրն իրականացվում է արդարադատության նախարարության «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար: Դրա շահառուներին տրամադրվելու են անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութեր՝ կավ, ներկեր, վրձիններ, գրենական պիտույքներ և այլն: Դասընթացների ավարտին մասնակցին տրվելու է հավաստագիր, սակայն այն դեպքում, երբ նա ամենաքիչը երկու կամ ավելի թեմաների շրջանակում մասնակցել է 240 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացներին, իսկ եթե միայն մեկ թեմայի՝ 120 ժամ տևողությամբ դասընթացի, ապա նրան կտրվի մասնակցության վկայագիր:

Հիմա վերը նշված ՊՈԱԿ-ի մասին: Մի քանի տարի առաջ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» անունով պետական հիմնարկը վերակազմակերպվել է և դարձել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, որի տնօրենը 2004 թվականից իրավաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հայրապետյանն է: 

ՊՈԱԿ-ը զբաղվում է ՀՀ քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպմամբ, իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ, դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովմամբ և այլն:

ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգերը համատեղող միասնական կայքում բացակայում են 2018 թվականին վերաբերող տվյալները, մասնավորապես՝ իրականացվե՞լ են նման ծրագրեր, թե՞ ոչ:

Օրինակ, կայքում տեղադրված նախորդ տարիների տվյալներից պարզ է դառնում, որ 2017 թվականին այս ՊՈԱԿ-ին 345 մլն 166 հազար 200 դրամ գումար է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայություններ իրականացնելու նպատակով՝ 32 միլիոնով ավելի շատ, քան՝ 2019 թվականին: Ի դեպ, ճիշտ նույնքան գումար՝ 345 մլն 166 հազար 200 դրամ, ՊՈԱԿ-ին հատկացվել է նաև 2016 թվականին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia