Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԳԵՎՈՐԳ ՔՐԻՍՏԻՆՅԱՆ

ԿԱ­ՆԱՆՑ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ. ԻԳՈ­ՅԵՆՑ ԵՐԱ­ՆԸ

Կանանց հանրապետության հպարտությունն էր Երանուհին: Աստվածատուր որակներով օժտված այդ կնոջ շուրջն էին դառնում մեր ամառանոցի բոլոր աշխատավորները՝ կովկիթներն ու ոչխար կթողները, հովիվները, հորթարածները, նախրապաններն ու հնձվորները, կաթնատան կարագ ու պանիր պատրաստող կանայք և կաթնատան վարպետ Գրիգոր եղբայրը, կովաբուծական ու ոչխարաբուծական ֆերմաների վարիչներ Սիրունն ու Եպրաքսեն անգամ:

Այս բոլորի աշխատանքները, գործերի արդյունքները օրվա վերջին գրանցվում ու ամփոփվում էին Երանուհու հաշվապահական մատյաններում, իսկ պատրասի կարագն ու պանիրը պահպանվում էին նրա պահեստի հսկա տակառներում: Նա հաշվում էր, գրում, գրանցում, բնամթերքը կարգավորում և ուշ երեկոյան փակում էր պահեստի դուռը, անցնում իր կացարանը...

Նրա պահեստը ողջ գյուղի ապավենն է. վաղը Ֆուրգոնը կգա, որ գյուղ տանի երեք շաբաթվա յուղն ու պանիրը: Դրա մեծ մասը հանձնում են պետությանը, պատերազմ է` «ամեն ինչ ռազմաճակատի համար»,- սա այդ օրերի կարգախոսն էր: Երանուհու լայն, ձվաձև, թարմ ու սիրուն դեմքին նշաձև, շագանակե աչքերը թախծությամբ ստվերվեցին:

Ռազմաճակատ. թող մեր տառապանքով ստեղծված ողջ բարիքները գնան ռազմադաշտ: Արդյոք ո՞ր դաշտում, ո՞ր անտառում, ո՞ր թփի ու քարի տակ է իր Ռուբենը, իր սրտի հատորը, իր երկու փոքրիկ որդիների հայրը: Այնտե՞ղ էլ գիշեր է, անձրև՞, թե ձյուն, ռուսական անեզր տափաստաններում հաց, կարագ, պանիր, ջուր հասնո՞ւմ է նրան: Լուսինն ու արևը տեսնո՞ւմ են նրան. վիրավո՞ր է, անկա՞ր է, ո՞վ պիտի օգնության հասնի:

Վաղուց է, ինչ ոչ մի լուր ու նամակ չկա: Ինչո՞ւ կանանց չեն տանում բանակ, գիշեր ու տիվ նրա կողքին լինեի, կապեի վիրավոր թևը, ոտքը, կուրծքը, համբուրելով բուժեի վերքերը: Երիտասարդ, թարմ, ուժեղ ձեռքերը վեր պարզեց ու սկսեց աղոթել. Հայր մեր, որ յերկինս ես... Պահի՛ր, պահպանի՛ր նրան:

Թող վերադառնա, թեկուզ ոտքը, ձեռքը կտրած: Թևերիս մեջ կպահեմ, կպահպանեմ, կմխիթարեմ նրան: Այս կանաչ լեռներից քամվող հարստությունն իմ ձեռքով է անցնում: Աստված իմ, վերցրու ամեն ինչ, վերադարձրու նրան...

Ու երիտասարդ կնոջ մարմնով մեկ ասես էլեկտրական հոսանք անցավ: Սիրո, կարոտի, ցավի, գգվանքի, հույսի ու հուսահատության խառն, դրամատիկ զգացումներից ասես սիրտը կոկորդին հասավ, ոչ միայն սիրտը, այլ ողջ մարմինն էր թպրտում: Մի կերպ հասավ դռանը, բաց արեց ու դուրս պոկվեց: Արևաշող լուսինը նրան դիմավորեց իր հուսալից հայացքով: Փռվեց փարթամ կանաչության մեջ ու գալարվեց ողջ մարմնով: Այտերին ողողված տաք արցունքներին շփվեցին ծաղկախոտերի պաղ ցողերը՝ լիցքաթափելով կնոջ գիտակցությունը մշուշած մղձավանջը: Աչքերը բաց արեց ու հեռվում տեսավ փայլփլող ճրագներ...

-Իմ ծանոթ գայլերն են,- Երանուհուն մոտենալով՝ ասաց գիշերապահ հովիվ կաղ Մանուկը,- թևերից բռնած, բարձրացրեց կնոջը, մեջքը գրկած, տուն տարավ,- գայլերս սովածացել են, հիմա շներիս բաց կթողնեմ. ծանոթ գայլեր են, հանգիստ քնիր,- բարի գիշեր մաղթեց ու դուրս գնաց Մանուկը:

Ամբողջ գիշեր Երանուհին աչքը չկարողացավ կպցնել: Մանուկը երգում էր, երգում էր էրկրից բերած իր անուշ երգը...

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.-

Սա պատմվածք չէ, այլ մեր երկրի պատմությունը, որ պարտավոր ենք իմանալ ու հիշել, պարտավոր ենք չմոռանալ: Պատերազմ էր, գյուղերում տղամարդ չկար, և տղամարդու ծանր աշխատանքը բաժին էր հասել հայ կանանց: Կանանց հանրապետություն, այսպիսին է հիշում իր ծննդավայր Շիրակ աշխարհն ու իր Արևիկ գյուղը հեղինակը` անվանի գրող Գևորգ Քրիստինյանը, որ ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:

Հիմա Գյումրի քաղաքին շատ մոտ գտնվող Արևիկ գյուղում, ով որ կարդա այս պատմվածքը, հիշելու է իր նախնիներին: Հիշելու և ճանաչելու են նաև Իգոյենց Երանին: Մեր մայրերն են այսպես ապրել, երկիր են պահել այսպես:

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

Սերը գոյության հանճարն է միակ,

Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ,

Մահն է պարզապես…

Սիրահարները

Անմահությունն են վերանորոգում:

***

Ինձանից այնքան ես բացակա եղել,

Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը…

Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել,

Որ մոռացել եմ ներկայությունդ…

Ես ստեղծել եմ մի դեմք,

Մի ժպիտ,

Մի լուռ հայացք,

Որ նմանությունն ու օրինակն են

Ինչ-որ մի դեմքի ,

Ինչ-որ ժպիտի,

Ինչ-որ հայացքի:

Ես քեզ, սիրելիս, փոխել եմ ահա

Ինձ բաժին ընկած մենություններից

Մենավորի հետ

Եվ հենց դրանով արտաքսել եմ իմ մենությունը:

***

Ես վախենում եմ «սեր» բառը ասել,

Զի նախազգում եմ,

Որ սիրուց անդին ամայությունն է…

Եվ վախենում եմ, որ սերը միայն բառ լինի

Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:

Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,

Որ այս աշխարհում պահպանեմ սերը,

Որ ամենքինն է ու իմն է միայն:

Եվ դա համարյա այն միակ բանն է,

Որ իմն է միայն:

Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,

Որ սերն աշխարհում ամեն ինչ լինի,

Որ սերն աշխարհում չլինի ոչինչ…

***

Եվ Աստված

Առանց հողաթափերի

Իմ ննջարանը մտավ գիշերով,

Ոտնահետքերը

Թողնելով իբրև

Քանդակված պատգամ:

Իր պատմուճանը

Նա կախեց պատից

Եվ իմացություն

Հեղեց ինձ վրա:

Մենք մի հայացքով

Բարեկամացանք:

Նա ճանաչում էր

Արդեն իմ հոգին:

Եվ նա լսել էր

Ռախիտով հիվանդ 

Պատմությունները

Մի կույր ամբոխի,

Որը կարծում էր,

Թե իբր Աստված

Կոշիկ է հագնում:

Բայց Աստված արդեն

Ճանաչում էր ինձ:

Եվ իմ ուսերի

Կնիքը, որ խոլ

Մրրիկներն էին

Սեղմելով թողել,

Ծանոթ էր նրան:

Եվ նա ցանկացավ

Ինձ արդարություն անել

Գաղտնորեն:

Եվ ննջարանս

Մտավ գիշերով,

Առանց հողաթափերի:

Բոբիկ էր Աստված:

Ես ննջարանս կարգի բերեցի:

***

Այնպես եմ ուզում

Անունդ թողնել

Կեսգիշերային ավազի վրա,

Որ լուսաբացին

Նա արտացոլված լինի ցողերում,

Մինչև քեզ հասնի

Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…

Ու ես փախչելով

Հին լռությունից,

Կընդունեմ իսկույն

Սիրո հրամանն անխուսափելի:

Թարգմ. Վահագն Դավթյան

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ

Հանկարծ ծփաց

Լռությունը քո զանգակատան,

Եվ միայն քո խոսքը մնաց` ամբողջացնելու

Կենսանյութը քո տեսիլքների:

«Ցավդ տանեմ»

Ասում էիր ինձ:

Հիմա, բոլոր ցավն այդ

Հսկա հարվածի մեջ հավաքած,

Մեզ ետ տվեցիր միանգամից:

Որ պարանն անիծյալ

Խեղդեց քո ապագան քեզ հանձնելու

Ժամանակը հավետ:

 

Ի՞նչ արցունքով

Մեծությանդ զուգահեռ

Կարող եմ արտասվել:

 

Մենք պիտի վառեինք դեռ

Ջահը մի նոր պատմության:

Երազներ պիտի գծեինք`

Նոր երազներով հղի:

Բայց ճակատագիրը որոշեց

Բացակայությամբդ մեծարել քեզ:

 

Պարույր', իմ սիրելիս',

Ընդունիր այս ցավի համանվագում

Արտասուքը մենավոր նրանց,

Ովքեր հասկանում են

Տարածությունը հոգուդ.

Եվ գիտեն, թե հրաժեշտիցդ առաջ

Հաղթել էիր արդեն մահվան:

Թող որ այսօր

Ես երգեմ քեզ`

Հանուն այն խորհրդի,

Որ հավատամքի է վերածում

Գոյությունդ,

Եվ հանուն քո անլռելի զանգակատան,

Որի ղողանջները սուր

Քայլերգ են դառնում,

Որ ժողովուրդը մեր

Տողանցի անվերջ

Դեպի իղձերը քո,

Տեսիլքը քո,

Դեպի վերագտած հայրենիքը քո:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.-Ալիսա Կիրակոսյանը ծնվել է 1936 թվականին, Լոս Անջելեսում: Մահացել է 2014 թվականին՝ 77 տարեկան հասակում:

 

 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023