Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք. Սասունյան

INTERNATIONAL NEWS

Past.am

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։

Այս հայտարարությունն անսպասելի էր երկու պատճառով․

1)    Երեք միլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ թուրքական կառավարության համար, որը տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել Միացյալ Նահանգներում հանրային կապերի (PR) եւ լոբբիստական ​​ընկերությունների վարձման համար։ Երեք միլիոն դոլարի կամ մնացորդի վերադարձը Թուրքիային չի կարող էական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսական դրության վրա։ Տնտեսական անկումից ուշքի գալու համար Թուրքիային անհրաժեշտ է մի քանի հարյուր միլիարդ դոլար։

2)    Չնայած իր հաջողությունների մասին ինստիտուտի ղեկավարության պարծենկոտ մամուլի հաղորդագրությանը՝ Թուրքիայի կառավարության կողմից դրամական միջոցների դադարեցումը նշանակում է, որ ինստիտուտը չի կարողացել հասնել իր քարոզչական նպատակներին։ Թուրքական կառավարությունը դադարեցրել է ԹՈՒԻ -ի ֆինասավորումը 2015-ին։ Բարդացնելով խնդիրը, ինստիտուտի ղեկավարներն իրենց մամուլի հաղորդագրության մեջ խոստովանել են, որ նրանց չի հաջողվել արտաքին աղբյուրներից բավարար միջոցներ ստանալ ինստիտուտի գործունեությունը շարունակելու համար։ Վերջին տարիներին ԹՈՒԻ -ն մասնակի ֆինանսական աջակցություն է ստացել Ջորջթաունի համալսարանից, Koç հոլդինգից, FIBA հոլդինգից եւ Մուխտար Քենթից («Կոկա-Կոլա» ընկերության խորհրդի նախկին նախագահ) ու նրա տիկնոջից եւ այլ անհատ նվիրատուներից։

ԹՈՒԻ -ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած 1983 թ․ իր դրամաշնորհները նպաստել են Թուրքիայի եւ թուրքերենի ուսումնասիրությանը «ԱՄՆ 45 նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում։ Ավելի քան 130 դրամաշնորհային ատենախոսություններ վերածվել են 70-ից ավել պրոֆեսորական պաշտոնների բարձրագույն կրթության ամերիկյան հաստատություններում, իսկ լեզվական եւ հետազոտական պարգեւներն օգնել են առնվազն 235 հոգու, որոնք զբաղեցրել են դասախոսական եւ հետազոտական պաշտոններ Միացյալ Նահանգներում եւ այլուր։  Վերջին հինգ տարիների ընթացքում մի քանի տասնյակ երիտասարդ գիտնականների տրված պարգեւները լրացուցիչ օգուտ կբերեն ապագայում։ Գրեթե 80 ամերիկյան հաստատություններում ստեղծվել են Թուրքիայի վերաբերյալ գրադարանային եւ հետազոտական հավաքածուներ, կամ բավականաչափ ավելացվել են առկա ռեսուրսները ԹՈՒԻ -ի ֆինանսավորման շնորհիվ, իսկ 19 ամերիկյան համալսարաններ ստացել են մեկնարկային գումարներ՝ Թուրքիային վերաբերյալ դասավանդման նոր պաշտոնների հաստատմանն աջակցելու համար»։

Վերջին տարիներին ԹՈՒԻ -ն տեղակայված էր Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանի Էդմունդ Ա. Ուոլշի արտաքին ծառայության դպրոցի տարածքում: Ինստիտուտի պատվավոր նախագահը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր, որը անմիջական վերահսկողություն էր հաստատել Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված ԹՈՒԻ -ի դրամաշնորհների վրա։

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտնվել է մի շարք սկանդալներում, սկսած Հիթ Լոուրիից, որը ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրենն էր 1983-1993 թվականներին: Լոուրին կարեւոր դեր է խաղացել մի ամբողջական էջ հայտարարությունների  պատրաստման եւ հրատարակման գործում «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս» եւ «Վաշինգտոն թայմս» թերթերում 1985 թ․ մայիսի 19-ին՝ ստորագրված 69 «մտավորականների» կողմից, որոնք ժխտում էին Հայոց ցեղասպանության եղելությունը։ Լոուրին հետագայում դարձավ օսմանյան եւ ժամանակակից թուրքական հետազոտությունների Աթաթուրքի պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում շնորհիվ 750 հազար դոլարի ֆինանսավորման Թուրքիայի կառավարությունից։

1985 թ․ «Կալիֆորնիա կուրիեր» թերթում ամերիկացի մտավորականների անունները թվարկելուց եւ թուրքական ինստիտուտից յուրաքանչյուրի ստացած գումարների մասին հոդված գրելուց հետո, ես դարձա թուրքական ինստիտուտի հետ իրավական առճակատման առաջին թիրախը։ Հետաքրքիր է, որ այդ մասնագետներից շատերին թուրքական ինստիտուտը դրամաշնորհներ էր տվել: Ես նամակ ստացա ԹՈՒԻ -ի փաստաբաններից, որտեղ ասվում էր, որ նրանք դատի են տալու ինձ զրպարտության համար, եթե ես չհրապարակեմ ծավալուն հերքում, ինչը ես հրաժարվեցի անել։ Իմ փաստաբանները տեղեկացրին թուրքական ինստիտուտի իրավաբաններին, որ իրենց զրպարտության մասին պնդումն անհիմն է, եւ հայտնեցին նրանց, որ մենք հակընդդեմ հայց ենք ներկայացնելու։ Ի պատասխան՝ ԹՈՒԻ -ն հրաժարվեց իր սպառնալից դատական հայցից…

Այնուհետեւ, 1995 թ․Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության ամսագրում հրապարակվեց «Պրոֆեսիոնալ բարոյականություն եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը» վերնագրով հոդված, որը բացահայտեց ԹՈՒԻ -ի գործադիր տնօրեն Հիթ Լոուրիի կազմած նամակը, որը 1990 թ․ թուրք դեսպան Նուզեթ Կանդեմիրի անունից ուղարկվել էր պրոֆեսոր Ռոբերտ Ջեյ Լիֆթոնին՝ ժխտելով Հայոց ցեղասպանության իրողությունը։ Լոուրիի սեւագիր նամակը դեսպանի անունով անզգուշաբար ուղարկվել էր պրոֆ․ Լիֆթոնին, որը մեծ ակադեմիական սկանդալի պատճառ դարձավ:

2006 թ. ամերիկացի պրոֆեսոր Դոնալդ Քվաթերթը հրաժարական տվեց ԹՈՒԻ -ի խորհրդի նախագահությունից, հրաժարվելով ենթարկվել Թուրքիայի դեսպանի հրամանին, որ Թուրքիան կջնջի ԹՈՒԻ -ի ֆինանսավորումը, քանի դեռ պրոֆեսոր Քվաթերթը չի հերքել գիտական մի գրքի մասին իր գրությունը, որտեղ նա գրել էր՝ «այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանմանը»։ Ի նշան բողոքի՝ ԹՈՒԻ-ի խորհրդի մի քանի այլ անդամներ շուտով հրաժարական տվեցին։

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտի փակման հայտարարությամբ ԱՄՆ-ում ավելի քիչ հնարավորություն կլինի թուրքական քարոզչության համար՝ խեղաթյուրելով Հայոց ցեղասպանության ողբերգական ճշմարտությունները։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia