Մարսում հզոր պայթյունի հետք է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՆԱՍԱ-ի ուղեծրային հետախուզություն իրականացնող Mars Reconnaissance Orbiter սարքավորումը լուսանկարել է կարմիր մոլորակի մակերևույթին վերջերս հայտնված խառնարանը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Արիզոնայի համալսարանի աշխատակիցները, որոնք զբաղվում են ստացված լուսանկարների վերլուծությամբ, նշում են, որ խառնարանը ձևավորվել է մոլորակի և մեկուկես մետր տրամագծով երկնային մարմնի բախման հետևանքով: Պայթյունը մոլորակի մակերևույթից պոկել է զանգվածի մի մասը, որից հետո 15-16 մետր տրամագծով հետք է գոյացել:
Գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել պայթյունի ճիշտ ամսաթիվը, քանի որ Mars Reconnaissance Orbiter սարքը մոլորակն ամբողջությամբ չի ուսումնասիրում: Հետազոտողների գնահատմամբ՝ խառնարանը Մարսի վրա առաջացել է 2016-ի սեպտեմբերից մինչև 2019-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում:
Գիտնականները նշում են, որ Mars Reconnaissance Orbiter-ի 13 տարվա ուսումնասիրությունների ընթացքում ոչ մի նման բան Մարսի վրա չի գրանցվել: