Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­կա­կարկ­տա­յին սար­քե­րը բա­նի պետքչեն, բայց բյու­ջե­ից հսկա­յա­կան գու­մար­ներ են ծախ­սում դրանց վրա»

INTERVIEW

Օրերս Հայաստանի մի քանի մարզերում կարկուտ տեղաց, որը, ինչպես ամեն տարի, հերթական վնասներն է պատճառել գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Խոսքը Շիրակի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի մասին է:

Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ կարկուտից առավելապես տուժել է Շիրակի մարզը: Ի դեպ, մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե վերջին 20 տարում առաջին անգամ կարկտաբեր ամպերը եկել են ոչ թե արևմտյան կողմից՝ Թուրքիայից, այլ հոսանքը եկել է լրիվ հակառակ ուղղությունից՝ Լոռու մարզից, որտեղ հակակարկտային կայանքներ գրեթե չկան:

Բերբերյանը սա հերթական հեքիաթ է որակում. «Հայաստան կարկտաբեր ամպերը գալիս են Միջերկրական ծովի կողմից՝ Լոռու և Շիրակի մարզերի վրայով: Ամպերը Լոռու մարզից հատուկ չեն եկել Շիրակի մարզ: Այս հեքիաթները վաղուց արդիական չեն: Միջերկրական ծովից Հայաստան եկած կարկտաբեր ամպերը կուտակվում են Սևանի ավազանում», - ասում է Բերբերյանը:

Կարկտաբեր ամպերը ցրող կայանքները, ըստ Բերբերյանի, շարունակում են արդյունավետ չաշխատել. «Դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարությունը խոստովանեց, որ կարկտաբեր ամպերը ցրող այս կայանքները չեն աշխատում: Իրենք էլ ձեռնամուխ եղան հրթիռային համակարգի ներդրմանը: Դա էլ ձախողեցին: Սեպտեմբերին պետք է փորձարկեին համակարգը, սակայն չարեցին, որովհետև սեպտեմբերին կարկտաբեր ամպեր չեն լինում: Այդ կառավարության անդամները նույնիսկ կարկուտի ժամանակները չգիտեին: Ասեմ՝ հիմա էլ չգիտեն: Հակակարկտային սարքերը բանի պետք չեն, բյուջեից հսկայական գումարներ են ծախսում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այդպիսի կույրաղիքների փոխարեն (նկատի ունի՝ հակակարկտային ծառայությունը- խմբ.), գյուղնախարարությունն է լուծարում», - ասում է Բերբերյանը:

Նոր ղեկավարությունը պետք է ձեռնամուխ լինի հակակարկտային սարքերը փոխելուն: «Այն 30 կայանքները, որոնք ներկրվել են Արգենտինայից, և մնացած 400-500-ը, որոնք պատրաստվել են Հայաստանում, բանի պիտանի չեն: Իզուր ծախսեր են անում, ավելի լավ է այդ գումարներով մեր զինվորներին ապահովեն նյութատեխնիկական բազայով», - նշում է մեր զրուցակիցը:

Հրաչ Բերբերյանն այս կայանքների փոխարինման հետ կապված իր այլընտրանքն է առաջարկում: «Հայաստանի համար ամենահարմարը հրթիռային, նաև արկային կայաններն են, բայց այստեղ մտահոգություն կա, որ այդ արկերը կամ հրթիռները կընկնեն Թուրքիայի տարածք: Նման դեպքեր եղել են խորհրդային տարիներին: Բացի դա, կարկտաբեր ամպերի դեմ գոյություն ունի ավիացիոն պայքար՝ ինքնաթիռներով, որը ևս արդյունավետ է»,- ընդգծում է հ/կ-ի նախագահը: Նա կարծում է, որ կարկուտների դեմ կարելի է պայքարել նաև ցանքատարածությունները հատուկ ցանցերով ծածկելով: «Պետությունն այսօր, անգամ վնասներ կրելուց հետո, ճանապարհ չի գտնում գյուղացուն ցանցային համակարգով բավարարելու համար: Չեն կարողանում, թող հարցնեն, կասենք՝ ինչ անեն», - ընդգծում է Բերբերյանը՝ տեղեկացնելով, որ վերջին կարկուտի հետևանքով Շիրակում տուժել են հիմնականում հացազգիները, վնասվել են գարու ցանքատարածությունները:

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ըստ Բերբերյանի, այս հարցում կարող են լինել տարբեր մոտեցումներ: «Կառավարությունը կարող է տարբեր մեթոդներով փոխհատուցել գյուղացիների կրած վնասը, սակայն մենք գտնում ենք, որ ամենաճիշտը սուբսիդավորումն է՝ մեկ հեկտարի հաշվարկով: Թե չէ հարկերից ազատել, գյուղապետների հույսին թողնել, սա լուծում չէ: Պետք է սուբսիդավորել այն ուղղությունները, որոնք մեր երկրին պետք են, և շատ արագ առաջ կգնանք: Երկիրը պետք է ոտքի կանգնի բանիմաց մարդկանց օգնությամբ, դատարկագլուխներով ոտքի չենք կանգնի», - հավելում է Բերբերյանը՝ զրույցի վերջում ինձ հարց ուղղելով. «Գիտեի՞ք՝ էկոնոմիկայի նախարարությունում բուսաբուծության և անասնապահության վարչությունները միավորել են, բայց չէ՞ որ խեղկատակությունն էլ չափ ու սահման ունի», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal