Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էլեկտ­րո­նա­յին գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րը պետք է աշ­խա­տեն մին­չև ժա­մը 23:00-ն

SOCIETY

Մայրաքաղաքի ամենատարբեր հատվածներում տեղադրված են գովազդային վահանակներ: Էլեկտրոնային էկրանները տեղադրվում են վերգետնյա անցումների վրա, մայթերի տարբեր հատվածներում:

«Փաստի» ընթերցողներից մեկն ահազանգել էր, որ Աջափնյակում՝ իրենց բնակելի շենքի մոտ գտնվող վերգետնյա անցման վրա տեղադրված մեծ էկրանի լուսավորությունը խանգարում է շենքի բնակիչներին, հատկապես՝ երեկոյան ժամերին: Էլեկտրոնային էկրանների, շենքերից դրանց հեռավորության, լուսավորության չափորոշիչների մասին «Փաստը» մի քանի հարցադրում է ուղղել Երևանի քաղաքապետարանին:

Նախ հետաքրքրվել ենք՝ փողոցներում, վերգետնյա անցումների վրա տեղադրվող էկրանները վարչական շրջանների՞, թե՞ Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են: Քաղաքապետարանից պատասխանել են, որ թե՛ իրենք, թե՛ վարչական շրջանների աշխատակազմերը գովազդային վահանակներ չեն տնօրինում:

Հարցրել էինք՝ բնակելի շենքերից որքա՞ն հեռավորության վրա պետք է տեղադրվեն էլեկտրոնային էկրանները: Տեղեկանում ենք, որ դրանց տեղադրման չափորոշիչները սահմանված են Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի № 37-ն որոշման 42-րդ կետով, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է էկրանի, վերարտադրվող պատկերի մակերեսով»: 

Նշենք, որ Երևանում գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:

Գովազդ, գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, ում աշխատակազմը գովազդատուից, գովազդակրից դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում պարզում է դրանց համապատասխանությունը պահանջներին:

Համապատասխանության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, անհրաժեշտության դեպքում նաև մի շարք հարցերի քննարկման համար:

Այնուհետև վարչությունը տալիս է գովազդը տեղադրելու համաձայնություն կամ մերժում այն: Օրինակ, էլեկտրոնային էկրաններ տեղադրելու թույլտվություն տրամադրելիս վարչությունը հաշվի է առնում մի շարք չափորոշիչներ, այդ թվում՝ դրանք կխանգարե՞ն հարակից շենքերի բնակիչներին, հետիոտներին, երթևեկությանը և այլն:

Ավագանու № 37 որոշման 33-րդ կետի առաջին մասը հստակ սահմանում է, որ գովազդ չի թույլատրվում տեղադրել բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի, ուժեղ լույսի, այդ թվում՝ տատանվող աղբյուր:

Նույն որոշման 32-րդ կետն էլ սահմանում է, որ գովազդի միջոցները չպետք է խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա, առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում՝ նաև անդրադարձող) և այլն:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային էկրանների լուսավորության չափորոշիչներին, ապա այս հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 1996 թվականի «ՀՀ շինարարական նորմեր, արհեստական և բնական լուսավորում» № 82 հրամանի «Ճարտարապետական, ցուցափեղկային և գովազդային լուսավորման բաժին» 6.58 կետով, որը սահմանում է էլեկտրոնային գովազդային վահանակների առավելագույն պայծառության թույլատրելի արժեքները:

Դրանց լուսավորության պայծառությունը կախված է գովազդային օբյեկտի մակերեսից, փողոցների և հրապարակների տեսակից:

Հավելենք նաև, որ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ էլեկտրոնային գովազդային վահանակների աշխատանքային ժամերը սահմանափակված են մինչև 23:00-ն: Երևանում գովազդի տեղադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը, իսկ վերահսկողությունը՝ Երևանի քաղաքապետը, ուստի կարծում ենք, որ էկրանների հետ առաջացած խնդիրների վերաբերյալ մեր համաքաղաքացիները կարող են ահազանգել վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետի աշխատակազմերին:

Հ. Գ. Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվել է վերգետնյա և ստորգետնյա անցումների, ինչպես նաև կամուրջների և ուղեանցների (թունելների) ճակատային հատվածներում տեղադրված անօրինական գովազդների ապամոնտաժումը:

Գույքագրված թվով 13 գովազդային պաստառներից 7-ն ապամոնտաժվել է: Առաջիկայում կապամոնտաժվեն նաև մյուս պաստառները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal