Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեր­թա­կան թի­րա­խը՝ ըստ առաջնահերթության

POLITICS

Հայաստանի Ազգային ժողովը նախօրեին կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ընդ որում՝ այս փաստը ներկայացվեց այն համատեքստում, թե իբրև մենք ունենք ինքնաբավ խորհրդարան, որի մեծամասնությունը տապալում է անգամ կառավարության նախաձեռնությունները։

Այս փաստարկն, իհարկե, արհեստական է, ու դա հիմնավորվում է բազմաթիվ հանգամանքներով։ Ավելորդ չէ նշել, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից՝ 95 կողմ ձայնով, ու այն ժամանակ խորհրդարանական մեծամասնության կողմից չի հնչել որևէ վերապահում, անհամաձայնություն կառավարության հետ, ու դժվար է պատկերացնել, որ երկրորդ քվեարկությանն ընդառաջ ծագել են անհաղթահարելի հակասություններ։ Հայաստանի խորհրդարանում առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմը նման հնարավորություններ պարզապես չի ստեղծում, ու ավելի շատ օրենսդրական նախաձեռնությունները ենթարկվում են խմբագրական փոփոխությունների։

Մյուս կողմից՝ կառավարության որևէ սկզբունքային նախաձեռնության խորհրդարանական մեծամասնությունը չի առարկում, եթե անգամ դրան հակադրվում են ընդդիմադիր երկու խմբակցությունները կամ փորձագիտական շրջանակները։ Հակառակը՝ բոլորս ենք հիշում, թե ինչպես էր խորհրդարանական մեծամասնությունը կրծքով պաշտպանում կառավարության կառուցվածքի նախագիծը, որը սուպերվարչապետական համակարգի պահպանման մասին էր՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ խորհրդարանական ընդդիմությունը փաստարկված քննադատում էր կառավարության նախաձեռնությունը։

Իսկ ամենաթարմ օրինակն արձանագրվեց երեկ, երբ խորհրդարանական մեծամասնությունը «կարգապահ» կողմ քվեարկեց Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ այն դեպքում, երբ դրան դեմ էին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, իսկ քաղաքացիների մի խումբ բողոքի ակցիա էր անում հենց խորհրդարանի բակում։

««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տապալելը քաղաքական «խիզախություն» չէ։

Նախագծով, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, լուծվում էին նաև անվճար իրավաբանական օգնության հետ կապված որոշ խնդիրներ: Կառավարությունը մի քանի տարի է, ինչ չի ավելացնում հանրային պաշտպանների քանակը՝ ի հակառակ յուրաքանչյուր տարի ավելացող գործերի թվի, որը պայմանավորված է նաև պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկը ընդլայնելու հանգամանքով:

Այլ խոսքով՝ տապալված նախագիծն ուժեղացնելու էր փաստաբանական ինստիտուտը, ինչպես նաև՝ ամրապնդելու էր քաղաքացիների իրավական աջակցության ինստիտուտները։

Թերևս, այստեղ էլ «թաղված է շան գլուխը», ու կարծես բացահայտվում են խորհրդարանական մեծամասնության քվեարկության իրական մոտիվները։ Այն պարագայում, երբ իշխանությունը փորձում է ձևավորել դատական վերահսկելի համակարգ, ակնհայտ է, որ դատավորներից հետո թիրախավորվելու են փաստաբանները, որոնց «ավելորդ անկախությունը» էապես դժվարացնելու է իշխանությունների համար հաճո դատական որոշումների կայացման գործընթացը։ Ուժեղ փաստաբանական ինստիտուտը միշտ մարտահրավեր է այն իշխանությունների համար, որոնք ձգտում են մոնոպոլ կառավարման, դրսևորում են ավտորիտար միտումներ։

Ի դեպ, մտահոգություններ են արդեն հնչում, որ նույն տրամաբանության մեջ շուտով կանխատեսելի է արշավը ԶԼՄ-ների դեմ, մանավանդ, որ իշխանության մի քանի պատգամավորներ անցած շաբաթների ընթացքում «ինքնաբավ» ներկայացրել են օրինագծեր, որոնք կարող են իշխանությունների անհարկի, սուբյեկտիվ միջամտությունների դաշտ բացել։ Եթե խորհրդարանական մեծամասնությունը դեռ ընթացք չի տվել այդ նախաձեռնություններին, չի նշանակում, թե դրանք այլևս չեղարկված են կամ Հայաստանում կասեցված է մոնոլիտ իշխանություն ձևավորելու գործընթացը։ Ավելի շուտ՝ իշխանությունները թիրախներն ընտրում են ըստ առաջնահերթության։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer