Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր օրի­նագ­ծի հա­մա­ձայն՝որ­քա­նո՞վ կբարձ­րա­նա գույ­քա­հար­կը

SOCIETY

Կառավարությունը հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում՝ հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը: Նախագծի փաթեթն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով:

Ավելի վաղ տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը քննարկում էր կազմակերպել՝ անդրադառնալով այս օրինագծին: «Փաստը» կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանի հետ զրույցում ստացավ մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես՝ այս օրինագծի ընդունումը որքանո՞վ կազդի քաղաքացիների հարկային բեռի ավելացման, անշարժ գույքի գների բարձրացման վրա և այլն:

Նախ՝ փորձագետին առաջարկեցինք բացատրել, թե ինչ է նշանակում, որ անշարժ գույքը կադաստրային արժեքի փոխարեն հարկվելու է վերջինիս շուկայական գնին մոտ արժեքով: «Ներկայումս ՀՀ քաղաքացիները վճարում են երկու տիպի հարկ՝ գույքահարկ և հողի հարկ (ոչ գյուղատնտեսական նշանակության), իսկ նախատեսված փոփոխություններով քաղաքացիները վճարելու են մեկ միասնական՝ անշարժ գույքի հարկ, որն իրենից ներկայացնում է երկուսի հանրագումարը: Այժմ գույքահարկի հաշվարկի համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի կադաստրային արժեքը: Ներկայացված օրինագծով այն փոխարինվելու է շուկայականին մոտարկված անշարժ գույքի արժեքով: Իր հերթին, շուկայական արժեքի հաշվարկի բանաձևում մեկ քառակուսի մետր մակերեսի համար բազային, միասնական արժեք է ընդունվելու 700,000 դրամը՝ նախկին 255,000 (քարե շինությունների) և 230,000 (երկաթբետոնե շինությունների) դրամի փոխարեն, իսկ հողի պարագայում՝ 330,000 դրամը՝ նախկին 60,000 դրամի դիմաց», ասում է Մակարյանը: 

Նա նշում է, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինի աղքատ խավը, ինչպես նաև տնային այն տնտեսությունները, որոնց եկամուտները կմնան նույն մակարդակի վրա: «Այստեղ հարկ է նշել, որ գույքահարկի բարձրացումն ազդելու է գործարար հատվածի վրա՝ արտադրություն, խոշոր առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորանային համալիրներ, բիզնես կենտրոններ, կրթական և առողջապահական հաստատություններ և այլն, որի արդյունքում կարող են շղթայական թանկացումներ լինել: Թանկացումների պարագայում, ամեն դեպքում, տուժելու է առավել խոցելի խավը», - ընդգծում է փորձագետը:

Մեր զրուցակիցը նշում է, որ գույքահարկի բարձրացումը կազդի նաև անշարժ գույքի արժեքի վրա: «Բնականաբար, գույքահարկի բարձրացումը կազդի անշարժ գույքի արժեքի և դրա վարձակալության վճարների վրա՝ հատկապես այն առանձնատների և բնակարանների պարագայում, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում և Արաբկիրում:

Մյուս կողմից, ինչպես գիտենք, շուկան է ձևավորում անշարժ գույքի գինը՝ կախված պահանջարկի և առաջարկի գերակայությունից և, դրանից կախված, կլինի կա՛մ գնի բարձրացում, կա՛մ գնանկում», - կարծիք է հայտնում փորձագետը:

Հետաքրքրվում ենք՝ եթե քաղաքացին ամեն տարի իր բնակարանի համար վճարում է, օրինակ, 1000 դրամ գույքահարկ, օրենքի ընդունումից հետո որքա՞ն կբարձրանա այն: «Քանի դեռ ֆինանսների նախարարության կողմից մշակված չեն անշարժ գույքի գույքահարկի հաշվարկման համար կիրառվող դրույքաչափերը, դժվար է ասել, թե քանի անգամ կթանկանա բնակարանի գույքահարկը: Օրինակ, եթե բնակարանի կադաստրային արժեքը ներկայումս կազմում է մոտ 3,900 000 դրամ (քաղաքացին տարեկան վճարում է 1000 դրամ գույքահարկխմբ.), ապա վերջինիս շուկայականին մոտարկված անշարժ գույքի արժեքը կկազմի մոտավորապես 15,000 000 դրամ՝ կախված նրանից, թե որտեղ է գտնվում բնակարանը», - ասում է Աննա Մակարյանը:

Նա հավելում է, որ տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը համակարծիք է, որ գույքահարկի հարկման ոլորտում փոփոխությունների կարիք կա: «Սակայն ֆինանսների նախարարության ներկայացրած օրինագիծը վերանայման և լրամշակման կարիք ունի: Մեր կենտրոնը նախատեսում է առաջիկայում տրամադրել իր առաջարկներն Ազգային ժողովին», - եզրափակում է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer