Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչն է իրականում իր ուսերին պահում Ատլանտը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ըստ հին հունական առասպելաբանության, Ատլանտն իր ուսերին պահում է Երկիրը:

Իրականում այդպես չէ:

Ատլանտն իր ուսերին պահում է երկնակամարը: Սխալմունքն առաջանում է նրանից, որ երկնակամարը հաճախ պատկերել են կլոր գնդի տեսքով, և թվում է, թե դա երկրագունդն է: Այն, որ Ատլանտն իր ուսերին երկրագնդի նման մարմին է պահում, լավ երևում է 16-րդ դարի ֆլամանդացի քարտեզագիր Մերկատորի ատլասի շապիկին: Բայց ավելի ուշադիր նայելու դեպքում նկատվում է, որ դա ոչ թե երկրագունդն է, այլ երկինք է՝ աստղերով: Ի դեպ, այս քարտեզների հավաքածուն Մերկատորը անվանել էր «Մերկատորի ատլաս» , որից հետո էլ հենց ցանկացած քարտեզների հավաքածու սկսեցին անվանել ատլաս: Նշենք նաև, որ Մերկատորը առաջինն էր, որ սկսեց քարտեզագրության մեջ զուգահեռականներ և հորիզոնականներ օգտագործել:

Ըստ հին հունական առասպելի, քանի որ Ատլանտը (նաև կոչվում է Ատլաս) տիտանների հետ ապստամբել էր և կռվել օլիմպիացիների (աստվածների) հետ, Զևսը նրան պատժեց և ստիպեց իր ուսերին պահել երկնակամարը: Ատլանտը տիտան Իապետայի և օկեանիդա Կլիմենի որդին էր: Նա այդպես էլ ապրեց հետագայում ՝ իր ուսերին պահելով երկնակամարը:

Ըստ առասպելի, միայն մեկ անգամ է Ատլանտին հնրավորություն տրվել ազատվել այդ ծանրությունից: Դա այն ժամանակ էր, երբ նրան մոտեցավ Հերակլեսը, որը փնտրում էր ոսկե խնձորներ:

Իսկ այդ խնձորները գտնվում էին Ատլանտի դստեր մոտ: Ինչքան էլ տիտան Ատլանտը համոզեց Հերակլեսին, որ նա պահի իր փոխարեն երկնակամարը, մինչև ինքը բերի խնձորները, Հերակլեսը չհամաձայնեց, հակառակ դեպքում նա ինքը հիմա երկնակամարը պահելիս կլիներ: Ատլանտը ստիպված եղավ պահել իր բեռը մինչև իր մահը, որը բավականին անփառունակ էր:

Ինչ-որ հին հավատալիքի պատճառով Ատլանտը չէր վստահում այլերկրացիներին և այդ իսկ պատճառով չէր ուզում իր երկիրը թողնել Պերսևսին, որը վերադառնում էր Գորգոնների կղզուց և իր հետ տանում էր Գորգոն մեդուզայի գլուխը: 

Ատլանտը ոչ միայն Պերսևսին չէր թողնում անցնել, այլ նաև վիրավորեց նրան՝ ասելով , որ նրա պատմածները սուտ են և նա չի սպանել Գորգոն մեդուզային: Ատլանտին համոզելու համար, որ ինքը չի ստում, Պերսևսը նրան ցույց տվեց մեդուզայի գլուխը, որը այնքան սարսափելի էր, որ նրան նայելով՝ Ատլանտը վերածվեց քարե արձանի, որը և մինչև այժմ պահում է երկնակամարը: Այս ամբողջում առկա են անհամապատասխանություններ:

Ըստ ժամանակագրության, Պերսևսը ավելի շուտ է ապրել, քան Հերակլեսը, անգամ Գորգոնայի առասպելը պատկերված է եղել Հերակլեսի վահանի վրա, այսինքն, եթե անգամ Հերակլեսը հանդիպել է Ատլանտին, նա արդեն քարե արձան է եղել: Համարվում է, որ այսպիսի անհամապատասխանությունները պատճառ են նրա, որ հունական այս առասպելները շատ հին են և ունեն բազմաթիվ տարբերակներ: 

Մենք հաճախ չենք էլ մտածում, թե ինչքան շատ բան է կոչվում Ատլանտի անունով : Օրինակ՝ Հարավ-արևել յան Աֆրիկայում 2000 կիլոմետր ձգվող Ատլասյան լեռները (համարվում է, որ սա հենց քարացած տիտանն է), առասպելական Ատլանտիդա կղզին, Ատլանտյան օվկիանոսը , Մերկուրիի վրայի սև բծերից մեկը և այլն: Ատլանտ է կոչվում ճարտարապետության մեջ տղամարդկային կազմվածքի ձևով սյունը, որը պահում է ծածկը (նույն սյունը կնոջ տեսքով կոչվում են Հարիատիդա):

Հին բժիշկները բավականին մեծ երևակայություն ունեցող մարդիկ են եղել: Պատկերացրեք, որ մարդու գլուխը երկրագունդն է, կամ երկնակամար է: Ի՞նչը պետք է պահի նրան, իհարկե՝ Ատլանտը (կամ Ատլասը): Եվ այդպես էլ կա. մարդու ողնաշարի պարանոցային առաջին ողը կոչվում է Atlas, երկրորդը՝ Axis (առանցք, պտտվող): Ի դեպ, մնացած ողերը անուններ չունեն էլ: Դե, ինչ, համարենք, որ յուրաքանչյուր անհատ իր մեջ ունի իր տիտանին ՝ Ատլանտին, որը պահում է իր ուսերին ինչ-որ մեկի դեպքում՝ իր պայծառատես ու խելացի գլուխը, իսկ որոշների դեպքում՝ դդումը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer