Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սննդի վե­րահս­կո­ղու­թյան ոլոր­տում պետք է ավե­լա­նան պատ­ժիչ գոր­ծիք­նե­րը

INTERVIEW

Շուկայում հայտնաբերվել է թթվասերի մի քանի տեսակ, որոնցում եղել է բուսական յուղ: Բացի դա, լրատվամիջոցներից մեկը փորձաքննության էր ուղարկել պանրի տեսակներ, որոնցում հակաբիոտիկներ չէին հայտնաբերվել, մեկում հայտնաբերվել էր բուսական յուղ, սակայն բացակայել էր համապատասխան մակնշումը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ կաթնամթերքի շուկան շարունակում է մնալ խնդրահարույց, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: «Այդուհանդերձ, պետք է նկատենք մի շարք խնդիրներ ևս, որոնք ոչ միայն կաթնամթերքի շուկային են վերաբերում, այլ ոլորտում առկա գործիքներին: Անդրադառնամ ամենակարևոր խնդիրներից մեկին:

Եթե դիտարկում ենք վերջին հետազոտությունների համադրությունները, ապա տեսնում ենք, որ հետազոտություն իրականացնող կողմը նույն ապրանքը հանձնել էր տարբեր լաբորատորիաներ և ստացել տարբեր պատկեր. մի լաբորատորիայում ստուգել էին թթվասերի 12 տեսակ և ասել, որ դրանցից ոչ մեկը բուսական յուղ չի պարունակում, իսկ մյուս լաբորատորիան ստուգումներից հետո հայտարարել էր, որ որոշ տեսակներ պարունակում են բուսական յուղ: Սա խոսում է այն գործիքի մասին, որ գործունեություն ծավալող ընկերությունները, մեղմ ասած, կարողանում են շահարկել այն խնդիրները, որոնք հայտնաբերվում են վերահսկողության արդյունքում: Այո, հայտնաբերողը՝ դա կլինի առաձին, թե պետական վերահսկողությունը, չի ունենում խնդիր իր հայտնաբերած նյութի հետ, բայց մյուս կողմից՝ լաբորատորիաները, որոնք տալիս են եզրակացություններ, այսպես ասած, մեկը մյուսի վրա են բարդում սխալը, և շատ դեպքերում վերջնական արդյունքում մոլորության մեջ է հայտնվում սպառողը: Սա ինքնին խոսում է այն մասին, որ պետությունը պետք է գործիքներ կիրառի, որպեսզի լաբորատոր ոլորտում բացառի առկա խնդիրները», - ասում է Պիպոյանը:

Նա նշում է՝ ոլորտում նկատվում է թե՛ դրականը, թե՛ բացասականը: «Դրականն այն է, որ պետական վերահսկողությունը չի խուսափում հանրության հետ համատեղ իրականացնել միջոցառումներ և հանձն առնել ոչ թե տնտեսվարողների պաշտպանությունը, այլև հանրային վերահսկողության հետ արձանագրել առկա թերությունները՝ չխուսափելով նկատել նաև սեփականը: Մյուս կողմից էլ՝ մի ոլորտում իրականացնում ենք ստուգումներ և դրանց արդյունքում հայտնաբերում ենք բազմաթիվ խնդիրներ, դրանք հանրային իրազեկման դաշտ ենք տանում, իրազեկման գործընթացն ավարտվում է, պետությունն ուրախանում է, որ կա հանրային վերահսկողություն, բայց այս պարագայում նա պետք է պատժիչ գործիքները ավելացնի», - նշում է հ/կ-ի նախագահը:

Նա հավելում է՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շուկայում հայտնաբերում է առանց մակնշման, սպառողին ապակողմնորոշող ապրանք և արձանագրում խախտումը: «Բայց միշտ ասել եմ կեղծվածության, սննդի սխալ մակնշման համար պատժամիջոց պետք է կիրառի ոչ թե ՍԱՏՄ-ն, այլ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ որպես սպառողի մոլորեցում: Ինչո՞ւ պետք է պատժամիջոցները կիրառի ՏՄՊՊՀ-ն. քանի որ այս դեպքում տուգանքներն ավելի մեծ են, քան ՍԱՏՄ-ի պարագայում: Մի քանի տարի առաջ, օրինակ, այդ հանձնաժողովը մինչև 50 միլիոն դրամի տուգանքներ էր նշանակել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, եթե խնդիրը դիտարկի որպես զուտ մակնշման պրոբլեմ, տուգանում է տնտեսվարողին 300 հազար դրամով: 

Այստեղ պետք է անպայման պարզել՝ ՍԱՏՄ-ն իր հայտնաբերած խնդիրները ներկայացրե՞լ է ՏՄՊՊՀ-ին, թե՞ ոչ՝ հասկանալու համար պետական երկու կառույցների միջև առկա խնդիրները: Բացի դա, պետք է պարզել՝ մրցակցային մարմինը որպես իր տիրույթի խնդի՞ր է դիտարկել հանրային վերահսկողության արդյունքում հայտնաբերված կեղծիքները՝ առանց սպասելու պետական մյուս կառույցներից մեկնաբանման: Այս ամենը պետք է իրականացնել՝ հասկանալու համար կարո՞ղ ենք ակնկալել լավ արդյունք, թե՞ հույսներս պետք է դնենք հանրային իրազեկման և տնտեսվարողի բարեխղճության բաղադրիչների վրա», - ասում է Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal