Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրականում ովքե՞ր են ավելի շատ խոսում՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Կանայք տղամարդկանցից շատախոս են: Կանայք օրական միջինը օգտագործում են 20 000 բառ, իսկ տղամարդիկ՝ 7000: Այս մասին գրում են բազմաթիվ գիտահանրամատչելի հրատարակություններ և հեղինակավոր մասնագետներ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Կատարված հետազոտությունները պարզել են, որ շատախոսությամբ իսկապես կանայք որոշ դեպքերում գերազանցում են տղամարդկանց, բայց որոշ դեպքերում էլ անգամ հակառակն է: Շատախոսությունը կարելի է հաշվարկել մի քանի մեթոդներով. մի մեթոդը՝ մարդկանց հավաքել հատուկ լաբորատոր սենյակում, տալ խոսակցության թեմա և հաշվարկել, հաջորդ մեթոդն է՝ մարդկանց խնդրել, որ ձայնագրեն իրենց ամբողջ օրվա խոսակցությունները տան պայմաններում: Երկու դեպքում էլ հետագայում հաշվարկվում է օրվա ընթացքում արտաբերված բառերի թիվը և որոշվում շատախոսության աստիճանը: Օրինակ՝ հետազոտություն է կատարվել ԱՄՆ-ում՝ 73 երեխաների շրջանում՝ տնային պայմաններում: Պարզվել է, որ աղջիկները աննշան ավելի շատ են խոսում, քան տղաները: Ընդ որում, պարզվել է , որ դա լինում է միայն մեծերի հետ խոսելու ժամանակ, իսկ տարեկիցների հետ խոսելու ընթացքում շատախոսության հավասարություն է: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ սա կապված է նրա հետ, որ աղջիկները տղաներից արագ են զարգանում և հետևաբար հարցեր շատ են տալիս: ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Սանտա Կրուս քաղաքի համալսարանում իրականացվել է շատախոսության լաբորատոր հետազոտություն մեծահասակների շրջանում: Պարզվել է, որ այստեղ աննշան տարբերությամբ շատախոսությամբ փայլել են տղամարդիկ: Գիտնականները դա բացատրել են նրանով, որ տղամարդիկ  իրենց ավելի կոմֆորտային են զգում օտար միջավայրում և հետևաբար ավելի անկաշկանդ են լինում, քան կանայք:

Լինգվիստ Դեբորի Ջեյմսը և հոգեբան Ջենիս Դրակիչը իրականացրել են շատախոսության 56 հետազոտություն տարբեր վայրերում և իրավիճակներում: Պարզվել է, որ 34 հետազոտության վերջնական արդյունքով շատախոս են տղամարդիկ, իսկ 22 դեպքերում՝ կանայք: Իհարկե, այստեղ կարևոր է, թե ինչ միջավայրերում են սրանք հաշվարկվել: Շատախոսության բազմաթիվ հետազոտություններ է կատարել Տեխասի նահանգի Օստին քաղաքի համալսարանի դասախոս, հոգեբան Ջեյմս Պեննեբեյքերը: Հետազոտություններով նա պարզել է, որ օրվա 17 ժամվա ընթացքում արթուն մնացող ամերիկացի և մեքսիկացի կանայք արտաբերում են միջինը 16 215 բառ, իսկ տղամարդիկ՝ 15 669 բառ: Տարբերությունն աննշան է: Նոր Զելանդիայի Վելլինգտոնի համալսարանի դասախոս Ջանեթ Խոլմսը հաշվարկել է, թե դասախոսությունների ժամանակ ովքեր են ավելի շատ հարցեր տալիս: Պարզվել է, որ հարցերի երեք քառորդը տալիս են տղամարդիկ, այսինքն՝ ավելի շատ են խոսում:

Իսկ որտեղից է գալիս մոլորությունը, որ կանայք ավելի շատախոս են, մասնավորապես ահռելի տարբերությամբ թվերը՝ օրական 20 000 և 7 000 բառ: Առաջին անգամ այս թվերը հայտնվել են 2006 թվականին լույս տեսած ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի նեյրոհոգեբան Լուենն Բրայզենդի «Կանացի ուղեղ» գրքում: Երբ մի այլ գիտնական՝ պրոֆեսոր Մարկ Լիբերմանը, հետաքրքրվել է գրքի հեղինակից , թե որտեղից են վերցված այդ թվերը, վերջինս պատասխանել է, որ մի օգտակար խորհուրդների գրքույկից, և խոստացել է այդ չհիմնավորված թվերը հետագայում հանել իր գրքից: Հետագայում պարզվել է, որ թվերը գրված են 1993 թվականին լույս տեսած՝ ամուսնացողներին օգտակար խորհուրդներ տվող մի բուկլետում: Ով է դրա հեղինակը, անհայտ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal