Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտեսության զարգացման ու ազգային համերաշխության կայացման հարցում լուրջ խնդիրներ կան»

INTERVIEW

Որոշ դրական փոփոխություններ կան: Մասնավորապես՝ իշխանության վերին շերտերում համակարգված կոռուպցիա չկա: Դրական փոփոխությունների մեջ կարելի է առանձնացնել նաև հատկապես ներմուծման հարցում մենաշնորհային քաղաքականության դեմ պայքարը: Գնահատելով հայաստանյան իրավիճակը, խոսելով երկրում առկա մթնոլորտից` Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Նա շեշտեց, որ կարող է շարունակել թվարկել ևս մի քանի դրական փաստեր, բայց խնդիրն այլ է:

«Հարցն այն է, որ տնտեսության զարգացման ու ազգային համերաշխության կայացման հարցում լուրջ խնդիրներ կան, և դրանք ներքին լարվածության ու ագրեսիվության պատճառ են դառնում»,-ասաց նա:

Անդրադառնալով հասարակական տրամադրություններին՝ Ա. Պեպանյանը նշեց. «Ես բավականաչափ ուսումնասիրել եմ մեր ժողովրդի պատմությունը և գիտեմ, որ վերջին հազար տարին բացասական ազդեցություն է թողել մեր ժողովրդի մտածողության վրա՝ խտացված չարություն կա: Դա ուրիշի լծի տակ երկար մնալու հետևանքն է, իսկ նման հատկանիշներ ունեցող ժողովրդին չի կարելի տանել հեղափոխության և կոշտ քաղաքական պայքարների»,-նշեց նա՝ իրավիճակը համեմատելով շշում թաքնված «Ջինի» առասպելի հետ:

«Եթե ներքին չարության «շիշը» բացես, այն այնտեղից դուրս է գալու ու անկառավարելի է դառնալու. այդ վտանգը ես հիմա տեսնում եմ ու միշտ էլ խորհուրդ եմ տվել խուսափել դրանից, այլ ելք գտնել՝ էվոլուցիոն ճանապարհով, ժողովրդին ապաքինելով տանել առաջ: Հակառակ պարագայում հեղափոխությունը նման հետևանքների է բերելու: Եվ դա հատկապես այն դեպքում, երբ իշխանությունները բավականաչափ բազմափորձ չեն: Խոսքը մասնավորապես հասարակագիտության առումով է, ըստ որի՝ կիմանային, թե ինչ է պետք անել: Հիմա այդ հազար տարում կուտակված ներքին չարությունը դուրս է հորդում, ինչի հետևանքներն ակնհայտ են»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ովքե՞ր պետք է նշված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ փնտրեն. Արծրուն Պեպանյանի խոսքով, խնդիրը բարդ է:

«Բարդ է խնդիրը, իսկ լուծումը գտնելը, ինչպես ասում են, ամեն մեկի խելքի բանը չէ: Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ունենք այս իրավիճակը և ինչպե՞ս կարելի է դուրս գալ դրանից: Ես խոշորացույցով եմ նայել մեր իրականությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ ունենք այն, ինչ ունենք: Հետո ինքս ինձ հարց եմ տվել՝ իսկ ո՞ր կառույցը, մարդկային ո՞ր խումբը կկարողանա կամ հույս կա, որ կկարողանա իրավիճակը տանել դեպի քաղաքակիրթ դաշտ: Եվ երկար որոնումից հետո կարծում եմ, որ այդ դերը կարող էր ստանձնել Հանրային խորհուրդը»,-ասաց Ա. Պեպանյանը՝ հավելելով, որ Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ բարձրաձայնել է այդ մասին:

Նա նշեց, որ Հանրային խորհուրդն այդ դերն ունի օրենսդրությամբ: Հավելեց, որ Հանրային խորհրդի պարտականություններից մեկն էլ հասարակության մեջ առկա խնդիրների մասով հաշտեցնելու մեխանիզմներ գտնելն է:

«Ես Հանրային խորհրդի անդամներին ասացի՝ էլ ի՞նչ առճակատում էիք ուզում, եկեք, օրենքով սահմանված դերակատարությունը ստանձնենք, գտնենք հնարը, ձևը, որ այս ահագնացող լարվածությունն ինչ-որ ձև կարողանանք մեղմել, որ քաղաքական պայքարը քաղաքակրթության շրջանակում կլինի, և ոչ թե հայհոյանքների ու սպառնալիքների: Այս ամենը կարող է պետության կործանմանը տանել»,-նշեց Ա. Պեպանյանը՝ հույս հայտնելով, որ ՀԽ-ում այդ ուղղությամբ կաշխատեն:

Նա նշեց, որ ամենաճիշտ տարբերակը Հանրային խորհուրդն աշխատեցնելն է, որովհետև քաղաքական դաշտում բոլորը ճամբարավորված են:

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal