Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վահագն Խաչատրյան. «Կառավարության ամենամեծ մարտահրավերը նոր ինստիտուտների ձևավորումն է»

INTERVIEW

Գրեթե 3 ամիսը մեկ ֆորսմաժորային իրավիճակում ենք, բայց տնտեսությունում աշխուժություն կա անգամ նման քաղաքական իրավիճակներից հետո: Գնահատելով տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ցանկալի կլիներ այդ ակտիվությունը տեսնել տնտեսության իրական հատվածում՝ օրինակ, ծառայությունների, շինարարության, առևտրի ոլորտներում: Տնտեսագետն ընդգծեց, որ այդ առումով, սակայն, կան օբյեկտիվ պատճառ հանդիսացող խնդիրներ, որոնցից մեկը կապված է հանքարդյունաբերության ոլորտում առկա հարցերի հետ:

«Բայց ուրիշ խնդիր է այն, որ ապագային միտված լուրջ խնդիրներ ունենք, որովհետև մեր շուկան ներքին ռեսուրսների առումով շատ սահմանափակ է: Մենք չունենք վճարունակ ազգաբնակչություն, մենք ունենք դեմոգրաֆիական խնդիրներ, ազգաբնակչության թվաքանակի կրճատում: Մենք անընդհատ պետք է նայենք դուրս, թե որքանո՞վ ենք կարողանում արտահանելի դառնալ. այս խնդիրն է, որ պետք է կարողանանք լուծել: Կարծում եմ՝ մենք բարձր տեխնոլոգիաներ պետք է ունենանք բոլոր ուղղություններում՝ և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, և՛ թեթև արդյունաբերան մեջ: Եթե կարողանանք այդ խնդիրը լուծել ու տնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու համար ներքին և արտաքին նոր ներդրումներ ապահովել՝ հավատացեք, որ զարգացում կունենանք»,-նշեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, Վ. Խաչատրյանը շեշտեց. «Այն, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ընկալելի ու հասկանալի է ինձ համար: Մեզ մոտ օրենքները չեն աշխատել, տնտեսական հաստատուն կատեգորիաները ևս չեն աշխատել: Մեզ մոտ, մեծ հաշվով, աղճատվել էր տնտեսական կյանքին վերաբերող հարցերի իմաստը: Այն հարաբերությունները, որոնք պետք է լինեին մարդկանց միջև, չեն եղել: Անպայման հովանավորություն, ծանոթ, տանիք, կաշառք… Եթե այդ ամենը չկա, ուրեմն՝ տնտեսական հեղափոխություն է: Եթե նման խաղի կաննոների պարտադրանք իշխանության կողմից չկա, ինչը կար նախկինում, ապա ինքն իր էությամբ արդեն տնտեսական հեղափոխություն է»:

Տնտեսագետը թվարկեց մի շարք հանգամանքներ, որոնք առաջընթաց է համարում ու հավելեց. «Չեմ ասում՝ կատարյալ է: Սպասելիքները շատ են, իներցիան մեծ է: Դժգոհություններ դեռ լինելու են պետական կառույցների դանդաղ գործելուց, շատ դեպքերում նաև չիմացությունից, բայց ընդհանուր խնդիրը և ձևակերպումը, որը որպես տնտեսական հեղափոխություն է դրված՝ ամենաբարձր ատյանից է արվում»:

Խնդիրն, ըստ մեր զրուցակցի, մեխանիզմներն են, սկզբունքները, որոնցով պետք է կյանքի կոչվի տնտեսական հեղափոխությունը: «Խնդիրն առանձին ինստիտուտների ձևավորման մեջ է: Առանձին ինստիտուտներ, դրանց համապատասխան գործողությունների հստակ ժամանացակույց և անելիքների սահմանում: Կառավարության համար ամենամեծ մարտահրավերը նոր ինստիտուտների ձևավորումն է: Այն ինստիտուտները, որոնք կային մեզ մոտ, ուղղակի դեգրադացրել էին պետությունը. մեզ մոտ ո՛չ ընտրական ինստիտուտ կար, ո՛չ քաղաքական, ո՛չ կուսակցական: Կային միայն անունները՝ ուրիշ ոչինչ: Հիմա շատ լավ գաղափարներ կան, որոնք վերաբերում են հարկային մեխանիզմներին: Ճիշտ է, դրանք դեռևս չեն ընդունվել, բայց խնդիրը նաև այն է, որ մարդիկ, ովքեր պետական պաշտոնյա են ու պատասխանատու են այդ ոլորտի համար, չեն հավատում, որ կարող են այդ մեխանիզմներն իրականություն դարձնել. այսինքն, չեն հավատում, որ կարող են այդ պաշտոնում լինել, բայց հովանավորություն չանել, դրա դիմաց վարձահատույց չլինել»,-ասաց նա հույս հայտնելով, որ ժամանակի մեջ այս խնդիրը ևս կլուծվի:

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal