Թբիլիսիում ոստիկանները ցուցարաների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել. կան տուժաներ
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում հատուկ ծառայությունները ռետինե փամփուշտներով կրակել են խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների ուղղությամբ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ հատուկ գործողության հետևանքով տուժածներ կան, իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Նշվում է, որ տուժածներից մեկը վրացական «Առաջին ալիքի» լրագրողներից է: Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուք է սկսվել:
Ի պատասխան ցուցարաների սադրանքների, որոնք շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հատուկ ծառայողները նաև արցունքաբեր գազ են կիրառել:
Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը: