Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի պաշտպանությունը բողոք է ներկայացրել ՌԴ ՔԿ ղեկավարին
INTERNATIONAL NEWSՄոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի պաշտպանները բողոք են ներկայացրել Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին քույրերի նկատմամբ մեղադրանքի վերջնական ձևակերպման մասին որոշման հարցով: Ինչպես փոխանցում է ТАССգործակալությունը, այս մասին հայտնել է ավագ քրոջ՝ Քրիստինայի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Մենք կտրականապես համաձայն չենք մեղադրանքի որակավորման հետ: Մենք պնդում ենք, որ աջիկներն իրենց գործողությունները կատարել են Միխայիլ Խաչատրյանի կողմից երկար տարիներ շարունակվող բռնության դեմ անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում: Իմ պաշտպանյալը, ինչը պարզվել է քննությամբ, սկզբունքորեն չի մասնակցել հանցագործության կատարմանը, սակայն քննությունը պատշաճ գնահատական չի տվել Քրիստինայի դիրքորոշմանը հանցագործությանն իր ներգրավված չլինելու հարցում: Իսկ նրա քույրերը չպետք է մեղավոր ճանաչվեն, քանի որ գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում», - ասել է փաստաբանը:
Քույրերի փաստաբանները պնդում են, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ կապված սպանությանն առնչություն չունենալու հետ:
«Վստահ եմ, որ այդ որոշումը դեռ քննադատության կենթարկվի Քննչական կոմիտեի ղեկավարության և դատախազության կողմից, մինչ գործը կուղարկեն դատարան», - ասել է կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը:
Կրստեր քրոջ՝ Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինն, իր հերթին, ընդգծել է, որ որպես քննության հիմնական վարկած պետք է դիտարկվի անհրաժեշտ պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՌԴ ՔԿ-ն վերջնական մեղադրանք է ներկայացրել քույրերին՝ Քրեական Օրենսգրքի «Մի խումբ մարդկանց կողմից կատարված կանխամտածված սպանություն» հոդվածով: