Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դուք իրոք հավատո՞ւմ եք, որ փղերը վախենում են մկներից. իզուր

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Փղերը վախենում են մկներից: Ընդ որում, համարվում է, որ այդ վախի պատճառն այն է, որ մկները կարող են անցնել փղի կնճիթի (կամ ականջի) մեջ և ստեղծել անհարմարավետության զգացում, երբեմն անգամ շնչահեղձություն: Կա նաև վարկած, որ մուկը կարող է կրծել քնած փղի ներբանը և անցնել նրա ոտքի մեջ. այդ իսկ պատճառով փղերը կանգնած են քնում:

Իրականում այդպես չէ:

Փղերը մկներից իրականում չեն վախենում: Ի դեպ, նշենք, որ փղերը ոչ միշտ են կանգնած քնում, եթե կա հնարավորություն, նրանք պառկում են: Իսկ արդյո՞ք մկնիկը կարող է այդ դեպքում նրա ներբանները կրծել: Հարց է ծագում՝ իսկ ինչի՞ համար կրծել, չէ՞ որ մկների հիմնական կերը բուսական է, բացի այդ, չնայած փղի ներբանները որոշ հատվածներում բարակ են, այնուամենայնիվ, այն ծակելու համար կրծելը տևական ժամանակ կպահանջի: Հետո էլ փոքրիկ մկնիկը օրվա ընթացքում արևի տակ գերտաքացած հսկայի մոտ գտնվելիս անպայման ջերմային հարված կստանա և կսատկի: Ինչ վերաբերում է փղի կնճիթի մեջ մուկ մտնելուն, ապա պետք է ասել, որ փիղը դրանից հաստատ շնչահեղձ չի լինի, քանի որ նա բերանով էլ է շնչում: Հետո էլ կնճիթի մեջ գտնվող մկնիկին դուրս շպրտելու համար փղին անգամ պետք չէ փռշտալ, բավական է ընդամենը խորը արտաշնչել, և մկնիկը դուրս կթռչի: Այնուամենայնիվ, մարդկանց մեջ արմատացած է այն կայուն մոլորությունը, որ փղերը վախենում են մկներից: Նշենք, որ այդ մասին դեռևս 2000 տարի առաջ Պլինոս Ավագն է գրել: Ըստ նրա խոսքերի, փղերը անգամ հրաժարվում են այն կերից, որը մկնահոտ ունի: Փղերի «մկնաֆոբիայի» մասին գրվածքներ են հայտնվել 19-րդ դարի սկզբներին, ընդ որում, այդ գրվածքները ոչ թե կենդանաբանների գրչին էին պատկանում, այլ լրագրողների: Գրվում էր, որ կրկեսի փղերին վարժեցնելիս կարևոր է, որ նրա վանդակ մուկ չմտնի, քանի որ այդ կենդանու տեսքից փիղը սարսափում է, սկսում է անկանոն շարժվել, պտտվել և արդյունքում ջարդում է վանդակը կամ էլ անգամ սատկում: Այս հոդվածները շատ արագ հետաքրքրեցին գիտնականներին, և արդյունքում բազմաթիվ փորձեր կատարվեցին մկների և փղերի մասնակցությամբ: Փորձերը բազմատեսակ էին՝ ինչպես էգ, այնպես էլ արու, ծեր և երիտասարդ, վայրի և ընտելացրած փղերի վանդակ էին լցնում մկներ և այլ կրծողներ, բայց ամեն դեպքում արդյունքը նույնն էր՝ հսկաները ուշադրություն չէին դարձնում այս մանր, արագաշարժ կենդանիներին: Գիտնականները անգամ փղի կնճիթի մեջ մուկ էին մտցնում, մկներին թաքցնում էին կերի մեջ, քնած ժամանակ էին մկներ լցնում վանդակ և այլն: Փղերը երբեք ցույց չտվեցին, որ վախեցել են, ավելին՝ հաճախ նրանք իրենց վանդակում հայտնված կրծողին էին մոտեցնում իրենց կնճիթները և հոտոտում, անգամ կնճիթով բարձրացնելով՝ մոտեցնում աչքերին՝ ավելի լավ նայելու համար: Պարզ է, որ այս փորձերի ժամանակ զգալի քանակությամբ կրծողներ են հայտնվել հսկաների ոտքերի տակ, ընդ որում՝ փղերը երբեք հատուկ չեն փորձել սպանել նրանց, այդ ամենը եղել է պատահականորեն: Ճշմարտության համար պետք է նշել, որ երբեմն առաջին անգամ փղի վանդակ մտցրած մկնիկը իրոք թեթև վախեցնում է փղին, բայց շուտով դա փոխվում է հետաքրքրության, և երկրորդ անգամ մկնիկ տեսնելիս փիղը այդ ռեակցիան չի տալիս: Ի դեպ, նույն երևույթն է նկատվում նաև, եթե փղի վանդակ են մտցնում հավ, ճագար կամ այլ կենդանի: Ստացվում է, որ փղերը հատուկ «մկնաֆոբիա» չունեն: Փիղը ընդամենը սկզբից զգուշավորություն է ցուցաբերում: Ներկայումս էլ են թերթերում երբեմն գրում, որ տրոպիկական գյուղերի բնակիչները վայրի փղերից իրենց ցանքատարածքները պաշտպանելու համար դաշտի շուրջ մկներ են բնակեցնում, որոնք էլ վախեցնում են փղերին: 

Վերջերս հանրահայտ Discovery հեռուստաալիքը փորձեր է կատարել: Երկու փղերի ճանապարհին տեղադրել են փղային գոմաղբի կույտեր, որոնք փղերի մոտենալու ժամանակ տեղաշարժվում են պարանների օգնությամբ: Փղերը այս դեպքում ոչ մի ռեակցիա չեն ցուցաբերում, սակայն եթե գոմաղբի տակից մկնիկ է դուրս պրծնում, փղերը ցնցվում են և աշխատում չմոտենալ մկնիկին: Նշենք, որ փղերը վատ տեսողություն ունեն և դժվար թե հենց սկզբից նկատեն մկնիկին, հավանաբար նրանց վախեցնում են մկնիկի շարժումները և ձայները: Ընդ որում, պետք է հաստատապես նշել, որ այդ արձագանքը ոչ թե վախի, այլ անսպասելիության հետևանք է

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia