Կադրային վերադասավորումները շարունակվում են
POLITICSԱրցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալմայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկայում ՊԲ-ում կադրային վերադասավորումները կշարունակվեն՝ ևս մի քանի փոփոխություններ կլինեն, որոնք հիմնականում կապված են բարձրաստիճան զինվորականների՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու և ղեկավար կազմը հնարավորինս երիտասարդացնելու հետ:
Հիշեցնենք, որ բանակում փոփոխությունների և վերադասավորումների հետ էին կապված նաև ժամանակին գեներալ Սամվել Կարապետյանի ու էլի մի շարք կադրային գեներալների ազատումները, իսկ ընդհանրապես, Արցախում կադրային փոփոխությունները կարծես նոր փուլ են թևակոխել: