Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ար­ցա­խում հե­ղա­փո­խու­թյան կամ հա­կա­հե­ղա­փո­խու­թյան հա­մար բա­վա­րար հիմ­քեր չկան»

INTERVIEW

Հարցազրույց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանի հետ:

- Պարո՛ն Պետրոսյան, վերջերս բաց նամակով դիմեցիք ԱՀ նախագահ Բակո Սահակյանին և ներկայացրեցիք Ձեր պահանջը: Ի՞նչ սպասումներ ունեք նախագահից:

- Կուսակցության հիմնադրման օրից մենք մեր բոլոր բացահայտումների մասին սովորական և բաց նամակների տեսքով հանրությանն իրազեկելուն զուգահեռ՝ ներկայացրել ենք նաև իշխանություններին՝ առաջարկելով գործնական քայլեր ձեռնարկել կառավարման ոլորտում արմատական բարեփոխումեր իրականացնելու համար: Այս անգամ ևս փորձեցինք արմատական բարեփոխումներ իրականացնելու սայլը տեղից շարժել: Մեզ համար անչափ կարևոր է համոզվել, որ գործող իշխանությունները ցանկություն և տրամադրվածություն ունեն լսել ժողովրդի ձայնը, հասկանալ, որ Արցախը մի խումբ իշխանավորների կողմից սեփականաշնորհված կալվածք չէ: Խնդիրն այն է, որ ամիսներ առաջ մեր կուսակցությունը բացառել է հանրային ցնցումների միջոցով բարեփոխումներ ապահովելու ճանապարհը: Ի դեպ, դա բխում էր նաև Հայաստանի նոր իշխանությունների կողմից Արցախի հանդեպ ձևավորված միանգամայն իրատեսական դիրքորոշումից, ինչը, սակայն, մեր իշխանավորների կողմից ոչ միայն ճիշտ չի ընկալվում, այլև ոչ իրատեսական մեկնաբանությունների և եզրահանգումների տեղիք է տալիս: Արդյունքում ունենք բարեփոխումների ուղին բացառող և հանդիսատեսի դերում հայտնված Արցախի ժողովուրդ, իսկ երկրում կարծես ժամանակը կանգ է առել, շատերը սպասում են հրաշքի, ինչը ուշանում է: Ժամանակին հայտարարված բարեփոխումների մեկնարկն այդպես էլ մնաց օդում կախված, ինչն Արցախում հիասթափություն, կասկածներ և անվստահություն է առաջացրել իշխանությունների նկատմամբ:

- Օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հրավերով հանդիպեց պատգամավորների հետ: Կարծես հանդիպման օրակարգը բավական հագեցած է եղել, չնայած հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շուրջ այդպես էլ լիարժեք տեղեկատվություն չտարածվեց:

- Անկեղծ ասած՝ մենք այլ ակնկալիքներ ունեինք այդ հանդիպումից՝ միամտորեն կարծելով, թե «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունն իր քայլով կվարակի Արցախի նախագահին, և վերջինս, վերադառնալով Ստեփանակերտ, անմիջապես ձեռնամուխ կլինի անգամ այնպիսի բարեփոխումների, որոնց մասին նույնիսկ Հայաստանում չեն պատկերացնում:

- Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ Երևանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Արցախից լիարժեք արձագանքներ չեղան: Ինչպե՞ս եք որակում տեղի ունեցածը, դա պատահականությու՞ն էր, թյուրիմացությու՞ն, թե նախապես ծրագրված նպատակային գործողություն:

- Ողջունելի է ոստիկանության զգոնությունը, առավել ևս այն առումով, որ բոլորս էլ օրենքի առաջ հավասար ենք, սակայն այս միջադեպն առաջին հերթին կասկածելի բազմաթիվ հարցեր է պարունակում: Մեզ համար անհանգստացնող է, որ զենքի և զինամթերքի առկայության մասին ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը իրավական առումով անպատրաստ էր: Քանի որ, ինչպես գիտեք, ո՛չ մեքենայի զննում իրականացվեց և ո՛չ էլ խուզարկություն:

- Դատելով որոշ լրատվամիջոցների՝ Վիտալի Բալասանյանի մասին ոչ հաճելի հրապարակումներից, կարելի է ենթադրել, որ նրա շուրջ սարդոստայն է հյուսվում: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այդ ամենի դրդապատճառը:

- Իմ կարծիքով, առաջին հերթին Վիտալի Բալասանյանի անկեղծությունը, սթափ ու հեռանկարային մտածողությունը, երկրի վաղվա օրվա հանդեպ իրատեսական գնահատականներն ու ռեալ անհանգստությունը, ինչպես նաև իրերն իրենց անունով կոչելու քաղաքացիական դիրքորոշման դրսևորումն անհանգստություն և անհարմարություն է առաջացրել հատկապես իշխանական վերնախավը ներկայացնող ապագա մրցակիցների շրջանում: Հասկանալի պատճառներով՝ նա ցանկալի թեկնածու չէ նաև գործող համակարգի վերնախավի համար: Խնդիրն այն է, որ Վիտալի Բալասանյանը բոլորովին վերջերս է հայտնվել Արցախի կառավարման համակարգում և չի հասցրել մերվել նրանց հետ: Նա կոռումպացված չինովնիկների շարքին չի պատկանում, ապօրինի հարստություն չի դիզել, պաշտոնական դիրքը չի չարաշահել, կապված չէ անօրինական որևէ գործողության հետ: Ամենակարևորն այն է նաև, որ պատրաստակամ է և ի զորու է Արցախում արմատական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ավելորդ ենք համարում նշել նրա հանդեպ հանրության ունեցած բարեհաճ վերաբերմունքի մասին, ինչը բազմապատկվեց ապրիլ յան հայտնի իրադարձություններին նրա դերակատարման ժամանակ: Բոլոր դեպքերում հանրությունը պարտավոր է տեղեկացված լինել հնարավոր թեկնածուների վարք ու բարքի, գործունեության մութ և լուսավոր կողմերի մասին, արածի ու չարածի, պաշտոնավարման ժամանակ ունեցած գայթակղությունների մասին:

- Վերջերս շատ է խոսվում Արցախում հեղափոխության, հակահեղափոխության, Հայաստանի և Արցախի հարաբերությունների միջև լարվածության մասին:

- Ավելի շատ այդ մասին գրում և այդ թեման գեներացնում են զանգվածային լրատվամիջոցները, իսկ որոշ անհատներ և ուժեր փորձում են այդ մտացածին թեժացումը ծառայեցնել իրենց քաղաքական և նեղ անձնական շահերին ու նպատակներին: Կռահում եմ ակնարկի ուղղությունը: Նկատի ունեք Հայաստանի վարչապետի հանրահայտ հայտարարությունն ու Արցախի նախագահի հակադարձող պատասխանը, չնայած կարելի էր նաև պարզել նման հայտարարության համար հիմք հանդիսացած աղբյուրի հավաստիությունը, որից հետո այն նետել մեդիադաշտ: Հիմա պարզվում է, որ այդ հարցի մասին իրարամերժ տեսակետներ են ձևավորվել նոր Հայաստանում և հին Արցախում, ինչը մեր ղեկավարների համար տարընթերցման առիթ դառնալուց բացի, նաև տեղեկատվական ալեկոծություն է առաջացրել հանրության շրջանում: Մեր սուբյեկտիվ մոտեցմամբ, Արցախում հեղափոխության կամ հակահեղափոխության համար բավարար հիմքեր չկան, մեզ մոտ օրակարգում իշխանափոխության և իր դարն ապրած համակարգի արմատական բարեփոխման, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիր կա, ինչով էլ պայմանավորված է Արցախի անվտանգության ապահովումը:

- Արցախի որոշ կուսակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու հայտարարությամբ են հանդես եկել, իսկ Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի:

- Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այդ կուսակցություններից որոշները համոզված հայտարարեցին, որ նա վեց ամիս հետո կտապալվի: Անցավ ևս վեց ամիս, և իշխանության մաս կազմող նույն այդ քաղաքական ուժերն այս անգամ էլ հայտարարեցին Նիկոլ Փաշինյանին աջակցելու և սատարելու մասին: Ես չեմ կարող ասել, թե ևս վեց ամիս հետո նրանք ինչ կհայտարարեն: Դեռևս անցյալ տարի, ողջունելով Հայաստանում մեկնարկած բարեփոխումները, մենք ափսոսանք ենք հայտնել, որ Արցախը զուրկ է նման հնարավորությունից: Մեր այդ խոսքը շարունակում է մնալ ֆեյսբուքյան մեր պաշտոնական էջում: Մենք հույս էինք փայփայում, որ Հայաստանին զուգահեռ պետք է սկիզբ առնեին Արցախի կառավարման համակարգում արմատական բարեփոխումները:

Չնայած երկու ղեկավարները իրար աջակցելու պատրաստակամություն հայտնեցին, սակայն Արցախում ակնկալվող փոփոխությունների մեկնարկը առ այսօր այդպես էլ չտրվեց: Այնպես որ, իմ կարծիքով՝ փոխադարձ աջակցության մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն հասել, քանի որ դրանց անմիջապես չեն հետևել գործնական քայլերը: Ու այն տպավորությունն է ձևավորվել, որ, կարծեք թե, Հայաստանի իշխանությունների մոտ բացակայում է Արցախում ուժեղ իշխանություն ձևավորելուն նպաստելու ցանկությունը: Արցախում ներքին մտահոգությամբ և անհանգստությամբ ընդունվեց Հայաստանի վարչապետի դավադրությունների մասին հայտարարությունը, սակայն դա անարձագանք մնաց իշխանության մաս կազմող, քաղաքական դաշտում իրենց առաջատար համարող կուսակցությունների կողմից, իսկ Բակո Սահակյանը հատարարեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ: Իսկ հանրությունը բացատրության է սպասում: Ինչպե՞ս բացատրել Արցախի ղեկավարության կասկածելի ու խորհրդավոր լռությունը, հատկապես այս պահին, երբ հայության ազգային ազատագրական պայքարի դրոշակակիր մեր հայրենիքի մի հատվածը մղվում է անորոշության ու վտանգներով լի հորձանուտ: Ո՞վ է պատասխան տալու ստեղծված իրավիճակի համար, և ինչու՞ է ուշանում այդ պատասխանը:

- Շատ է խոսվում նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Որքանո՞վ եք դա իրատեսական համարում:

- Մենք ողջունելի ենք համարում Արցախի հոգսերով ապրող, նրա ապագայով անհանգստացող ցանկացած հեղինակավոր անձի, այդ թվում՝ Սամվել Բաբայանի մուտքը քաղաքական դաշտ, ինչը կնպաստի ավելի իրատեսական ընտրությունների ապահովմանը:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer