Ի՞նչ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Քուվեյթում ՀՀ դեսպանը, և որքա՞ն են նրա եկամուտները
SOCIETYՔուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Սարմեն Բաղդասարյանը 2018թ. հարկային տարում ձեռք է բերել բնակարան, որի արժեքը 21 690 000 ՀՀ դրամ է: Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնում էլ նշված է 2018թ. վերջում առկա 32 752 ԱՄՆ դոլար փոխառության մասին:
Դեսպանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 7 000 000 ՀՀ դրամ և 25 000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 5 000 000 ՀՀ դրամ և 25 000 ԱՄՆ դոլար:
Սարմեն Բաղդասարյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը 2018 թվականին կազմել է 4 712 679 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նա ստացել է նաև 6329 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից: Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնել է 2018թ. սեպտեմբերին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ