Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեծահարուստ ճորտերի ու ճորտական հոգեբանության մասին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ճորտատիրությունը եղել է ֆեոդալիզմի ժամանակ տիրոջից գյուղացու կախվածության և ուրիշի աշխատանքի շահագործման դաժան ձև, և ճորտերը անմարդկային ու ցանկացած իրավունքից զուրկ կյանք են վարել:

Իրականում այնքան էլ այդպես չի եղել:

Իհարկե, պետք է նշել, որ ճորտատիրական իրավունքը գյուղացուն հողին է ամրացնում, նա իրավունք չունի հեռանալ իր տիրոջից, պարտավոր է կատարել կոռ՝ աշխատել տիրոջ համար, բնամթերքով կամ դրամով վճարել նաև բահրա։

Տերը իր ճորտի նկատմամբ ունեցել է ոչ լրիվ սեփականության իրավունք՝ նրան կարող էր վաճառել (հողի հետ միասին կամ առանց հողի), նվիրաբերել, ամուսնացող դստեր օժիտի մեջ մտցնել, ծեծել, աքսորել և այլն (սպանելու իրավունք չկար)։

Հանցանքների համար ճորտին դատում էր ոչ թե դատարանը, այլ տերը, և հիմնական դատավճիռն էլ սովորաբար լինում էր ծեծը, ընդ որում, օրենքով ճորտը իրավունք չուներ բողոքել իր տիրոջից: Ճորտը պարտավոր էր իր տիրոջ համար աշխատել շաբաթվա 6 օրը, զրկված էր սեփականատիրական, անձնական և քաղաքացիական իրավունքներից, նրա ձեռք բերած գույքը համարվում էր տիրոջ գույքը, և տերը ցանկացած պահի կարող էր այն վերցնել։ Իհարկե, պատկերը դաժան է, բայց սա որոշ իմաստով խորհրդային քարոզչության նկարագրություն է:

Նշենք, որ պաշտոնապես Ռուսաստանում ճորտատիրական կարգերի ժամանակաշրջան է համարվում 1649-1861 թթ. ժամանակահատվածը: Բանն այն է, որ ճորտատիրական կարգերի դաժան պայմանների նկարագրությունները տրվել են այնպիսի ժամանակակիցների գրվածքներում, ինչպես ժամանակի ռուս «լուսավորիչները»՝ դեկաբրիստները, նարոդնիկները և ցարական կառավարությունից դժգոհ այլ անձինք: Ընդ որում, նրանց այս գրվածքները երբեք էլ չեն ենթարկվել քննադատական փորձաքննության և ընդունվել են որպես բացարձակ ճշմարտություն:

Վերջին ժամանակներում գիտնականները սկսել են ուսումնասիրել ճորտատիրական կարգերը, և ի հայտ են եկել որոշակի ճշմարտություններ ու նոր պատկերացումներ այդ ժամանակաշրջանի վերաբերյալ: Պարզվել է, որ ճորտն իրավունքներից այնքան էլ զրկված չի եղել:

Առաջին հերթին՝ ինչ էլ լիներ, տերը իրավունք չուներ ճորտին զրկել հողից, իսկ նման դեպք լինելու պարագայում ճորտը կարող էր դիմել դատարան, որի հետևանքով կալվածատերը կարող էր անգամ զրկվել իր կալվածքից և նույնիսկ ազնվականի կոչումից: Ստացվում է, որ իրականում հողն իրոք պատկանում է հենց այդ գյուղացուն:

Տերը ոչ մի դեպքում չէր կարող ճորտին սպանել, ավելին, չէր կարելի ծեծի հետևանքով գյուղացուն խեղանդամ դարձնել, դրա հետևանքը կլիներ այն, որ կալվածատերը ստիպված կլիներ զոհի ընտանիքին փոխհատուցում տալ: Ի դեպ, տիրոջը շահավետ էլ չէր ճորտին շատ ծեծելը, նա պետք էր աշխատելու համար: Այն, որ ճորտը իրավունք չուներ բողոքել իր տիրոջից, ամրագրված էր օրենքով, բայց դա չէր նշանակում, որ ընդհանրապես բողոք չէր կարող լինել, կար ճորտի իրավունքի որոշակի պաշտպանվածություն: 

Օրենքով ամրագրված էր, որ ճորտը կարող է անշարժ գույք ձեռք բերել միայն տիրոջ անունով, այսինքն՝ այդ գույքը տիրոջն է: Իհարկե, չկար երաշխավորություն, որ տերը չի խլի այդ գույքը, բայց սովորաբար նման բաներ չէին լինում: Կալվածատիրոջ համար լրիվ ընդունելի էր, որ իր ճորտը հարստանա, քանի որ արդյունքում ինքն ավելի շատ փող կունենա: Արդյունքում հայտնվում էին կրպակներ, խանութներ, փոքրիկ արտադրություններ և անգամ մեծ գործարաններ ունեցող ճորտեր:

Օրինակ՝ վաճառականների հանրահայտ Մորոզովների գերդաստանը սկսել էր իր մանուֆակտուրաները ստեղծել դեռևս ճորտ լինելով: Ընդ որում, նման «միլիոնատեր» ճորտերը չէին շտապում ազատություն ստանալ, քանի որ նման վիճակում, հանդիսանալով տիրոջ սեփականություն, նրանք հարկեր չէին մուծում, և արդյունքում գործերը արագ լավանում էին: Նշենք նաև, որ ճորտերի համար փրկություն էր այն, որ նրանց դատում էր տերը և ոչ թե պետական դատարանը, քանի որ դաշնային դատարանը սովորաբար հանցագործություն կատարածներին դատապարտում էր աքսորի, իսկ տիրոջ դատը, որպես կանոն, ավարտվում էր ծեծով: Կարևոր է արձանագրել, որ կալվածատերը ևս ուներ բազմաթիվ պարտավորություններ ճորտերի հանդեպ: Օրինակ՝ երաշտների դեպքում նա պարտավոր էր սննդամթերքով ապահովել նրանց, արդյունքում ճորտատիրության ժամանակաշրջանում սովի դեպքեր չեն արձանագրվել:

Անցած դարի 80-ականներին Գերմանիայում մի հարցում է անցկացվել: Հարցման են ենթարկվել մանր հանցագործությունների համար կարճ ժամկետով ազատազրկված այն մարդիկ, որոնք հետագայում կրկնահանցագործ չեն դարձել: Հարցվածների 90 տոկոսը հայտարարել է, որ բանտում անցկացրած այդ ժամանակը իրենց կյանքի ամենաանհոգ և երջանիկ հատվածն է եղել: Սա մարդկային հոգեբանություն է: Բանն այն է, որ շատ մարդիկ վախենում են որոշումներ ընդունել և սիրում են, երբ դա կատարվում է իրենց փոխարեն, արդյունքում ազատությունը նրանց համար տանջանք է, և նրանք երջանիկ են զգում իրենց այն ժամանակ, երբ որոշումներ ընդունողներ կան իրենց փոխարեն: Այս ամենով կարելի է բացատրել այն, որ ինչպես ստրուկների, այնպես էլ ճորտերի մեջ շատ են եղել մարդիկ, որոնք հրաժարվել են ազատությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal