Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞ւմ է ձեռն­տու Հա­րա­վա­յին Կով­կա­սում առ­ճա­կատ­ման առ­կա­յու­թյու­նը

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Արդյո՞ք Վրաստանում կհայտնվի «սեփական» Ղարաբաղ» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հունիսի վերջին մտադիր է պաշտոնական այց կատարել Բաքու: Հարցերի շարքում Դավիթ Գարեջի վանքի խնդիրն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքի հետ վիճելի սահմանին: Նրա խոսքերով, սա այն հարցն է, որը «հնարավոր չէ չլուծել»: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքու կատարած այցից հետո կոչ արեց Ադրբեջանին՝ ավարտել երկրների միջև սահմանազատման գործընթացը և հատկապես Դավիթ Գարեջի վանքի հատվածում: Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք դա Զուրաբիշվիլիի անձնական նախաձեռնությունն էր, թե՞ արդյունք էր «վրացիների շրջանում էթնիկ և կրոնական ինքնության աճող զգացմունքների»: Փաստն այն է, որ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «իրենց պարտքն է երկրին տալ իր հավերժական սահմանները, առանց որի չի լինի սահմանված տարածք և լիարժեք անկախություն»: Դրանից հետո Վրաստանում նկատվեց վանքի խնդրի քաղաքականացման գործընթաց, որը ինքնըստինքյան այս թեման կապում է «Ադրբեջանի օկուպացիայի հետ»: Այս ամենը այնքան հեռուն գնաց, որ անգամ Համայն Վրաստանի պատրիարք Իլ յա Երկրորդը դիմեց ժողովրդին՝ զանգվածային բողոքներից հրաժարվելու կոչով: Այնուամենայնիվ, պատրիարքի կոչում կարևորագույն նրբերանգներ կան:

Նախ և առաջ նա հայտարարել է, որ քանի դեռ եկեղեցին չի մասնակցում քննարկումներին, և կան հնարավորություններ ադրբեջանական կողմի հետ հարաբերությունների կարգավորման համար, պետք չէ կոպիտ հայտարարություններ ու գործողություններ կատարել: Երկրորդ՝ նա կոչ է արել Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններին արդարության հաստատման համար ակտիվացնել ինտենսիվ երկխոսությունը: Երրորդն այն է, որ, ըստ պատրիարքի, «մեկ այլ ուժ ուզում է ստեղծել շատ լուրջ խնդիրներ, որին ցավոք աջակցում են ինչպես մի, այնպես էլ մյուս երկրում, բայց պետք չէ ենթարկվել սադրանքների»: Ճիշտ է, չկա հստակություն, թե որն է «այլ ուժը» և որ երկրներում է այն «աջակցություն գտնում»: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն հնչեցվում, հատկապես, երբ նշվում է, որ «լարվածության օջախի ստեղծումը պետք է անընդունելի լինի ադրբեջանական կողմի համար»: Դրանից ելնելով՝ ակնհայտ է դառնում, որ Վրաստանը հրաժարվում է ճանաչել Դավիթ Գարեջի վանքի տարածքի ստատուս-քվոն և համարում է, որ այս համալիրի ամբողջ տարածքը պետք է լինի իր իրավասության տակ: Փոխարենը, Ադրբեջանին առաջարկվում է տարածքային զիջումներ սահմանի այլ հատվածների վրա: Բաքուն բացառում է նման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ այդ վանքը իր պատմության մի մասն է: Եթե վրացիները պնդում են, որ այն ազգային քրիստոնեական սրբություն է, ապա ադրբեջանցիները հայտարարում են, որ վանքը պատկանում է տասներորդ դարից առաջ գոյություն ունեցող կովկասյան Ալբանիայի ժամանակաշրջանին, իսկ իրենք նրանց հետնորդներն են: Վրացի պատմաբանները համաձայն չեն և հայտարարում են, որ թուրք-ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն Կովկասյան Ալբանիայի հետ, և նրանք հայտնվել են տարածաշրջանում միայն 11րդ դարում: Ներկա իրավիճակը արդեն սկսել է մտահոգություն առաջացնել Վրաստանում բնակվող մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների շրջանում: Այս կապակցությամբ Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրեսի նախագահ Ալի Բաբաևը դիմել է երկու պետությունների իշխանություններին՝ խնդիրը լուծելու խնդրանքով: Ընդ որում, նա, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, կարծում է, որ «Դավիթ Գարեջին ուղղափառ ժառանգության հուշարձան է, որի 99% -ը գտնվում է Վրաստանի տարածքում, և այն Վրաստանի պատմական ժառանգության սեփականությունն է»: Նման դիրքորոշումը բացատրելը պարզ է: Բաքվում լավ տեղեկացված են, որ վրացական իշխանությունները առայժմ դեռ ոչ բարձրաձայն, բայց իրապես քարոզում են այն կարծիքը, որ Վրաստանի ադրբեջանական բնակչությունը «եկվոր» է, խնդիրներ ունի մայրենի լեզվով լիարժեք կրթություն ստանալու հարցում, հասարակության տարբեր ոլորտներում չունի ներկայացվածություն և այլն: Ավելին,ամեն ինչ ցույց է տալիս, որ Թբիլիսին չի ցանկանում էթնիկ ադրբեջանական համայնքների ամրապնդումը: Վրացի քաղաքական գործիչները փորձում են նվազեցնել մեկ ազգի ներկայացուցիչների՝ միևնույն տարածքում կոմպակտ բնակվելը: Սա Վրաստանի իշխանությունների խտրական քաղաքականությունը խթանող հիմնական գործոններից մեկն է Բորչալիում (Բորչալի շրջանում բնակվում են ադրբեջանցիներ, այն այժմ հանդիսանում է Քվեմո Քարթլիի շրջանի մի մասը): Ըստ որոշ կարծիքների, Բորչալին կասկածվում է Թբիլիսիից «հնարավոր անջատողականության» մեջ: Թբիլիսին հիշում է, թե ինչ խնդիրներ են առաջացել Բորչալիի պատճառով 19181919 թվականներին, երբ Բորչալին հայտարարեց «Գարապապագ» անկախ պետության ստեղծման մասին, ընդ որում, այն որոշել էր միավորվել ոչ թե Ադրբեջանի, այլ, այպես կոչված, Արազ-թրքական Հանրապետության հետ, որը ներառում էր Նախիջևանի, Արաքս գետի ավազանի Սուրմալուի և Կարսի Հանրապետության հողերը՝ ներառյալ Ախալցխա-Ախալքալաք տարածքը: Սա այն պատմական կմախքն է, որը Դավիթ Գարեջի վանքի շուրջ պատմության հետագա սրացման դեպքում կարող է դուրս բերվել պահարանից: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես Բաքուն և Թբիլիսին, որը որոշակի ներքաղաքական ճնշման ներքո է, կփորձեն սահմանային գոտում լարվածությունը վերացնել: Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին կարծում է, որ Թբիլիսին պետք է հրաժարվի «պատմական հուշարձանների և նախկինում Վրաստանին պատկանող հողատարածքների հետ կապված խնդիրները արգելքի տակ պահելու» իր քաղաքականությունից:

Նրա խոսքերով, «Դավիթ Գարեջի համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ազդել են շահագրգիռ քաղաքական ուժերը, սակայն կոնկրետ քաղաքական ուժերի ազդեցությունը հստակ չի երևում:

Կովկասի փորձագետ Մամուկա Արեշիձեն կարծում է, որ ներկայումս «եռման կետը և այս հարցի ճգնաժամը Վրաստանում անցել է», բայց «ապագայում նոր դժգոհություններ կարող են սկսվել, եթե այդ խնդրի մասին երկար ժամանակ չխոսվի, և իրավիճակից կարող են օգտվել նրանք, ում ձեռնտու է Հարավային Կովկասում շարունակական առճակատման առկայությունը»: Իսկ ո՞ւմ է դա պետք:

Կամո Խաչիկյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia