Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դե­ղա­տուն՝ բաց երկն­քի տակ». Ջեր­մու­կի ավա­գա­նին հա­մոզ­ված է, որ հան­քը չշա­հա­գոր­ծե­լու որո­շում է լի­նե­լու

SOCIETY

«Ջերմուկը հիանալի, կախարդական վայր էր: Ղեկավարները միայն պետք է մտածեն՝ ինչպես միավորել Հայաստանի հրաշալիքները: Ինձ համար Հայաստանը երևակայությունը վարժեցնող երկիր է»: 20-րդ դարի հանրահռչակ բանաստեղծ, կինոսցենարիստ Տոնինո Գուերրայի խոսքերն են, որը նա տարիներ առաջ ասել է Ջերմուկ այցելելուց հետո: Ոչ միայն Տոնինո Գուերրայի, այլև մի շարք հանրաճանաչ արվեստագետների այցերն ու տպավորությունները մինչ օրս հիշում ու մեզ է փոխանցում մասնագիտությամբ բժշկուհի, Ջերմուկի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը:

Հիշելու առիթը Ամուլսարի շուրջ առկա իրավիճակն է

Ջերմուկի բնակիչները շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն, ղեկավարին՝ տարածաշրջանում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու և կանաչ էկոտնտեսության զարգացման պահանջով: Առողջությո՞ւն, թե՞ սոցիալական ապահովություն հարցադրմանը պատասխանելուց առաջ ջերմուկցիները երկար չեն մտածում, սպասում են, բայց դրական ակնկալիքներով: Ավագանու անդամներն ասում են, որ իրենք մինչև վերջ քաղաքացիների կողքին են լինելու ու պայքարելով հասնելու են նրան, որ հանքը չշահագործվի:

Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին որոշում էր ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը: 

Ավագանին մերժել էր նաև ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ վերացնելու կամ փոփոխելու որոշումը:

Տիկին Հասմիկն ասում է՝ մանկուց գիտեին հանքի մասին, հետո իմացան, որ ուզում են շահագործել և ոսկին բաց եղանակով մշակել: «Մեր դիրքորոշումը դեռ տարիներ առաջ ենք հայտնել «Լիդիանին», և մինչ օրս այն չի փոխվել: Ցանկացած հանքից, որտեղից թանկարժեք մետաղներ են հանում, դրանց հետ նաև ծանր մետաղներ և ռադիոակտիվ նյութեր են դուրս գալիս, իսկ ծանր մետաղներն ունեն կանցեռոգեն ազդեցություն, այսինքն՝ առաջացնում են ուռուցքային հիվանդություններ»,- որպես բժիշկ է ասում Հ. Սարգսյանն ու խոսում նաև հնարավոր այլ վտանգների մասին: 

«Մեր երկրաբանները բազմաթիվ հոդվածներ են գրել այն մասին, որ բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրվելու եղանակ չունի: Մոտավորապես 500 տարի է պետք, որ ազատվեն ծանր մետաղներից:

Այստեղ անընդհատ քամի է, իսկ շահագործման դեպքում քամին բերելու է փոշի, վնասակար նյութեր: Դրանք իրենց հերթին շղթայական ազդեցություն են ունենալու թե՛ բույսերի, թե՛ սննդի վրա, ինչն օնկոլոգիական հիվանդություններ կարող է առաջացնել, իսկ այս ընթացքում առողջության վրա ազդեցության ռիսկերի գնահատում ոչ ոք չի արել»,-ասում է նա:

Հասմիկ Սարգսյանի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Ջերմուկում զբոսաշրջային հոսքերն ավելացել են: Ավագանու մյուս անդամը՝ Գագիկ Ստեփանյանն էլ հավելում է, որ քաղաքը առողջարանային է, իսկ տուրիզմն ու հանքարդյունաբերությունն անհամատեղելի են:

«Այս հանգամանքները պետք է անհանգստացնեն նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Ջերմուկն աշխարհում եզակի է՝ ավելի քան 70 տարի առողջարանային գործառույթ է իրականացնում, հազարավոր մարդկանց կյանք ու առողջություն է պարգևել:

Տասը տարվա կարճ ծրագրի համար ինչպե՞ս մենք կորցնենք այն: Ինչպե՞ս ասենք՝ այո, Գնդեվազի տարածքից մեքենաներ շարեք, եկեք, գնացեք, թող փոշին էլ խեղդի մեզ: Ժամանակին անգամ մի ծրագիր կար, ըստ որի՝ կամրջից այն կողմ նույնիսկ մեքենաներ չպետք է մտնեին առողջարանային այս գոտի: Մեզ մոտ ոչ մի գիտակից մարդ չի ցանկանա, որ չքնաղ առողջարանային քաղաքը բնաջնջենք, ոչնչացնենք, դարձնենք հանքարդյունաբերական քաղաք:

Ջերմուկի նման չքնաղ անկյունն ավերակի վերածելն անթույլատրելի է՝ հանքարդյունաբերություն և հանքաջրաբուժական առողջարանն ահամատեղելի են: Ջերմուկը դեղատուն է՝ բաց երկնքի տակ»,-հավելում է Հ. Սարգսյանը:

Իսկ միգուցե հանքի շահագործումը սոցիալական հարց է լուծո՞ւմ՝ ապահովելով աշխատատեղեր: Գագիկ Ստեփանյանը համաձայն չէ: «Այն մարդիկ, ովքեր աշխատում էին այդ ընկերությունում, հիմա Ջերմուկում իրենց համար աշխատանք են գտել»,-ասում է նա:

«Իսկ աշխարհում քանի՞ հանք կա, որն այդքան մոտ է առողջարանին: Եթե մարդիկ հանք տանող ճանապարհները չփակեին, կլիներ պայթեցում, իսկ երբ անգամ մի շերտի ամբողջականությունը խախտվում է, դա արդեն վտանգավոր է»,-նշում է Հ. Սարգսյանը:

Գագիկ Ստեփանյանի խոսքով, իրականում մեծ խնդիր կա. «Դա է պատճառը, որ գործընթացը մեկ տարի ձգձգվում է: Կառավարությունն էլ նորմալ գլուխ չի հանում, թե ինչ է կատարվում: Իսկ մենք իրականում իրենց օգնում ենք, որ ճիշտ որոշում կայացնեն: Համոզված ենք, որ հանքը փակելու որոշում են կայացնելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» հ/կ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal