Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միշտ էլ նկարահանել ենք լավ ֆիլմեր, սակայն դրանք տեղ չեն գտել հեռուստաեթերում»

INTERVIEW

Օրերս Մոլդովայում կայացած միջազգային փառատոնից հայ երիտասարդ կինոռեժիսորները 4 մրցանակով են վերադարձել։ «Փաստը» զրուցել է նրանցից մեկի՝ կինոռեժիսոր Մանեի հետ, ում «Ադապտացիա» ֆիլմը պարգևատրվածների շարքում է:

ը պարգևատրվածների շարքում է: «Իմ առաջին ֆիլմով՝ «Ադապտացիայով», որը նաև իմ կուրսային աշխատանքն է, մասնակցեցի Մոլդովայում տեղի ունեցած «Կլասսֆեստ» միջազգային կինոփառատոնին և ստացա այդ ֆիլմի համար 12-րդ միջազգային մրցանակը: «Ադապտացիան» իմ՝ Երևանի հանդեպ ունեցած սիրո արտահայտումն է, և մոնտաժի արվեստը սիրելու ու իմ բոլոր ճիգերն արտահայտելու առաջին աշխատանքը, որն ինձ բերեց՝ նաև ինձ համար անսպասելի հաջողություններ: Այն Երևանի դիմանկարն է, մեր քաղաքի խնդիրներին հարմարվելու պրոցեսը, որն ունի փիլիսոփայական բնույթ», - ասում է Մանեն:

Երիտասարդ կինոռեժիսորը նշում է, որ այս տարի տարբեր կինոփառատոնների շրջանակներում ներկայացնում է նաև իր «Ճայը» ֆիլմը: «Այս ֆիլմով, որն իմ դիպլոմային աշխատանքն է, մասնակցում եմ մի շարք միջազգային կինոփառատոնների՝ Ալբանիայում, Հունաստանում, երկու տարբեր փառատոնների Ռուսաստանում, Ղրիմում և այլուր: Այս տարի ինձ համար ավելի կարևոր է ներկայացնել հենց այս ֆիլմը, որը նկարահանվել է էքսպերիմենտալ ժանրում: Ես և պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը, այն ներկայացնում ենք տարբեր հարթակներում», - նշում է երիտասարդ կինոռեժիսորը՝ հավելելով, որ շուտով ֆիլմը կմասնակցի Երևանում կայանալիք «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնին, և հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն կունենա դիտել այն:

Մանեն նշում է՝ ի տարբերություն «Ադապտացիա» ֆիլմի, «Ճայն» ավելի գլոբալ խնդիրների մասին է: «Ֆիլմն աշխարհի կործանման մասին է, թե ինչ կլինի, եթե մարդը շարունակի անխղճորեն վարվել բնության և ինքն իր հանդեպ: Օրերս ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Աթենքում», - պատմում է մեր զրուցակիցը:

Հարցնում եմ՝ իսկ արվեստագետների համար ի՞նչ նշանակություն ունեն փառատոնները: Մանեն արձագանքում է. «Փառատոնը մի հարթակ է, որտեղ հասկանում ես քո ֆիլմի իրական գնահատականը: Այն շատ բան է տալիս քեզ: Ամեն փառատոն միշտ դառնում է լավ հիշողություն և իրադարձություններով լցնում արվեստագետի կյանքը: Դրա շնորհիվ ներկայանում ես այնպիսին, ինչպիսին կաս և ուզում ես լինել: Այն և՛ քննություն է արվեստագետի համար, և՛ հաճելի միջավայր՝ լի քեզ պես խելագարներով»: 

Կարծիք կա, որ մեր հայաստանյան մշակույթը ճահճացել է: Շատերը, ովքեր հատկապես արտերկրում են բնակվում կամ էլ որոշակի ժամանակահատված այնտեղ են գործունեություն ծավալում, նշում են՝ հայկական մշակույթը պարփակված է կոնկրետ շրջանակների մեջ:

«Առհասարակ դեմ եմ նման քննադատություններին: Իհարկե, մեծ ճգնաժամ ենք ունեցել կինոյում, և հիմա էլ այն դեռ չի ավարտվել: Բայց ապագան չպետք է վատատեսությամբ ողողենք: Այն մարդը, որը նկարահանում է ֆիլմ, գրում է երաժշտություն, երբեք նման միտք չի արտահայտի: Նույնը վերաբերում է ցանկացած ոլորտի: Հայաստանում կան լավ արվեստագետներ, հրաշալի երիտասարդություն: Իհարկե, սոցիալական շատ խնդիրներ ունենք: Արվեստ ստեղծելու, առաջ գնալու համար նաև գումար է պետք, միշտ չէ, որ կարողանում ես բավարար ֆինանսավորում գտնել, չես էլ կարող միշտ անվճար ստեղծագործել: Բայց չի կարելի ասել, թե ճահճացել ենք: Երբ կհարթվեն ֆինանսական խնդիրները, երիտասարդներն արտահայտվելու ավելի մեծ հնարավորություններ կունենան: Նման հայտարարությունները, այն էլ արտերկրում ապրող մարդկանց կողմից, առողջ մտածելակերպի դրսևորում չեն, որովհետև փաստ է այն, որ շատերը հեռացել են հայրենիքից հանուն նյութականի: Իսկ ի՞նչ գործ ունեն, որ խոսեն մշակույթի մասին», - կարծում է կինոռեժիսորը: 

Իսկ վերջում քաղաքականություն-մշակույթ հարաբերությունների մասին: «Այս երկու կառույցները որքան հեռու են, այդքան էլ մոտ են միմյանց : Հարաբերությունները պետք է լինեն կառուցողական, մեկը պետք է լրացնի մյուսին: Այս պահի դրությամբ, շատ խնդիրներ ունենք և մեծ ճանապարհ է պետք անցնել, որպեսզի հեղափոխական ալիքները մտնեն մշակույթ: Դա գուցե տարիների հարց է, բայց արդեն նկատվում են փոփոխությունները: Կարևորը, որ կինոն լինի ուշադրության կենտրոնում, և նրա խնդիրներով զբաղվեն նաև կառավարությունում, նրա հեռանկարներով զբաղվեն այնպիսի մարդիկ, որոնք կարող են մեծ փոփոխություններ անել ու ճիշտ որոշումներ կայացնել: Պետք է կոտրվի «Հայաստանում կինո չկա» արտահայտությունը, չէ որ դա կարող է թևաթափ անել առաջին կուրսի կինոռեժիսուրայի ուսանողին, երբ նա սեպտեմբերի 1-ին երազանքներով ու տաղանդով լի մտնում է այդ աշխարհ: Պետք է հանդիսատես ձևավորել, որը կտարբերի կինո հասկացողությունը և հեռուստատեսությունն ու վավերագրությունը, կոմերցիոն և արվեստի համար ստեղծված ֆիլմերը, սերիալը և սիթքոմը: Ցավով եմ նշում, բայց վաղուց մեզանում մոռացել են, թե ինչ է նշանակում կինո, կինեմատոգրաֆիա: Մենք միշտ էլ նկարահանել ենք լավ ֆիլմեր, սակայն դրանք տեղ չեն գտել հեռուստաեթերում», զրույցի ավարտին ասում է երիտասարդ կինոռեժիսոր Մանեն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer