Գերմանիայում պատմական առագաստանավը բախվել է կոնտեյներային նավին և խորտակվել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի հյուսիսում No 5 Elbe պատմական առագաստանավն Էլբա գետում բախվել է կոնտեյներային նավին և խորտակվել է: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Համբուրգի ոստիկանությանը, միջադեպի հետևանքով հինգ մարդ է տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել Շտադե քաղաքում: 141 մետր երկարությամբ կոնտեյներային նավը, որը նավարկելիս է եղել Կիպրոսի դրոշի ներքո, շարժվել է Հյուսիսային ծովի ուղղությամբ: Առագաստանավում 43 մարդ է եղել, որոնց հաջողվել է փրկել:
Նշվում է, որ 37 մետր երկարությամբ նավը ջուր է իջեցվել 1883-ին: Մայիսին առագաստանավը վերանորոգվել էր, ինչի համար մոտ 1.5 մլն եվրո էր ծախսվել: Այն Համբուրգի նավահանգստում էր կառանված, որտեղ օգտագործվում էր զբոսաշրջային զբոսանքների համար:
Նշվում է նաև, որ No 5 Elbe-ն վերջին համբուրգյան նավն էր փայտյա նավաշինարարության դարաշրջանից: