Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մա­նի­պու­լյա­տիվ» հե­ղա­փո­խու­թյու­նը շա­րու­նակ­վում է

ANALYSIS

Շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց դատական համակարգը՝ հայտարարված տնտեսական հեղափոխության ձախողման հետևանքով։ Ինչքանով է իրական այս վարկածը, պնդումներ անել չեմ կարող, մյուս կողմից՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ անցած մեկ տարում տնտեսության մեջ իրական առաջընթաց չկա, նույնիսկ կարելի է վաստահաբար պնդել, որ տնտեսության նախկին կառուցվածքը ոչ միայն չի փոխվել, այլ անգամ չի ուրվագծվել դրա այլընտրանքը։

Անցած մեկ տարում մարդկանց կյանքի որակը չի լավացել, իհարկե՝ դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը, նախկին վարչապետների օրինակով, շարունակի «վիճակագրական» կամ «մանիպուլ յատիվ» հեղափոխությունը։ «2019-ի ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7,3 տոկոսի ֆոնին», - օրերս Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Թափ ենք հավաքում», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Այսպիսով՝ մենք ապրում ենք երկու Հայաստաններում։ Մեկն իրական Հայաստանն է, որի տնտեսությունը դոփում է տեղում, իսկ հասարակության մեծամասնությունն ապրում է աղքատության շեմին, մյուսը՝ վիրտուալ Հայաստանը, որտեղ «թափով» տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն։ Ի դեպ, փորձագետները տնտեսական աճը շատ բարձր չեն համարում՝ նշելով, որ երկրի տնտեսական պոտենցիալը շատ ավելի մեծ է: Այլ խոսքով՝ տնտեսագետները ակնարկում են կառավարության գործունեության անարդյունավետ լինելու մասին։ Տնտեսական աճի ներառականությունն ապահովելու համար պետք է քաղաքականություն, ուժեղ թիմ, քաղաքական կամք՝ բոլոր ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար: Այս բաղադրիչներից որևէ մեկն այս պահին չկա, իսկ վիճակագրական թվերը վարչապետի կողմից օգտագործվում են՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով։

Ուշագրավ է, որ հասարակությանը մանիպուլացնելու հարցում կաբինետի նույնիսկ պրոֆեսիոնալ անդամները Փաշինյանից հետ չեն մնում։ «Միայն այն ծրագրերը, որոնցով ներդրողները դիմել են կառավարությանը՝ տեղեկացնելով իրենց առաջիկա ծրագրերի մասին, հինգ տասնյակից ավելի են։ Ներդրումները եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում»,- օրերս ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ակնհայտ է, որ առանց ներդրումների տնտեսական հեղափոխության մասին խոսելը նմանվում է ծաղրի, մյուս կողմից՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ վերջին հանդիպմանը նույնիսկ Փաշինյանն անուղղակիորեն խոստովանեց, որ ներդրումների ծավալով Հայաստանի կառավարությունն առայժմ ոգևորված չէ։ Եթե ամիսներ առաջ իշխանությունները ներդրումային միջավայրի ձևավորման համար խոչընդոտ էին համարում նախկին խորհրդարանը, հիմա էլ՝ ներդրումային բում են խոստանում դատաիրավական ռեֆորմից կամ անցումային արդարադատության գործիքակազմի կամ վեթթինգի կիրառումից հետո։

Դատական ռեֆորմը կամ անցումային արդարադատությունը գուցե անհրաժեշտություն են՝ չեմ վիճում, սակայն համաշխարհային փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում ներդրումային բում սպասելն անիմաստ է։ Մյուս կողմից՝ առայժմ օտարերկրյա ներդրողները ոչ թե դատական ռեֆորմ են տեսնում, այլ գործադիր իշխանության կողմից՝ դատարանների մուտքերն արգելափակելու ու արդարադատությանը խոչընդոտելու փորձ, ինչը, բնականաբար, ոչ միայն չի նպաստի ներդրումների ներգրավմանը, այլ ազդակ կարող է հանդիսանալ երկրից կապիտալի արտահոսքի համար։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia