Ի՞նչ դրամական միջոցներ ու եկամուտ է հայտարարագրել արտգործնախարարը
SOCIETYՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների մասին:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել է 24 000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա սկզբում ԱԳ նախարարը ՀՀ դրամով դրամական միջոց չի ունեցել:
Հարկային տարվա վերջում Զ. Մնացականյանի դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 19 000 ԱՄՆ դոլար և 3 265 853 ՀՀ դրամ:
Զոհրաբ Մնացականյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը նշված հարկային տարում կազմել է 6 173 687 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նա ստացել է նաև 17108 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ