Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրդեհներ, ՃՏՊ-եր, այլ արտակարգ իրավիճակներ. ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է

SOCIETY

Past.am

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է հանրապետություն արձանագրված դեպքերի մասին:

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 16-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղից Գեղանիստ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից  երկու մարտական հաշվարկ:

 Հրդեհը մեկուսացվել է ժ.14:53-ին, մարվել՝ ժ.15:57-ին:

Պարզվել է, որ քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող հողատարածքում այրվել են վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ներսում կուտակած շինարարական աղբ:

 

ՃՏՊ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 16-ին, ժամը 16:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1992 թ.) ավտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 Հրդեհ անասնագոմում

Հունիսի 16-ին, ժամը 16:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի 1-ին փողոցի տներից մեկին հարակից գոմում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։45-ին, մարվել՝ 18։29-ին:

Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել են քաղաքացի Ղ.Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքը՝ մոտ 80 քմ և տանիքում գտնվող մոտ 50 հակ անասնակեր։

 

Հրդեհ Հրազդան քաղաքում. տուժածներ չկան

 Հունիսի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ղ.-ին պատկանող շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:55-ին:

Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ 800 քմ), ներքին երեսպատումը (մոտ 600 քմ) և բեմահարթակը (մոտ 40 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Հրդեհ Ջրառատ գյուղում. տուժածներ չկան

Հունիսի 16-ին, ժամը 19:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այրվում է չշահագործվող պահեստ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, մարվել՝ 20:56-ին:

Այրվել է չգործող շինության սառնարանը՝ իր ջերմամեկուսիչ պենոպլաստներով (մոտ 300 քմ):

 

Հրդեհ ավտոտնակում. տուժածներ չկան

 Հունիսի 16-ին, ժամը 16:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 84 հասցեում գտնվող Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 փորձարարական ավագ դպրոցի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծերենցի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 17:07-ին: Մ.Ե.-ին պատկանող ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր և ավտոպահեստամասեր՝ 15 քմ:

 

Փրկարարները հեռացրել են շենքի տանիքից կախված երկաթյա թիթեղը

 Հունիսի 16-ին, ժամը 18:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 109 շենքի տանիքի թիթեղը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են շենքի տանիքից կախված երկաթյա թիթեղը:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia