Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նե­րիշ­խա­նա­կան բա­խում­ներն ու դժգո­հու­թյուն­նե­րը՝ անձ­նիշ­խա­նու­թյան ֆո­նին

ANALYSIS

ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Հեռացող փոխնախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «...Ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին».... մի տեսակ ակտիվացել են: Հետգրություն. տղե՛րք, դուրս եկեք «իներցիոն դաշտից», մի տեսակ չեք նայվում..»: 

Հրաժարականի փաստը խոսուն է ու որոշակիորեն արտացոլում է քաղաքական ու հասարակական հարաբերություններում նկատվող նոր իրողությունները։

Մենք քանիցս արձանագրել ենք, որ հեղափոխության թիմին անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի հաջողվել ստեղծել կենսունակ համակարգ, ու հիմա այդ մասին բարձրաձայնում են նույնիսկ հեղափոխության թիմի ներկայացուցիչները։ Կառավարման հին մշակույթը ոչ միայն չի չեղարկվել, այլև մի շարք դեպքերում դրսևորվում է ամբողջ ծավալով։ Օրինակ՝ երկրում պահպանվել է անձնիշխանությունը, ընդ որում՝ ինստիտուցիոնալ մակարդակում, ու այս պայմաններում դժվար է ակնկալել լուրջ համակարգային բարեփոխումների իրականացում, որովհետև էապես կրճատված են խորհրդարանական վերահսկողության հնարավորությունները։ Կամ՝ կադրային քաղաքականության ոլորտում շարունակվում է յուրայինների հովանավորչության պրակտիկան, ինչի հետևանքով կառավարման համակարգից դուրս են մնում բանիմաց կադրեր, իսկ «քայլողները» շարունակում են պաշտոնավարել, նույնիսկ դառնում են «սուպերնախարարներ»՝ չնայած ակնհայտ ձախողումներին։

Էլ չեմ խոսում այն մասին, որ անցած մեկ տարվա ընթացքում դեռևս ականատես չենք եղել ոչ մի կոնցեպտուալ բարեփոխման, իսկ, մեղմ ասած, տխուր իրականությունը քողարկվել է վիճակագրական մանիպուլ յացիայով, ինչը կրկին նախորդ իշխանությունների ու Հայաստանի գրեթե բոլոր վարչապետների նախընտրած ոճն է։ Իշխանությունն առաջին հերթին ծրագիր է, բովանդակություն, հայեցակարգ, կոնկրետ տեսլական, նոր հետո՝ պաշտոնյաներ, որոնք գործում են ընդհանուր ռազմավարության շրջանակներում։ Հենց ռազմավարական տեսլականն է, որ պակասում է գործող իշխանությանը՝ իներցիայով պահպանելով այն համակարգը, որի դեմ Փաշինյանն ու նրա թիմն անցած տարի հեղափոխություն իրականացրեցին։

Այսեր Ղազարյանի՝ քաղաքականապես մոտիվացված հրաժարականը վկայում է նաև առաջիկայում իշխանության ներսում սպասվող, այսպես կոչված, մեծ «ֆիլտրումների» մասին։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հերքի ներիշխանական հակասությունների մասին լուրերը՝ սպառնալով կտրել կառավարության ներսում առաջացող թևերը, միևնույն է՝ ակնհայտորեն տեսանելի է, որ իշխանության ներսում թուլացել է կոնսոլիդացիոն ռեսուրսը, ու ընդհանուր ռազմավարության բացակայության պայմաններում ներքին հակասություններն ու գզվռտոցը գրեթե անխուսափելի են։ Ասվածի լավագույն ապացույցը թերևս Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն են, որոնք լակմուսի պես բացահայտեցին այն խորը հակադրությունը, որ ամիսներ շարունակ եղել է վարչապետին առընթեր երկու կառույցների միջև։ Դրա մասին են վկայում Հայկ Սարգսյանի ու Ալեն Սիմոնյանի պարբերական դարձած փոխհրաձգությունները և այլն, և այլն:

Այսեր Ղազարյանի հրաժարականը բացահայտում է, որ իշխանության ներսում ահագնանում են դժգոհություններն, ընդ որում՝ տարբեր պատճառներով։ Կոնկրետ փոխնախարարը հեռացել է՝ քաղաքական հայտարարություն անելով, ու թերևս պետք է հարգել նրա սկզբունքայնությունը։ Մյուսների հեռացումը կարող է լինել անաղմուկ՝ չարժանանալով հասարակական նման հետաքրքրության, ի վերջո՝ իշխանության ներսի «դիսիդենտներին» Փաշինյանը կարող է պաշտոնանկ անել իր որոշումներով, եթե նրանք քաղաքական հայտարարություն անելու կամ գոնե ազատման դիմումներ գրելու քաջություն չունենան։

Իշխանությունը սովորաբար կոնսոլիդացված և ուժեղ է լինում բարձր վարկանիշի ու հասարակական ուժեղ աջակցության պայմաններում։ Դատարանների շրջափակման վերջին օպերացիան ու ներիշխանական խմորումները խոսում են այն մասին, որ Փաշինյանի վարկանիշն էական անկում է ապրում, ինչքան էլ նրա խոսնակն իրականությունից կտրված հայտարարություններ անի։ Հայաստանը թևակոխել է իշխանության հետհեղափոխական տրանսֆորմացիայի բարդ փուլ, ու ենթադրելի է, որ առաջիկայում մենք հաճախ կլսենք աղմկոտ պաշտոնանկությունների ու հրաժարականների մասին։

ՍՈՍՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal