Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա­տար­վում

SOCIETY

«Քարահունջ» աստղադիտարանի տարածքում արդեն մի քանի տարի է, ինչ պեղումներ են իրականացվում: «Փաստը» մեկտեղել է պեղումների վերաբերյալ հակադիր կարծիքները և ներկայացնում է ընթերցողներին:

Օրենքներ են խախտվում

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության ներկայացուցիչ Նանա Հերունին «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Քարահունջի աստղադիտարանում տեղի ունեցող պեղումների հարցը իրենք բարձրաձայնում են նախորդ տարվա սեպտեմբերից: «Աստղադիտարանի տարածքում պեղումներ իրականացնող Աշոտ Փիլիպոսյանն ունի «բաց թերթիկ» լիցենզիա, որը տալիս է մշակույթի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը: Ինչո՞ւ ենք ասում, որ հնարավոր է՝ այն անօրինական է: Փիլիպոսյանն այդ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է: Ստացվում է, որ ինքն իրեն լիցենզիա է տալիս, պեղումներ կատարում, հետո էլ գնահատում արդյունքները:

Օրենք կա, որտեղ ասվում է, որ միջգերատեսչական հանձնաժողովն իրավունք չունի լինել պեղումների նախաձեռնողը: Կա կառավարության 2005 թվականի որոշում, որով այդ տարածքը, մեգալիթային համալիրը կոչվում է «Քարահունջ» աստղադիտարան: Առայսօր այդ որոշումը գործում է: Վերջին տարիներին ստեղծվել է «Զորաց քարեր» արգելոցը, որն իրենից ավելի մեծ տարածք է ներկայացնում:

Այսինքն՝ կա «Զորաց քարեր» արգելոցը, որի մեջ գտնվող մեգալիթները կոչվում են «Քարահունջ» աստղադիտարան», - ասում է Հերունին՝ նշելով, որ երբ պեղումներ իրականացնողները բարձրացնում են նաև աստղադիտարանի անվան հարցը, օրենք են խախտում: «Անցած շաբաթ, երբ գնացինք աստղադիտարանի տարածք, ցուցանակի վրա գրված էր «Զորաց քարեր» արգելոց անունը և մի քանի անուններ, որոնցով կոչում են այդ տարածքը, բայց «Քարահունջ» աստղադիտարանի անվանումը ցուցանակի վրա բացակայում էր: Սա արվում է դիտավորյալ, որ ոչնչացվեն քարերը, իսկ ավելի գլոբալ՝ մեր հնագույն պատմությունը», - նշում է մեր զրուցակիցը:

Նախաձեռնության ներկայացուցիչը նշում է, որ իրենք առհասարակ դեմ են պեղումներին, որոնք սկսվել են դեռևս 2005 թվականին: «Պարբերաբար փորփրում էին քարերի շուրջը: Բայց անցած տարվա օգոստոսից 15 օրում սկսեցին ագրեսիվ աշխատանքներ, չգիտես թե ինչու, մեգալիթների տակ:

Քարերի տակը փորել էին, նրանք օդից կախված էին մնացել: Բայց չէ՞ որ ամեն քարն աստղադիտական գործիք է, այն չի կարելի տեղաշարժել, իրեն մի քիչ տեղաշարժես, այն արդեն չի լինի աստղադիտարան, հետագայում հնարավոր չի լինի ուսումնասիրություններ կատարել: Մեր կարծիքով՝ իրենք տանում են հենց դրան. կա օրենք, որ եթե հուշարձանի 70 տոկոսն այս կամ այն պատճառով ավերվում է, այն հանվում է հուշարձանների ցանկից: Քարերի ողջ երկայնքով բանվորները խրամատներ են փորել: Այնտեղ չեն աշխատում մասնագետներ: Խոսակցություն կար, որ պետք է լեհ մասնագետների հետ համագործակցեին, բայց իրենց հետ բացարձակ որևէ մեկը չի եղել, և պատշաճ աշխատանքներ չեն իրականացվել: Բանվորները բերել են վերամբարձ կռունկ, բեռնատարներ, ինչ-որ քարեր են տարել այնտեղից, քարերի վրա կան քլունգների տեղեր, դրանք վնասվել են», կարծում է Հերունին:

Ովքե՞ր ունեն հետաքրքրություններ

Նա ընդգծում է, որ այս պահին իրենք չեն քննարկում՝ Քարահունջը աստղադիտարա՞ն է, թե՞ ոչ, դա գիտական հարթակ է: «Փիլիպոսյանն ասում է, որ դա դամբարանադաշտ է, և այդտեղ ուրիշ ոչինչ չկա: Սակայն դրանք մեգալիթներից բավականին հեռու են, թող այնտեղ փորեին, ոչ ոք ձայն չէր հանի: Բայց եկել և միտումնավոր քարերի տակ են փորում, որպեսզի դրանք տեղաշարժեն և արժեզրկեն: Պնդում ենք՝ խախտվել են ՀՀ օրենքի մի շարք որոշումներ և հնագիտական եվրոպական կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է: Օրենքների խախտումները բազմաթիվ են, բոլորն առանձնացրել ենք և ներկայացրել կառավարությանը, բայց որևէ մեկին դա չի հետաքրքրում: Պետական գերատեսչությունները չեն արձագանքում, ասում են՝ ամեն ինչ նորմալ է: Մենք կարծում էինք, թե խնդիրը չի հասնում վարչապետին, խնդրի մասին տեղյակ չեն, բայց երբ օրերս ԱԺ-ում պատգամավոր Աննա Կոստանյանը խնդիրը բարձրացրեց, նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանից պարզ դարձավ, որ դա իրենց դիրքորոշումն է, և մենք մտել ենք մի շարք մարդկանց հետաքրքրությունների դաշտ», - ասում է Հերունին:

Այսօր «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամները պահանջներ ունեն, այն է՝ դադարեցնել պեղումները, վերականգնել փոսերը, տարածքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ ընդգրկելու գործընթաց սկսել, բարելավել տարածքը և փոխանցել հաջորդ սերունդներին: «Հետագայում կլինեն ժամանակակից գործիքներ, ռադարներ, որոնցով ուսումնասիրություններ կկատարվեն: Այդ ժամանակ նոր կարելի է խոսել պեղումների մասին», եզրափակում է Նանա Հերունին:

2-3 տոննայանոց քարն ինչպե՞ս պետք է բարձրացնեն

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի մասնաճյուղի վարիչ Աշոտ Ավագյանը «Փաստի» հետ զրույցում հակադարձում է նախաձեռնության անդամներին՝ անդրադառնալով նրան, որ պեղումների տարածքում տեխնիկա է աշխատում: «Երեք մետր խորությամբ դամբարանից 2-3 տոննայանոց քարն ինչպե՞ս պետք է բարձրացնեն: Մեղադրողները, եթե կարող են գալ, աչքերով նայել, մտասևեռվել ու բարձրացնել քարը և տեղափոխել, այս տարի, կարծում եմ, կարելի է իրենց կանչել, այդպես անեն», - ասում է Ավագյանը:

Խոսելով պեղումների անօրինական լինելու մասին՝ նա ներկայացնում է պեղումներ իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվության ստացման կարգը: «Ենթադրենք՝ հոկտեմբեր-նոյեմբերին տարբեր հնագիտական արշավախմբեր հնագիտության ինստիտուտին, գիտական կոմիտեին ներկայացնում են իրենց հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը կամ առաջարկությունը: Սա քննարկվում է և որոշում կայացվում, որ պետք է պեղումներ տեղի ունենան: Այնուհետև ուղարկվում է մշակույթի նախարարությանը, այնտեղ տալիս են թույլտվություն, որը կոչվում է «բաց թերթիկ», որտեղ նշվում է արշավախմբի ղեկավարի անուն- ազգանունը և պեղումների ժամանակաշրջանը: Ըստ դրա՝ նա նաև բյուջե է ներկայացնում գիտական կոմիտե: Նա սկսում է պեղումները կոնկրետ տարածքում: Ինձ ցույց է տալիս իր բաց թերթիկը, որի պարագայում իրավունք չունեմ իրեն խոչընդոտելու, հակառակը՝ մեր կազմակերպությունը մեզ հորդորում է՝ ինչով հնարավոր է օգնել մարդկանց, քանի որ նրանք գիտական աշխատանք են տանում», - նշում է մասնաճյուղի վարիչը:

Արգելոցի, մասնավորապես աստղադիտարանի տարածքից քարերի անհետացման մասին «մեղադրանքն» Ավագյանը ծիծաղելի է համարում: «Աստղադիտարանի տարածքից քարերի անհետանալու մասին չգիտեմ, մտածում եմ՝ եթե իրենք գիտեն, ուրեմն իրենք էլ պետք է տարած լինեն, եթե իրականում այդպիսի բան կա», - ասում է մեր զրուցակիցը: Նախաձեռնության անդամները մեղադրանքներ են հնչեցնում, որ աստղադիտարանի տարածք վերջին այցելության ժամանակ պարզել են, որ ցուցանակից հանվել է Հերունու անունը, իսկ «Քարահունջի» աստղադիտարան լինելու մասին գրառում չկա: Ավագյանը նշում է. «Ցուցանակը, եթե չեմ սխալվում, արվել է մշակույթի նախարարության պատվերով: Կա կազմակերպություն, որը զբաղվում է հուշարձանների մոտ տեղադրվող ցուցանակներով, բայց տեքստերը տրամադրում են համապատասխան գերատեսչությունները», - եզրափակում է Ավագյանը:

Մեր նպատակը Պարիս Հերունու կարծիքի դեմ աշխատելը չէ

«Զորաց քարերում» պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ հինգ տարի է՝ պատշաճ մակարդակով կատարում է իր աշխատանքը, պեղումներ է կատարում «Զորաց քարերում» և ունի որոշակի նյութ, որը որոշակի տեղեկատվություն է տալիս:

«Ունեմ «բաց թերթիկ», որը տրված է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կողմից: «Բաց թերթիկը» կա, աշխատանքները կատարվում են դրա և գիտական հայտի հիման վրա, ի՞նչ անօրինական գործողությունների մասին է խոսքը: Քարերը չեն վնասվել, դրանք հնարավոր չէ տեղաշարժել, որովհետև դրանցից յուրաքանչյուրը 3-5 տոննա քաշ ունի:

Քարերի տակ խրամատներ չեն փորվել: Մարդիկ մասնագիտական առումով անտեղյակ են կատարվող աշխատանքներից, դրա համար էլ այդպես են պատկերացնում: Պարզապես հուշարձանի արևել յան հատվածով՝ հրվանդանի ամբողջ երկայնքով՝ հարավից հյուսիս, պաշտպանական պարիսպ է, և դրա մոտ ուղղահայաց դիրքով դրված են քարերը: Այդ պարսպի, որը ոչ ոք չէր ուզում ընդունել որպես պարիսպ, մի փոքրիկ հատված բացել ենք, փորձում ենք այն ներկայացնել հանրությանը, ընդ որում՝ պարսպի մեջ դամբարան կա, որը ժամանակ է ցույց տալիս:

Այսինքն՝ այն, ինչի մասին խոսում ենք, կոնկրետ փաստ ունի, թվագրում, ժամանակ և ուղղվածություն: Դրանք վերացական արտահայտություններ չեն: Մեր նպատակը երջանկահիշատակ Պարիս Հերունու կարծիքի դեմ աշխատելը չէ, այլ՝ հուշարձանն ուսումնասիրելը: Դա Հայաստանի հարավային շրջանում մեգալիթյան եզակի հուշարձաններից մեկն է, որն ունի և՛ բնակատեղի, և՛ դամբարանադաշտ, որոնք առայսօր մասնագիտական առումով ուսումնասիրված չեն, ինչը մենք անում ենք», ասում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded