Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք է լի­նի հար­կադ­րե­լու ուժ, մին­չև մեր հա­սա­րա­կու­թյու­նը սո­վո­րի հար­գել և՛ օրեն­քը, և՛ հե­ղի­նա­կա­յին իրա­վուն­քը»

INTERVIEW

Հեղինակային իրավունքի, դրա խախտման դեպքերի և պաշտպանության մասին «Փաստը» զրուցել է «Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, ՀՀ օրենսդրությամբ որքանո՞վ են պաշտպանված հայ հեղինակի իրավունքները:

-ՀՀ գործող օրենսդրությունը, մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժինը՝ 62-69-րդ գլուխներով, մանրամասն նկարագրություններով պաշտպանում է տարբեր ոլորտների մեր հեղինակներին, այսինքն՝ նրանց մտավոր սեփականության իրավունքը: Բացի դա, կան հարակից օրենքներ, որոնք ևս պաշտպանում են հեղինակներին: Այս ոլորտը գնալով զարգանում է, տարբեր հայտնագործություններ են կատարվում և այլն, ըստ այդմ՝ օրենսդիրն էլ արդեն կարողանում է փոփոխություններ կատարել օրենքում, ժամանակին համահունչ գնալ: Իմ կարծիքով, ապահովված է իրավական դաշտը, այլ հարց է, թե հեղինակներն այն ինչ եղանակով են ընկալում և կիրառում իրենց իրավունքի պաշտպանությունը:

-Երգահան-կատարողներից գուսան Հայկազունը վերջերս «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր երգերը հնչում են աշխարհի տարբեր ծայրերում՝ համերգների ժամանակ, ռեստորաններում՝ խնջույքների ժամանակ, սակայն ինքը հոնորար չի ստանում, շատ դեպքերում նույնիսկ իր անունը չի հնչում: Այս դեպքում ի՞նչ անի հեղինակը:

-Մեր օրենսդրությունն, օրինակ, ի տարբերություն Վրաստանի օրենսդրության, կամ ԱՊՀ երկրների համեմատ, ավելի լավ պաշտպանություն է տալիս հեղինակներին։ Կլինի գուսան Հայկազունը, թե այլ ստեղծագործող, նա պետք է պաշտպանի սեփական իրավունքները: Երգահանն իր իրավունքը պաշտպանելու համար կարող է դիմել փաստաբանին՝ ասելով, որ իր իրավունքները խախտվում են, երգերը հնչում են այս կամ այն վայրերում՝ առանց իր հետ համաձայնեցնելու: Պահանջագիր է ներկայացվում, օրինակ, ռեստորանին կամ կոնկրետ կատարողներին, նշելով, որ իրենք խախտել են հեղինակի իրավունքները՝ պարբերաբար հնչեցնելով նրա ստեղծագործությունները, և նրանք պարտավոր են հեղինակին հոնորար վճարել: Հեղինակը կարող է ներկայացնել իր ստեղծագործություններն օգտագործելը դադարեցնելու պահանջ և ասել՝ «եթե այսուհետ ուզում եք իմ երգերն օգտագործել, պայմանագիր կկնքենք, ինձ հոնորար կվճարեք, ես ձեզ թույլտվություն կտամ»: Կողմերը պայմանագիր են կնքում և պատշաճ կատարում իրենց պարտականությունները: Մյուս դեպքում՝ ստեղծագործողը կարող է դիմել «Հայ հեղինակ» կազմակերպությանը, որը բավականին արդյունավետ է աշխատում: Մեր մտավոր սեփականության սուբյեկտները հիմնականում մտավորականներ են, որոնք ցանկանում են ստեղծագործել, բայց իրենց իրավունքը չպետք է խախտվի: Հակառակ դեպքում՝ եթե հեղինակը գումար չստանա, «կնեղանա», չէ որ դա նրա ապրուստի միջոցն է: Մեր պետության մեջ ժողովուրդը պետք է սովորի հարգել հեղինակային իրավունքը: Եթե ստեղծագործողը տեսնի, որ իր հայրենիքում ինքը պաշտպանված չէ, նա չի ստանում եկամուտ, ապա նրա պայծառ մտքերը «գնալու են» այլ երկիր: 

Ներուժը պետք է պահենք Հայաստանում:

- Արձակագիրը գիրք է հրատարակում, և որոշ ժամանակ անց հայտնաբերում է, որ իր ստեղծագործության մի որոշ հատվածը բառացի արտատպել է մեկ այլ անձ: Սա գրագողություն է: Ինչպե՞ս հեղինակը պաշտպանի իր իրավունքները:

-Հեղինակային իրավունքը պարտադիր չէ, որ գրանցված լինի մտավոր սեփականության գործակալությունում: Ստեղծման պահից արդեն ծագում է հեղինակային իրավունք, եթե չկարողանան ապացուցել հակառակը: Ստեղծագործության իրական հեղինակը կարող է պահանջ ներկայացնել, որ կոնկրետ անձը գրագողությամբ է զբաղվում: Ընդ որում՝ նա կարող է նաև նյութական վնասի պահանջ ներկայացնել: Օրինակ, ասել, որ գիրքը գրախանութում կարող էր վաճառվել X գումարով, և քանի որ գրագողը իրենից առաջ է ընկել, հրատարակել և վաճառել այն, իրեն պատճառվել է այս չափի վնաս: Դա էլ սուբյեկտիվ մոտեցում է պահանջում, բայց հեղինակը կարող է նման պահանջ ներկայացնել, դիմել դատարան, պահանջել, որ խմբաքանակը նաև խանութներից հետ կանչվի, որպեսզի չտարածվի, և իր իրավունքի խախտումը գոնե որոշակի եզրով կասեցվի ու արդեն այն վերականգնելու գործողություններ արվեն:

-Ստացվում է, որ օրենքը գործում է, համակողմանի է ու լիարժեք, բնական է՝ իր որոշակի բացերով: Ուղղակի հեղինակն ինքը պետք է իմանա՞ իր իրավունքները և պարտականությունները և պաշտպանի՞ դրանք:

-Ճիշտ եք նկատում: Աշխատում է այս նորմը. ում իրավունքը խախտված է, նա իրավունք ունի մեր պետությունում պահանջելու փոխհատուցում, խախտված իրավունքի վերականգնում և այլն: Քաղաքացիական օրենսգրքի 14րդ հոդվածը հստակ սահմանում է այդ տիրույթի տարատեսակները: Ավելին՝ ունենք Քրեական օրենսգրքով նախատեսված դրույթ՝ 158-րդ հոդվածով, որը հստակ սահմանում է, թե որ դեպքում կարող ես անգամ հանցագործության մասին հաղորդում տալ: Բայց նաև իմ պրակտիկայից ելնելով՝ նկատել եմ, որ մեր հեղինակները շատ դեպքերում չեն ցանկանում կոնֆլիկտների գնալ, գործընկերային պարկեշտություն են դրսևորում, որը երբեմն ի վնաս իրենց է լինում: Կաշկանդված են լինում, չեն ցանկանում նեղ շրջանակում աղմուկ բարձրացնել: Սա սխալ է: Ի՞նչ պետք է անեն հեղինակները: Կամ իրենք պետք է դիմեն «Հայ հեղինակին», որը մասնագիտացված, ոչ առևտրային ու ոչ պետական կազմակերպություն է, և այն պաշտպանի իրենց շահերը: («Մտավոր սեփականության գործակալությունը», օրինակ, բացառապես գրանցում է հեղինակային իրավունքը, սակայն պատժամիջոցներ չի կիրառում այդ իրավունքը խախտողների նկատմամբ), կամ էլ հեղինակը պետք է փաստաբանական գրասենյակի հետ կնքի պայմանագիր, որը մշտապես կներկայացնի իր շահերը: Երկու տարբերակն էլ նախընտրելի է: Իմ կարծիքով, հեղինակն ինքը չի կարողանա մշտապես ապահովել իր շահերի պաշտպանությունը շուկայում:

Պետք է լինի հարկադրելու ուժ, մինչև մեր հասարակությունը սովորի հարգել և՛ օրենքը, և՛ հեղինակային իրավունքը: Դրա համար ժամանակ է պետք, բայց 1-2 ճիշտ մոտեցման դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը: Մնում է կամք դրսևորեն ու չկաշկանդվեն ինչ-որ մեկից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia