Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը. Ջեր­մու­կը՝ ժայ­ռա­մագլց­ման քար­տե­զի վրա

SOCIETY

«Ջերմուկում այսքան ժայռեր կան, կա նաև հրաշակի բնական միջավայր, ինչո՞ւ հենց Ջերմուկում չունենալ ժայռամագլցման ուղիներ»: «Climb Up» ժայռամագլցման ակումբի հիմնադիր Վազգեն Գալստյանի և իր ընկերոջ մոտ այս հարցը դեռ վաղուց էր ծագել: Ավելի ուշ հարցը դարձավ նպատակ, որին կարելի էր հասնել: Արդյունքը եղավ այն, որ այսօր Ջերմուկում ժայռամագլցման ծառայություններ են մատուցում:

Վազգենն ընկերոջ հետ վաղուց է զբաղվում ժայռամագլցմամբ, ասում է՝ հոբբին կամաց-կամաց սիրելի աշխատանք է դառնում: Ջերմուկում ժայռամագլցման ուղիներ մշակելու հարցում տղաներին հաջողվել է կապ հաստատել Իրանում հայտնի ժայռամագլցող Մեհդի Զեհդենկարի հետ, որն էլ օգնել է ուղիներ մշակելու հարցում:

«Ժայռամագլցման 13 ուղի ենք մշակել Ջերմուկում: Արդեն ձեռք ենք բերել գույք, մեծ քանակությամբ անհրաժեշտ պարագաներ և այս պահի դրությամբ ունենք այն ռեսուրսն ու տեխնիկական հնարավորությունները, որոնք թույլ են տալիս ծառայություն մատուցել 1-ից մինչև 15-20 հոգանոց խմբերի»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Վազգենը՝ հավելելով, որ հիմնել են նաև «Climb Up» ժայռամագլցման ակումբը, ինչի շրջանակներում անվճար պարապմունքներ են կազմակերպում Ջերմուկում բնակվող երիտասարդների համար:

Հուսով են՝ պարապմունքների արդյունքում իրենց թիմը կհամալրվի:

Խոսելով ժայռամագլցման հոգեբանական կողմի մասին՝ Վ. Գալստյանը շեշտում է.

«Ժայռամագլցումը մարդկանց հնարավորություն է տալիս ոչ միայն լինել լավ մարզավիճակում, այլև նպաստում է, որ մարդիկ հաղթահարեն բարձրության նկատմամբ ունեցած վախերը: Էքստրիմի սիրահարների համար էլ այն լավ զբաղմունք է ոչ միայն բարձրություն հաղթահարելու իմաստով: Քանի որ ժայռերն ունեն բարդության տարբեր մակարդակներ, էքստրիմի սիրահարների դեպքում էլ կարելի է ասել, որ ամեն անգամ նոր բարդություն են հաղթահարում»:

Մեր զրուցակիցը նշեց՝ կան մարդիկ, որոնց համար էլ ժայռամագլցումը պարզապես գեղեցիկ նկարներ ունենալու հնարավորություն է:

Վազգեն Գալստյանը շեշտում է, որ առհասարակ խնդիրը հիմնականում անվտանգության և բարձրության վախերն են, բայց միաժամանակ հավաստիացնում է. «Ժայռից ընկնելու որևէ տարբերակ չկա՝ բացառվում է, որ որևէ մեկը կարող է ընկնել ժայռի վրայից, քանի որ պահպանված են անվտանգության բոլոր կանոնները»:

Որպես զբոսաշրջային ծառայություն՝ նոր են գործում, բայց արդեն ունեցել են հաճախորդներ անգամ Գերմանիայից և Շվեյցարիայից: Վազգեն Գալստյանը հուսով է, որ ժամանակի ընթացքում հայերի համար այս ուղղությունը ևս մեծ հետաքրքրություն կառաջացնի:

Ասում է ու հիշում հատկապես հայ կանանց արձագանքների մասին:

«Ժայռը գտնվում է այն ճանապարհի վրա, որտեղով անցնում են դեպի Գեյզեր գնացող ջիպ-տուրերը: Շատերը կանգնում են ու նայում: Իսկ երբ հայ կանայք են նայում, ասում են՝ ինչո՞ւ եք բարձրացել, կընկնե՛ք, ի՞նչ հետաքրքիր բան կա, իջե՛ք»,-ծիծաղով հիշում է մեր զրուցակիցը ու նշում, որ ժամանակի ընթացքում այդ մոտեցումները ևս կփոխվեն: 

«Փորձում ենք ամեն ինչ անել, որ Ջերմուկում ժայռամագլցումը հնարավորինս արագ զարգանա: Իսկ երբ այն զարգանա, կմտածենք նաև սառցամագլցման ծառայություններ ունենալու մասին, որովհետև Ջերմուկն ունի նաև այդ սպորտաձևի զարգացման բոլոր պայմանները: Ժայռամագլցմամբ զբաղվողները Հայաստանում քիչ են, հայտնի կետերը հիմնականում Նորավանքի կիրճն ու Դժոխքի ձորն են: Հույս ունենք, որ ժայռամագլցման քարտեզի վրա կավելացնենք նաև Ջերմուկը՝ որպես սիրելի և ճանաչված վայր»:

Վազգենն ապրում ու աշխատում է Ջերմուկում: Քաղաքին թարմություն հաղորդելու անհրաժեշտություն է տեսնում:

«Ջերմուկն առողջարանային տուրիզմի կենտրոն է, որտեղ գալիս են հիմնականում ընտանեկան հանգստի և բուժում ստանալու համար: Մեր նպատակը Ջերմուկը մի փոքր ռեբրենդինգի ենթարկելն է, որ այն ընկալվի զբոսաշրջության կենտրոն՝ նաև երիտասարդների ակտիվ ժամանցի ու էքստրեմալ սպորտաձևերի տրամաբանության մեջ: Ջերմուկում զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ կա, և մենք փորձում ենք ակտիվացնել էքստրեմալ տուրիզմի ճյուղը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal